Արքայազն Հարրիին ու նրա ընտրյալին ծանոթացրել են կազմակերպված ժամադրության միջոցով

Բրիտանիայի արքայազն Հարրին ու ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը պաշտոնական նշանադրությունից հետո 1-ին անգամ խոսել են իրենց հարաբերությունների մասին: Նրանց նշանադրության մասին հայտնի դարձավ երեկ՝ նոյեմբերի 27-ին, այնուհետեւ հայտնվեց BBC-ին տված հարցազրույցը: Նրանք պատմում են, որ ծանոթացել են կազմակերպված ժամադրության ժամանակ՝ ընդհանուր ընկերուհիներից մեկի շնորհիվ:

«Մեզ ծանոթացրել է մեր ընդհանուր ընկերուհին, որի անունը չենք կարող նշել: Հետո հանդիպեցինք Լոնդոնում, դա անցած հուլիսին էր, հետո երեւի 3-4 շաբաթ անցավ, մինչեւ կարողացա համոզել նրան ինձ մոտ Բոթսվանա գալ, ճամբարում էինք ապրում, հիանալի օրեր էին»,- պատմել է Հարրին՝ ավելացնելով, որ շատ արագ է հասկացել, որ Մեգանն է իր միակը:

 

Նշանադրությունը Մեգանի համար անակնկալ է եղել: Նրանք Քենսինգթոնի պալատում են եղել՝ Հարրիի տանը: Ճուտ տապակելիս են եղել, երբ Հարրին անսպասելի ծնկի է իջել եւ առաջարկություն արել նրան:

«Հիանալի անակնկալ էր, այնքան ռոմանտիկ, այնքան բնական էր: Ես հազիվ համբերեցի, որ նա ավարտի, ասացի՝ հիմա կարո՞ղ եմ այո՛ ասել»,- պատմում է Մեգանը:

«Նա չթողեց ավարտեմ, ասաց՝ կարո՞ղ եմ ասել այո՛: Հետո գրկախառնվեցինք, հարցրի՝ կարո՞ղ եմ մատանին տալ, նա ասաց՝ այո՛, այո՛, շատ գեղեցիկ պահ էր»,- ավելացնում է Հարրին:

Մեգանին նվիրած մատանու վրա Հարրի մորը՝ արքայադուստր Դիանային պատկանող քարերն են: Հարրին խոստովանում է, որ նման օրերին շատ է զգում մոր կարիքը, եւ այդ մատանու միջոցով զգում է նրա ներկայությունը:

«Նման օրերին կարոտում եմ այն պահերը, երբ նա կողքիս էր, կարոտում եմ երջանիկ պահերը նրա հետ կիսելու հնարավորությունը, բայց մատանու շնորհիվ վստահ եմ, որ նա մեզ հետ է»,- ասում է Հարրին՝ ավելացնելով, որ Դիանան ու Մեգանը լավագույն ընկերուհիներ կլինեին:

Ամուսնությունից հետո Մեգան Մարքլը չի կարող արքայադուստր դառնալ, քանի որ ազնվական ընտանիքից չէ: Նույնն էր նաեւ Քեյթ Միդլթոնի դեպքում, որը 2011 թ. ամուսնացավ արքայազն Ուիլիամի հետ: Ամուսնությունից հետո Էլիզաբեթ թագուհին նրանց Քեմբրիջի դքսի եւ դքսուհու տիտղոս շնորհեց: Սպասվում է, որ Հարրիին ու Մեգանին էլ Սասեքսի դքսի ու դքսուհու տիտղոսը կշնորհի: Այդ տիտղոսը թափուր է 1843 թվականից:

33-ամյա Հարրիի ու 36-ամյա Մեգանի սիրային պատմությունը սկսվել է 2016 թ.: Նրանք կամուսնանան 2018 թ. գարնանը: Մեգանի համար, սա 2-րդ ամուսնությունն է լինելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3348 դիտում

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են