Երևան
12 °C
Երեւանի ավագանին երեկ վերջապես քննարկեց եւ հավանության արժանացրեց «Ելք» խմբակցության առաջարկը՝ Երեւանում Մոնթե Մելքոնյանի անվան փողոց անվանակոչելու հարցը: Այսպիսով, Երեւան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի դեպի Լենինգրադյան փողոց տանող նորակառույց ճանապարհը կրելու է ՀՀ ազգային հերոսի անունը: Նշենք, որ ավագանու մշակույթի հանձնաժողովում այդ հարցով ծավալված քննարկման արդյունքում ավագանու Հանրապետական խմբակցությունը դարձել էր նախագծի համահեղինակ: Իրավական առումով ստացվեց այնպես, որ Մոնթե Մելքոնյան փողոց ունենալու մասին որոշման նախագիծը պատրաստել են «Ելք» եւ «Հանրապետական» խմբակցությունները:
Երեւանի քաղաքապետարանից այսօր մեզ չհաջողվեց իմանալ, թե երբվանից է սկսվում անվանակոչման գործընթացը, երբ ցուցանակներ կտեղադրվեն եւ այլն:
Նշված հարցերը պարզելու համար ուսումնասիրեցինք կառավարության որոշումները: ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանվել է քաղաքային եւ գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու եւ (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը:
Համաձայն կառավարության որոշման, անվանակոչվող փողոցի անվանումը եթե «յան»-ով է վերջանում, ապա այն կոչվելու է, օրինակ՝ «Մոնթե Մելքոնյան» փողոց, այլ ոչ թե «Մոնթե Մելքոնյանի» փողոց: Համայնքների տարածքում տեղակայված անշարժ գույքը հասցեավորում է համայնքի ղեկավարը՝ Երեւանի դեպքում Տարոն Մարգարյանը: Հասցեի տրամադրումը վճարովի է: Եթե տվյալ տարածքի ճանապարհահատվածին հարող հողակտորներն առաջին անգամ են հասցեավորվելու, ապա առաջին անգամ հասցեավորվող բնակավայրում հասցեավորման համար հիմք է հանդիսանում տվյալ բնակավայրի կադաստրային քարտեզը: Որքանով մեզ է հայտնի, տվյալ տարածքի հողատարածքները արդեն իսկ հասցեավարված են եղել:
Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար գույքի սեփականատերը (օգտագործողը) դիմում է ներկայացնում հասցեների տրամադրման լիազոր մարմին` Երեւանի քաղաքապետարանին:
Լիազոր մարմինը 5-օրյա (Երևան քաղաքում` 10-օրյա) ժամկետում ընդունում է որոշում անշարժ գույքին հասցե տրամադրելու կամ հասցե տրամադրելը մերժելու մասին:
Բնակավայրերի, թաղամասերի, պողոտաների և փողոցների անվանափոխության, շենքերի, շինությունների հասցեների համարների կարգավորման (վերահամարակալման) հետևանքով առաջացած անշարժ գույքի օբյեկտների վերահասցեավորման հետ կապված բոլոր փոփոխությունները գրանցվում են հասցեների գրանցման մատյանում՝ անվանափոխության կամ հասցեավորման օբյեկտների վերահամարակալման մասին որոշումների հիման վրա: Այդ որոշումներն ընդունած լիազոր մարմինները որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում այն տրամադրում են հասցեների գրանցումն իրականացնող լիազոր մարմնին, որը հասցեների գրանցման մատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:
Երեւանի ավագանու 2011 թվականի մայիսի 6-ի N 224-Ն որոշմամբ սահմանել է հասցեի տրամադրման վճարի չափը: 4-ից 6 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում 15 հազար ՀՀ դրամ է, իսկ 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում` 25 հազար ՀՀ դրամ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT