Չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի Նոր տարին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման դադարեցման «Ելք»-ի նախագիծը շարունակվում է քննարկվել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԵԱՏՄ-ի պատճառով Վրաստանից ներկրվող մանդարինի քանակի նվազմանն ասաց.   

«Անկեղծ ասած, երեկվա լրահոսին հետևելով՝ ես հասկացա, որ այս ժամանակները, երևի թե մեր գիտակցության մեջ կվերակենդանանցնեն նաև Խորհրդային միության ասացվածքները։ Դրանից ամենահայտնին և սեզոնայինը հետևյալն է՝ չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի Նոր տարին»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանն իր խոսքում նշեց, որ սրան զուգահեռ նվազել է նաեւ Հայաստանից Ռուսաստան արտահանվող լոլիկը:

«Երեկ պարզվեց, որ Վրաստանից 5 կգ-ից ավելի մանդարին ներկրելու համար հարկավոր է 4 կգ փաստաթուղթ կցել դրան, և դա ԵԱՏՄ-ի նոր նվաճումն է։ Վրաստանի հետ մենք հիմա ազատ առևտրի համաձայնագիր ունենք և կարող ենք ոչ միայն 5, այլև 6, 7, նույնիսկ 8 կգ մանդարին ներկրել Վրաստանից։ Բայց դրա համար պետք է ֆիտոսանիտարական, միջուկային, քիմիական, կենսաբանական և այլ բազմաթիվ տեղեկանքներ: Այսինքն՝ մարդը 1000 դրամի մանդարին պիտի գնի Սադախլոյից և 5000 դրամ ծախսի, գնա ԹիՖլիս, որ ֆիտոսանիտարական փաստաթուղթ ձեռք բերի, որ կարողանա մանդարին ներկրի: Իհարկե, մենք դեռ խոսում ենք ազատ առեւտրի մասին: Միայն սա չէ, այս տարի Ռուսաստանից Հայաստան են սկսել ներկրել բանջարեղեն: Սա ի՞նչ երեւույթ է, իհարկե կապված է ԵԱՏՄ-ի հետ, բայց այստեղ եւ Ռուսաստանում ջերմոց ունեցողները գազի համար վճարում են երեք անգամ տարբերությամբ, մենք ավելի վճարում ենք երեք անգամ: Մի հատ լոլիկ ունեինք արտահանելու, այն էլ պարզվում է, որ Ռուսաստանից է գալիս»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը շեշտեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո հայ օլիգարխները եւս «խեղճացել են»:

«Գազպրոմի մենաշնորհը քիչ էր, մի հատ էլ բենզինի մենաշնորհ է հաստատվել: Ո՞վ կպատկերացներ, որ 4 տարի առաջ «Ֆլեշ», GPS ընկերությունները, որոնց մեղադրում էինք մենաշնորհի մեջ, այսօր դարձել են մենաշնորհի զոհ, որովհետեւ հիմա միայն Ռոսնեվթն է ներկրում, իսկ մեր խոշոր օլիգարխները հայտնվել են մանր սպառողի դերում: Սա է ԵԱՏՄ-ն եւ մեր տնտեսության վիճակը»,- նշեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը դիմում է ամեն քայլի, որպեսզի 2018 թվականին կրկին վերարտադրվի:

«Մեկ այլ խնդիր էլ կա, որ ԵԱՏՄ-ի քաղաքական ավտորիտար ռեժիմը մտնում է Հայաստան: Այսօր մամուլը բացեք, Եվրոպայի հետ մի հատ կիսափաստաթուղթ է ստորագրվել, որտեղ բացում ես գրած է՝ Սերժ Սարգսյանն ամենակարողն է: Այս տեմպերով, որ գնա Կիմ Չեն Ինին աբգոն կանի: Պարզ է, որ սա արվում է իշխանության աթոռը հերթական անգամ գրոհելու համար: Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը պետք է իշխանությունը ձեռք գցի, մի հատ «գիգանտ» ծրագիր է հրապարակում: Մի հատ 98 թվականին Հայաստանը ցնցվեց  «Արմենիկումի» պատճառով, հետո 2008 թվականին ատոմակայան էին կառուցում, մի հատ էլ այդտեղ ցնցվեց Հայաստանը, հետո Իրան-Հայաստան երկաթուղի էին կառուցում՝ ցնցեցին: Հիմա էլ հայտարարում են, որ 4 միլիոն բնակչություն ենք ունենալու: Սա նշանակում է, որ 2018-ին Սերժ Սարգսյանը պետք է իշխանությունը գրոհի:

2017-ի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան ներկրվող բուսական ապրանքների ներկրումը 53 տոկոսով աճել է: Սա նշանակում է, որ Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվողների եկամուտները նվազել է:

Հենց հակառակորդի հարձակումը սկսում է, պարզվում է, որ ՀԱՊԿ-ի պայմանագիրն այդ դեպքի համար չէ, դա չի վերաբերվում Մովսես գյուղին, ընդեղ ուրիշ գյուղեր կան հայկական, ոչ Մովսեսը, ոչ Չինարին, ոչ Բերդն ու Իջեւանը: Այդ պայմանագիրը լրիվ ուրիշ դեպքի համար է: ՀԱՊԿ-ին դրել ենք Բրուս Լիի տեղը, բայց չենք հասկանում, թե իրենից ինչ է ներկայացնում»,- եզրափակեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6337 դիտում

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել