Հայրիկյանը շարունակում է հացադուլը. Մուկուչյանի փաստարկն իրեն չի բավարարում (տեսանյութ)

Այսօր առավոտյան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն սկսեց իր հացադուլը ԿԸՀ վարչական շենքի դիմաց: Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԿԸՀ-ն իրեն չի տրամադրել սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ ձեւաթուղթը, որով կկարողանային հավաքել 200 հազար քաղաքացու ստորագրություն եւ կնախաձեռնեին հանրաքվեն:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանված կարգով պատասխանել են Պարույր Հայրիկյանի գրությանը, որում նշել են, որ 200 հազար քաղաքացու ստորագրությաբ հանրաքվե կազմակերպելու սահամանդրական դրույթն ուժի մեջ է մտնում 2018 թվականին: Տիգրան Մուկուչյանի խոսքով, մինչեւ նոր նախագահի լիազորությունների մեկնարկը հանրաքվե անցկացնելու ձեւն ու կարգը սահմանված է 2005 թվականի Սահմանադրությամբ: 

«Համաձայն ՀՀ գործող Սահմանադրության 202 հոդվածի՝ սահմանվում է, որ Սահամանդրության ընդունման, փոփոխությունների հետ կապված հանրաքվե կարող են նախաձեռնվել եւ նշված են սուբյեկտները: Ընդունվելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող 200 հազար քաղաքացի, այնուհետեւ որոշակի ընթացակարգ: Սակայն պետք է նկատի ունենալ, որ նույն Սահմանադրության մեջ նշված է նաեւ մեկ այլ հոդված: Սահմանադրության 15-րդ գլխի հոդվածներից է, կա նաեւ 209 հոդված, որտեղ շատ հստակ նշվում է, որ նշված իրավադրույթները ուժի մեջ են մտնում նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձման օրը»,- ասաց Տիգրան Մուկուչյանն ու շարունակեց նույն հոդվածն ընթերցելը, ոտեղ նշված է, որ մինչ այդ գործում է 2005 թվական սահամանդրական փոփոխություններով նախատեսված իրավադրույթներով:

Հարցին, թե այս պահին Պարույր Հարիկյանը հացադուլ է իրականացնում, ո՞րն է ձեր կարծիքն այդ ակցիայի վերաբերյալ, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Ես ներկայացրեցի այն իրավանորմերրը, որոնք որ կան: Տրվել է պատասխան: իրավական ճանապարհը մեկն է. եթե այդ պատասխանի վերաբերյալ կա  անհամաձայնություն , ապա ԿԸՀ-ի գործողությունները կարող են վիճարկվել դատական կարգով, այսքանը»:

Պարույր Հայրիկյանն անդրադառնալով Տիգրան Մուկուչյանի դիտարկումներին եւ իր հետագա անելիքների վերաբերյալ հարցին՝ ասաց. «Մենք մի քանի տարբերակներ ունենք, այդ թվում՝ կար նաեւ դատարանին դիմելը: Այս պահին կփոխանցենք մեր գրությունը, որպեսզի ինքը կարդալով մի քիչ հասկանա….: Զուհագեռաբար, եթե անձամբ ինձ է ուղղված հարցը, թե ես ինչ կանեմ, դատարան դիմելը ես համարում եմ անհեթհեթ, որովհետեւ գիտեք, դատարանն ինչպես է գործերը քննում ժամանակային իմաստով, բայց չեմ բացառում»:

Armtimes.com-ի հարցին ի պատասխան Հայրիկյանը նշեց, որ հացադուլը շարունակում է: «Ես ուզում եմ հացադուլի մասին շա չխոսենք, դա տասներորդական է, անկեծ եմ ասում: Ես հիմա հացադուլի մեջ եմ, քիչ առաջ Գագիկ Սարուխանյանն ինչ-որ մի լրատվամիջոցի ասաց, որ ես էլ եմ միանում, բայց տեսնենք: Էլի մարդիկ կան, որ ինձ զանագահարել են եւ ասում են, որ ուզում են միանալ, բայց ասում եմ՝ շտապել պետք չի: Այստեղ հացադուլը չէ էական, էականը բացատրելն է, խոսքից ավելի հզոր ուժ չկա, եթե խոսքդ չեն լսում, ուրիշ որեւէ բան չեն կարող հասկանալ»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4547 դիտում

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ