Հայաստանի իշխանությունն անժամկետ պարապուրդում է.նոր տարին առանց մանդարին՝ ԵԱՏՄ-ի պատճառով

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Ելք» դաշինքը խորհրդարանական լսումներ էր հրավիրել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ի հետ դադարեցնելու թեմայով, իսկ մի քանի օր առաջ էլ տպագիր մամուլը գրեց, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում ձեռք բերված որոշումներից մեկը սահմանափակում է Վրաստանից 5 կգ-ից ավելի մանդարին եւ այլ ցիտրուսային միրգ ներկրել՝ առանց մաքսազերծման:

Այս թեմայի շուրջ «Հայկական Ժամանակը» զրուցել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Սերգեյ Բագրատյանի հետ:

Պարոն Բագրատյան, Վրաստանին սահմանամերձ գյուղերի բնակիչներն ահազանգում են, որ Պետական եկամուտների կոմիտեն թույլ չի տալիս 5 կգ-ից ավելի մանդարին եւ ցիտրուսային այլ մրգեր բերել՝ առանց մաքսազերծման: ՊԵԿ-ից էլ պարզաբանում են, որ սա 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի N 157 որոշմամբ է պայմանավորված: Վերոհիշյալ ենթակարանտինային արտադրանքի միայն մինչեւ 5 կգ-ն է թույլատրվում Հայաստանի Հանրապետության (ԵԱՏՄ) տարածք ներմուծել՝ առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի: Այսինքն, եթե մեկ ընտանիքի մեկ ամսվա մանդարինի պահանջարկը 6-7 կիլոգրամն է, պետք է 1-2 կգ-ի համար ինչ-որ փաստաթղթային քաշքշուկների մեջ ընկնե՞լ:

Ես գտնում եմ, որ կենսական անհրաժեշտության ռեժիմն է: Մարդիկ աշխատանք չունեն եւ ինչ-որ ձեւով փորձում են փոխհատուցել իրենց նվազագույն ֆինանսական հնարավորությունները՝ էժան ապրանք բերելով, մի գուցե որոշ մասը բաժանում են իրենց հարեւան, բարեկամներին, եւ դրանով լուծում են օրվա հացի խնդիր: Չի կարելի սա արգելել, պետք է դիմել ԵԱՏՄ-ին, այդ բացառիկությունը հիմնավորել, որ թույլ տան, որ մեր քաղաքացիները նախկինի նման մինչեւ 50 կգ բերեն: Անհրաժեշտ է այս խնդիրը շատ արագ կարգավորել:

Պարոն Բագրատյան, կարծես թե, արդեն զգում ենք այն, որ ԵԱՏՄ անդամակցության հետեւանքով 900 անուն ապրանք թանկանալու է: Մասնավորապես՝ շատ քննարկվեց, որ դեղորայքի ներմուծման համար մինչ այժմ գործող 0 % մաքսատուրք, դառնալու է 8-12 %: Մանդարինի եւ մյուս ցիտրուսային մրգերի ազատ ներկրման սահմանափակումը, կարծես թե, վկայում է ԵԱՏՄ-ի պատճառով գնաճի մասին: Ի վերջ, սա ինչի՞ է հանգեցնելու:

Բնականաբար, մենք պետք է մեր շահերը ներկայացնենք ցանկացած միության մեջ: Եվ առաջին հերթին ԵԱՏՄ-ի մեջ, որտեղ գիտեք, որ ավելի շատ են վարչահրամայական ռեժիմները, որտեղ ավելի շատ են ոչ միշտ կոմպիտենտ ռեժիմները: Այստեղ պետք է շատ աշխատել, եւ մեր երկրի սոցիալական խնդիրները, ազգային շահը ներկայացնել, եւ պայքարել դրա համար: Այլապես, մենք միշտ խնդիրներ կունենանք: Այս միության մեջ մտնող երկրները թելադրում են խաղի իրենց կանոնները, իսկ մենք ենթարկվում ենք միայն այդ խաղի կանոններին:

- Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցն առաջնայի՞ն է դառնում, թե՞ դեռ ցանկություն կա ուրիշի կանոններով խաղալու համար:

- Այն ինչ ներկայացնում է «Ելք»-ը, մտածելու տեղիք է տալիս, ինչպես նաեւ մտահոգվելու տեղիք է տալիս: Ես ուզում եմ, որ հստակ ռազմավարությամբ ներկայանանք, եւ ստանանք մերժումներ, չլուծվեն մեր խնդիրները եւ նոր միայն այդ ձեւով դուրս գայինք ԵԱՏՄ-ից: Այս պահին մենք մեր առջեւ ռազմավարական խնդիրներ չենք դրել, բայց ամենօրյա ռեժիմում պրոբլեմներ ենք ունենում: Եթե այս պրոբլեմների հաղթահարման ռազմավարությունը չենք տվել եւ մեզ չեն մերժել, ուրեմն անհասկանալի կլինի մեր այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալը: «Ելք»-ի սկսած գործընթացը ողջունելի է, որ նրանք փորձում են ելք գտնել: Մենք պետք է վերջանական հստակեցնենք, թե մենք այդտեղ անելիք ունե՞նք, թե՞ ոչ: Մեր խնդիրները ԵԱՏՄ-ն պատրա՞ստ է սպասարկել, թե՞ ոչ: Մենք պետք է բոլոր միություններում ազգային շահից բխող ռազմավարություն ունենանք:

-Այսինքն, պաշտոնական Երեւանն առաջարկություններով հանդես չի՞ գալիս:

Ես չեմ տեսնում, որ մենք առաջարկել ենք այս խնդիրն ու ստացել ենք մերժում: Ես չեմ կարդացել ու չեմ տեսել նման փաստարկներ: Սա իշխանության բացն է, գործող քաղաքական ուժը պետք է ձեւակերպի առաջնահերթությունները, ներկայացնի եւ նաեւ մեզ ներկայացնի, թե ինչու են մերժել կամ ընդունել այս կամ այն կետը: Սա մենք պետք է ռեալ տեսնենք: Մենք հիմա դրական համաձայնագիր ունենք ԵՄ-ի հետ, բայց, եթե իշխանություններն այստեղ էլ պետք է չաշխատեն, ուրեմն մենք կրկին արդյունավետ չենք համագործակցի: Հիմա լավ է, որ մենք համեմատելու հնարավորություն ունենք, թե որ մի միությունը մեր ազգային շահը կսպասարկի: Վերջնական այնտեղ էլ կմնաք:

- Պարոն Բագրատյան, իսկ ինչո՞ւ է գործող իշխանությունն այդ առումով պարապուրդի մատնված, ինչու՞ Ձեր նշած առաջարկություններով հանդես չի գալիս:

- Հայաստանի կառավարությունը չունի այդ ռազմավարությունը: Ես չեմ տեսնում այն: Չեմ տեսնում նաեւ առնվազն մեկ փաստաթուղթ, որտեղ մեր նպատակները ձեւակերպված է տնտեսապես եւ այդ տնտեսությունը չի սպասարկվում կամ սպասարկվում է ԵԱՏՄ-ի կողմից: «Ելք»-ը բերում է թվեր, որտեղ 10 տոկոսով գնաճ կա, մյուս կողմն էլ բերում է թվեր, որտեղ դրական առաջընթաց կա: Եթե չեք մոռացել վերջերս վարչապետների հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանը 24 տոկոս աճ հայտարարեց, իսկ ՌԴ-ի վարչապետը շտկեց՝ ոչ թե 24 տոկոս, այլ՝ 30 տոկոս աճ: Այսինքն՝ ԵԱՏՄ-ի անդամ պետությունները ներկայացնում են, որ Հայաստանը շահ ունի, մենք՝ ի դեմս «Ելք» դաշինքի ներկայացնում ենք, որ խնդիրներ ունենք ԵԱՏՄ-ում: Իշխանությունը պարտավոր է ներկայացնել, թե որտե՞ղ են մեր եւ ԵԱՏՄ-ի թերությունները: Այդ ժամանակ, եթե տեսնենք, որ մեր շահը չի սպասարկվում, միանգամից պետք է դուրս գանք: Իշխանությունը միության հետ անդամակցումը ներկայացնում է քաղաքագիտական ձեռքբերումների տեսակետից, բայց ես ուզում եմ, որ ԵԱՏՄ-ից առայժմ տնտեսական աճ տեսնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45538 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել