Երեկ Երեւանում էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս եղավ Ծիծեռնակաբերդում, ուր կարծես թե գնացել էր անմիջապես օդանավակայանից, հանդիպումներ ունեցավ Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ, որի հետ նաեւ համատեղ մամուլի ասուլիս տվեց, ինչպես նաեւ մասնակցեց  «Հայաստան-Ռուսաստան. դարերով կոփված բարեկամություն» խորագրով պատմավավերագրական ցուցահանդեսի բացմանը, որին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը: Մի խոսքով, հագեցած օրակարգով պաշտոնական այց: ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցը ոչնչով չէր տարբերվում նոյեմբերի 19-20-ին Ադրբեջան կատարած այցից: Պարիտետը պահպանվել էր ոսկերչական ճշգրտությամբ: Բնականաբար, երկու այցերի պարագայում էլ առաջնային ուշադրության կենտրոնում էր այն, թե ինչ է խոսելու Բաքվում եւ Երեւանում ՌԴ ԱԳ նախարարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով, պտտվում էր արդեն ավանդական դարձաձ հարցը՝ արդյոք նոր առաջարկություններ բերելո՞ւ է, թե ոչ: Նոր առաջարկների մասով կրկին հիասթափություն էր սպասվում, իսկ ահա այն հարցը, թե ինչ է քննարկվել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ, բաց մնաց:

Հայաստանյան լրատվամիջոցներն ու փորձագիտական շրջանակները մեծ ցնծությամբ ընդունեցին Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում Սերգեյ Լավրովի այն միտքը, թե ինքը լավատես չէ ղարաբաղյան արագ կարգավորման հասնելու հարցում: Սա ընկալվել է որպես հայտարարություն ստատուս քվոյի պահպանման օգտին:  Նույն կերպ է ընկալվել նաեւ Լավրովի՝ Բաքվում արած հայտարարությունը, թե ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն ղարաբաղյան հարցում ունեն նույն դիրքորոշումը: Այս երկուսին ավելացնում ենք հակամարտության կարգավորման երեք սկզբունքների հիշատակումը ՌԴ ԱԳ նախարարի կողմից, եւ վերջ, Հայաստանում գրեթե հաղթական տրամադրություններ են. Ադրբեջանի բոլոր պլանները ձախողվել են, ոչինչ չի ստացվել, Ադրբեջանը Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ սեպարատ պայմանավորվածությունների մեջ էր եւ ինչ-որ տարբերակ էր առաջ մղում, եւ հիմա  Լավրովի այցերից պարզ դարձավ, որ  այդ ամենը տապալվել է: Սրանք են հիմնական շեշտադրումները, որ Լավրովի այցի եւ առհասարակ ղարաբաղյան համատեքստում կարելի է հանդիպել հայկական մամուլում:

Այս ամենը իրականում լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Որովհետեւ նախկինում երբեք Հայաստանում այսպես կազմակերպված քարոզչական արշավ տեղի չի ունեցել: Կամ եթե եղել է, ապա շատ կարեւոր պահերին: Մինչդեռ այս օրերին հայկական լրատվամիջոցները ողողված են ադրբեջանական պլանի ձախողման մասին նյութերով, ընդ որում, հայկական փորձագիտական շրջանակներին հավասար այդ մասին հայկական ԶԼՄ-ներին հարցազրույցներ են տալիս ռուսաստանցի փորձագետները: Նրանք միահամուռ գովաբանում են Սերժ Սարգսյանին ու հայկական դիվանագիտությունը եւ  ծաղրում Իլհամ Ալիեւին: Նման քարոզչական ֆոն ստանալ կարելի էր երկու պարագայում. եթե Հայաստանի ղեկավարությունը ինչ-որ շատ տպավորիչ, մեծ հարգանքի արժանի քայլ է արել, որի առաջ այդպիսով խոնարհվում են, կամ ինչ-որ բան է նախապատրաստվում, որից փորձ է արվում ուշադրություն շեղել:  Ցանկալի կլիներ, իհարկե, որ գործ ունենայինք առաջին տարբերակի հետ, բայց կարծես թե սա այդ դեպքը չէ:

Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո պատմեց, թե ինչ են խոսել ղարաբաղյան հարցով եւ ասաց, որ ՌԴ նախագահը այնքան էլ մեծ հույսեր չունի կարգավորման առումով: Այսօր էլ ՌԴ ԱԳ նախարարն է ասում, որ լավատես չէ: Սա շատ տարօրինակ է, որովհետեւ Ռուսաստանի գործը լավատես լինելն է՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ ղարաբաղյան հակամարտության առանցքային միջնորդ: Ռուսաստանը պետք է ասի, որ լավատես է, որ ջանքեր են գործադրում, հաջողվում է կողմերի դիրքորոշումները մոտեցնել, նոր ջանքեր էլ կլինեն, նոր հանդիպումներ, ամեն ինչ լավ կլինի եւ այլն: Երբ միջնորդը հայտարարում է, որ հուսախաբված է, դա ոչ թե ստատուս քվոյի պահպանման օգտին է խոսում, այլ՝ փակուղու: Իսկ երբ Ռուսաստանը Թուրքիայի միջոցով է հայտարարում, որ հույսեր չունի, դա գրեթե պատերազմի մասին նախազգուշացում է:

Կարելի է, իհարկե, ասել, թե Վլադիմիր Պուտինը այդ հայտարարությամբ ընդամենը գրողի ծոցն է ուղարկել Էրդողանին ու նրա ադրբեջանական խաղերը, բայց այսպես եզրակացնելու համար էլ կա մի փոքրիկ խոչընդոտ: Այդ Ադրբեջանը չէ, որ երկու օրից պատրաստվում է ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրել, Ադրբեջանի մասին չէ, որ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական հեռուստաալիքը աղբ է տարածում:

Եթե այս երկու փաստը չլինեին, դեռ հնարավոր էր ասել, որ Ռուսաստանի հոռետեսությունը ընդդեմ Ադրբեջանի է եւ ի օգուտ Հայաստանի: Բացի այդ նախորդ անգամ, երբ Մինսկի խմբի միջնորդները կորցրին լավատեսությունը, ինչի արդյունքում  երկար ժամանակ չէին կարողանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին  բանակցությունների տանել, դա ավարտվեց Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումով՝ 2016-ի ապրիլին: Հուսանք՝ այս անգամ Ռուսաստանն իր լավատեսությունն ավելի շուտ կվերագտնի, քան տեղի կունենան նոր ողբերգական իրադարձություններ: Եվ որ ամենակարեւորն է՝ այդ լավատեսությունը համատեղելի կլինի ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի եւ նոր մակարդակի համագործակցության հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7351 դիտում

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել