Վերջին քառորդ դարում ՀՀ-ից գաղթած հայերը փոխեցին Սփյուռքի լեզուն. Ռիչարդ Հովհաննիսյան

21/11/2017 schedule16:03

Վաշինգտոնում կայացել է Հայագիտական ընկերակցության հատուկ համաժողովը, որի ընթացքում ամերիկահայ գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են արեւմտահայերենի պահպանման հեռանկարները, գրում է Ամերիկայի ձայնը: 

Համաժողովին մասնակցած անվանի ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքով, խնդիրն առավել քան արդիական է. «Վտանգված լեզու է, մեր գեղեցիկ արեւմտահայ բարբառները, որով ես մեծացա: Մեր արեւմտահայ գրականությունը շատ հարուստ գրականություն է, բայց այսօր դժբախտաբար նահանջի մեջ ենք, որովհետեւ արդեն 100 տարի Սփյուռքի մեջ ենք եւ հետզհետե մեր սերունդները կդժվարանան»:

Ի տարբերություն Հայաստանում գործածվող արեւելահայերենի, արեւմտահայերենի ճակատագիրը այլ կերպ է դասավորվել, նշում է Կանադայի Մանքթոնի համալսարանի դասախոս Սիլվիա Կասպարյանը. «Արեւմտահայերենը մնացել է միայն որպես Սփյուռքի լեզու, կապված է Սփյուռքի հետ»:

Մինչդեռ, հայ համայնքներում երկրորդ եւ երրորդ սերունդները հայերեն տանը գրեթե չեն խոսում՝ երեխաներին հայերենի գործում ապավինելով հիմնականում կիրակնօրյա դպրոցների վրա, պատմում է Կալիֆորնիայի համալսարանի ուսանող Ջեսի Առլենն, ով ինքն էլ կիրակնօրյա դպրոցում հայերեն է դասավանդում.«Կիրակնօրյա դպրոցները բավարար չեն լեզուն սերունդներին փոխանցելու համար»:

Համաժողովի կազմակերպիչ Գուլբենկյան հիմնադրամը ներկայացնող Անի Գարմիրյանի խոսքով, հիմնադրամն ունի արեւմտահայերենի պահպանության ծավալուն ծրագիր, որը նախատեսում է լեզվի ուսուցում, գրականության տպագրում, թարգմանություններ եւ ամենակարեւորը՝ ճամբարներ, որտեղ երիտասարդները կարող են արեւմտահայերեն սովորել.«Իրար կծանոթանան, միասին հաճելի ժամանց կունենան, եւ կզարգացնեն իրենց հայերենը գրավոր, խոսակցական»:

Նոր ժամանակները արեւմտահայերենի պահպանման համար նոր մոտեցումներ են պահանջում, նշում են գիտնականները: 

«ԱՄՆ-ում մենք ունեինք միայն արեւմտահայերենը մեր բառբառներով՝ Խարբերդի, Վանի եւ այլն», - Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքով, վերջին քառորդ դարի ընթացքում նորանկախ Հայաստանից արտերկիր գաղթաց հարյուր հազարավոր հայերը փոխեցին Սփյուռքի լեզուն՝ իրենց հետ բերելով արեւելահայերենը: «Եվ Ամերիկայում հայերեն լեզուն փոխվեց եւ այսօր ամերիկահայությունը, եթե հայերեն է խոսում, ապա՝ արեւելահայերեն՝ Այդ իրարկե կազդե ամեն ինչի վրա»:

Ստեղծված իրավիճակում Ռիչարդ Հովհաննիսյանը կարեւոր է համարում, որ Սփյուքում զարգանան միաժամանակ ե՛ւ արեւելահայերենը, ե՛վ արեւմտահայերենը. «Կարելի է երկու լեզուներով հանգիստ խոսել եւ ապրել ու չզգալ, որ միայն միալեզու դառնամ, կամ միամշակույթ լինեմ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3071 դիտում

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել