Երևան
12 °C
«ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ այսօր կազմակերպված խորհրդարանական լսումներն ավարտվեցին:
Ամփոփիչ ելույթներով հանդես եկան հայտարարության նախագծի հեղինակ հանդիսացող «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու այդ հարցով հարակից զեկուցող, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը:
Վերջինս, նախ ցանկացավ ընդգծել, որ իշխանությունը հաջողեց ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու հարցում: «Շատ կարեւոր հանգամանք է ընդունել դիմացինի հաղթանակը կամ հաջողությունը, դու ուժեղանում ես դրանով, որովհետեւ, եթե դու ընդունում ես ակնհայտ ճշմարտություն, հետո քո փաստարկը դառնում է ավելի ազդեցիկ: Այ տնաշեններ, ընդունեք, որ Եվրոպական միության հետ ստորագրված փաստաթուղթը Հայաստանի քաղաքական հաղթանակն էր, հաջողության պատմությունը: Հակառակ դեպքում, ձեզանից շատերն այս օրը ֆեյսբուքում, այսպես ասած, հրճված տրամադրությամբ չէին լինի»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ իշխանությունները գիտեն, որ ստացվել է իրենց մոտ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելը:
Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ «Ելք» դաշինքի հետ ՀՀԿ-ի աշխատանքը ստացվում է եւ առաջարկեց ընդունել այն հանգամանքը, որ «Ելք»-ի հրավիրած խորհրդարանական լսումները կայացան: «Բայց մի սպասեք մեզանից թակարդի մեջ ընկնելու միամտությունը: Բացի պարոն Մարուքյանի կողմից հայտարարության մեջ թվարկված մի քանի հիմնավորումների, ուրիշ որեւէ հիմնավորում ձեր մտքի կողմնակիցներն այստեղ չբերեցին: Դուք պետք է ապացուցեք, որ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից, ոչ թե մենք պետք է ապացուցենք, որ ԵԱՏՄ-ում պետք է մնալ, խնդրում եմ ֆիքսենք այս»,- նկատեց Արմեն Աշոտյանը:
Էդմոն Մարուքյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ԱԺ-ում ամենահակառուսական ելույթներն ունենում են ՀՀԿ-ական պատգամավորները, ամենահակառուսական կուսակցությունը ՀՀԿ-ն է: «Պատասխանատու ասում եմ, այդ մարդիկ են, որ Ռուսաստանին, մեր ռազմավարական դաշնակցին, մեր դարավոր բարեկամին ներկայացնում են բոբո: Մենք բան ե՞նք ասել, դուք եք դա անընդհատ ասում, լավ ինչի՞ եք ձեր ռազմավարական դաշնակցին այդքան վատ ներկայացնում այստեղ»,- հայացքն ուղղելով Արմեն Աշոտյանին՝ ասաց Էդմոն Մարուքյանը:
Ամփոփելով իր ելույթը «Ելք» խմբակցության պատգամավորն ասաց, որ լսումները տեղին էին եւ դրանց անցկացման ժամանակը կապ չի ունեցել ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման օրվա հետ: «Մենք համոզված ենք մեր տեսլականի մեջ: Մենք նաեւ գտնում ենք, որ ժամանակը կգա եւ դրանում բոլորը կհամոզվեն՝ մենք ունենք մի իրավիճակ, որ մեր քաղաքացիները շատ քիչ տեղեկություններ ունեն, թե ի՞նչ են կորցնում կամ ի՞նչ չգտան եւ այս լսումներն այդ քայլերից մեկն էր, որ մարդիկ իմանան, թե ի՞նչ հնարավորություններ կային, որոնք որ մենք չստացանք եւ ի՞նչ սպառնալիքներ կան, որ հունվարի 1-ից, 2019 թվականի հունվարի 1-ից, 2020 թվականի հունվարի 1-ից լինելու են: Այդ թանկացումները, որ լինեն, սիրելի հայրենակիցներ, սիրելի քաղաքացիներ, իմացեք, որ ՀՀԿ-ն է, որ ձեզ տարել է այդ ճանապարհով ու դա մի զարգացող ճանապարհ է ու ամեն ինչ այսքան վատ է»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ հաջորդ հանդիպումն այս թեմայով կլինի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, որտեղ ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ հայտարարության նախագիծը կքննարկվի վերջին անգամ մերժվելուց առաջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT