ՄՅՈՒ-ն առանց Մխիթարյանի պարտվեց, «Յուվեն» ու «Բարսան» ոչ-ոքի խաղացին. ՉԼ օրվա արդյունքները

«Մանչեստեր Յունայթեդը» 3 միավոր կորցրեց Չեմպիոնների լիգայի (ՉԼ) 2017-18 մրցաշրջանի խմբային փուլի 5-րդ տուրի «Բազելի» դեմ խաղում: Երեկ՝ նոյեմբերի 22-ին, «մանկունյանցիները» մրցակցի հարկի տակ պարտվեցին 0:1 հաշվով: Գոլային պահերով առատ խաղի միակ գնդակը խփվեց 2-րդ կեսի վերջում: «Բազելից» 89-րդ րոպեին աչքի ընկավ Մայքլ Լենգը:

Ինչպես Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղում, որում ՄՅՈՒ-ն հաղթեց (4:1), այս անգամ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես հայտավորված չէր: Նրա ելույթներից դժգոհ են ինչպես երկրպագուները, այնպես էլ մարզչական շտաբը:

Այս պարտությունից հետո «Յունայթեդը» դեռ շարունակում է գլխավորել A խմբի մրցաշարային աղյուսակը, սակայն դեռ չի ապահովել տեղը փլեյ-օֆ փուլում: Ունի 12 միավոր: 2-րդ տեղում ընթացող «Բազելն» ու 3-րդ տեղում ընթացող Մոսկվայի ԲԿՄԱ-ն ունեն 9-ական միավոր: Հետնապահ «Բենֆիկան» միավորներ չի վաստակել: Վերջին տուրում «Յունայթեդը» կընդունի ԲԿՄԱ-ին, իսկ «Բազելը» հյուր կգնա «Բեֆիկային»: Եթե հանկարծ 6-րդ տուրում «կարմիր սատանաները» պարտվեն, հնարավոր է՝ չհաղթահարեն խմբային փուլի արգելքը:

Երեկ ուշադրության կենտրոնում էր եւս 2 հանդիպում՝ C խմբում «Ատլետիկո»-«Ռոմա», իսկ D-ում՝ «Յուվենտուս»-«Բարսելոնա»: «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «գայլերին»: 69-րդ րոպեին հաշիվը բացեց Անտուան Գրիզմանը, իսկ 85-րդ րոպեին այն կրկնապատկեց Կեւին Գամեյրոն: Այս խմբում 2-րդ ուղեգրի հարցը դեռ վճռված չէ: 10 միավորով 1-ին տեղում ընթանում է «Չելսին» եւ արդեն ապահովել է փլեյ-օֆի ուղեգիրը: «Ռոման» 2-րդն է 8 միավորով, «Ատլետիկոն» էլ 6 միավորով 3-րդն է: Այս թիմերը շարունակում են պայքարը 2-րդ ուղեգրի համար: Հետնապահ «Քարաբագը» 2 միավոր ունի:

D խմբում «Ծեր սինյորան» ու «կապտանռնագույնները» հաղթողին չորոշեցին: Հանդիպումն ավարտվեց 0:0: Իսպանական թիմը միավորների քանակը հասցրեց 11-ին եւ 1/8 եզրափակիչ դուրս եկավ: «Յուվեն», որն 8 միավորով 2-րդն է, եւ 7 միավորով 3-րդ տեղում ընթացող «Սպորտինգը» դեռ պայքարում են 2-րդ ուղեգրի համար: Խմբի հետնապահ «Օլիմպիակոսը» 5 խաղում ընդամենը 1 միավոր է վաստակել:

Օրվա մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

ԲԿՄԱ-«Բենֆիկա» 2:0

«Քարաբագ»-«Չելսի» 0:4

ՊՍԺ-«Սելթիք» 7:1

«Անդերլեխտ»-«Բավարիա» 1:2

«Սպոտինգ»-«Օլիմպիակոս» 3:1

Այս պահին 1/8 եզրափակչի ուղեգրեր են նվաճել B խմբում ՊՍԺ-ն ու «Բավարիան», C խմբում՝ «Չելսին», D խմբում՝ «Բարսելոնան», F խմբում՝ «Մանչեստեր Սիթին», G խմբում՝ «Բեշիկթաշը», H խմբում՝ «Թոթենհեմն» ու վերջին 2 տարիների չեմպիոն «Ռեալ Մադրիդը»: Վերջին՝ 6-րդ, տուրի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 5-ին եւ 6-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3954 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին