Ջիգարխանյանի երիտասարդ կինը հղի է. նա հայտնել է քննիչներին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի արդեն նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, հայտնել է, որ հղի է: Ինչպես գրում է «Комсомольская правда»-ն, նա այս մասին ասել է քննիչներին: Ջիգարխանյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել նրա աշխատասենյակում առանց նրա թույլտվության տեսախցիկներ տեղադրելու գործով: Դերասանը մեղադրում է նախկին կնոջը: Վիտալինային հարցաքննության են կանչել, սակայն մի քանի անգամ հետաձգել է գնալը, իսկ վերջում հրաժարվել՝ ասելով, որ հղի է, եւ իրեն անհանգստանալ չի կարելի:

«Վիտալինան համառորեն չէր գալիս հարցաքննության, իսկ երբ քննիչը սկսեց պահանջել ներկայանալ, նա ասաց, որ հղի է, եւ բժիշկն ասել է, որ նրան հանգիստ է պետք, եւ ոչ մի դեպքում անհանգստանալ կամ նյարդայնանալ չի կարելի: Իբրեւ թե Վրաստան էլ մեկնել էր մասնավոր կլինիկայում բուժում ստանալու համար: Վախենում էր, որ, եթե Մոսկվայում բուժվեր, բոլորը կիմանային»,- ասել է «Комсомольская правда»-ի աղբյուրը:

Լրատվամիջոցը փորձել է իրավաբանից ճշտել, թե հղիությունն ինչով է ձեռնտու Վիտալինային: Նշվում է, որ նա հիմա շատ շահեկան իրավիճակում է: Նրան ամեն դեպքում կհարցաքննեն, սակայն այս պարագայում քննիչները չեն կարող գործել առանց բժշկի թույլտվության: Եթե հարց առաջանա՝ ով է երեխայի հայրը, ապա Ջիգարխանյանը կարող է ԴՆԹ թեստ պահանջել, եւ հայրությունը կճանաչվի դատարանի միջոցով:

Եթե հաստատվի, որ երեխան Ջիգարխանյանի ժառանգն է, ապա նրա ունեցվածքի հետ կապված վեճ կառաջանա: Վիտալինան կարող է ալիմենտ պահանջել: Այս պահին դերասանի միակ ժառանգը խորթ որդին է՝ նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի որդին 1-ին ամուսնուց: Վիտալինան առանց երեխայի նախկին ամուսնուց ոչինչ ուզել չի կարող, քանի որ, ինչպես ինքն է պնդում, տանից հեռանալիս Ջիգարխանյանը տարել է կտակը, ըստ որի, ամեն ինչ իրեն էր կտակել:

Վիտալինան կարող է օգուտ ունենալ նաեւ պատասխանատվության ենթարկվելու առումով: Եթե նրա մեղքը հաստատվի, ապա պատիժը կրելը կարող են հետաձգվել մինչեւ ծննդաբերությունը կամ էլ երեայի 3-5-ամյակը: Հետո էլ կարող են վերանայել պատիժը հաշվի առնելով, որ նա փոխվել է եւ վտանգավոր չէ հասարակության համար: Բացի այդ՝ Ջիգարխանյանը կհայտնվի անհարմար վիճակում: Կստացվի, որ նա հետապնդում էր հղի կնոջը, որը համբերում էր եւ համարժեք պատասխան չէր տալիս:

Նշվում է, որ, եթե ամեն դեպքում նա ստում է ու հղի չէ, միեւնույն է շահեկան վիճակում է: Նրա փաստաբանները կարող են ժամանակ ձգել եւ գտնել պակասաող փաստաթղթերը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, թե Վիտալինան երեխա է ուզել, սակայն Ջիգարխանյանը չի համաձայնել, քանի որ ծեր է:

82-ամյա Ջիգարխանյանի ու 38-ամյա Վիտալինայի շուրջ աղմուկ բարձրացավ այս տարվա հոկտեմբերի սկզբին, երբ երիտասարդ կինը հայտարարեց, որ ամուսնուն առեւանգել են: Հետո պարզվեց, որ Ջիգարխանյանը հիվանդանոցում էր: Իրեն լավ էր զգում, կնոջը մեղադրում էր գողության մեջ եւ ապահարզան էր պահանջում: Նոյեմբերի 27-ին, դատարանը նրանց պաշտոնապես ամուսնալուծեց: Այդ պահին Վիտալինան Անդրեյ Մալախովի «Прямой эфир» հաղորդման հյուրն էր, որի ընթացքում հայտարարեց, որ իրեն կարելի է շնորհավորել ամուսնալուծության առթիվ՝ նկատի ունենալով, որ հոգնել էր սկանդալից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7581 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան