Դուրս բերել ՌԴ Սահմանապահ զորքերը. Վարուժան Ավետիսյանի հոդվածի 2-րդ մասը

Հրապարակում ենք ՊՊԾ գնդի գրավման գործով անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի «Ապագաղութացման առաջնահերթ գործողություններ» վերնագրով հոդվածի երկրորդ մասը: Հոդվածը հարապարակում ենք առանց կրճատումների.

«Գործողություն 1. Դուրս բերել ՌԴ Սահմանապահ զորքերը

ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ Սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ գործառման պայմանների մասին 1992թ․ սեպտեմբերի 30-ի պայմանագրին (այսուհետեւ՝ Պայմանագիր) եւ դրա հիման վրա կնքված միջկառավարական համաձայնագրերին համապատասխան  Իրանի եւ Թուրքիայի հետ ՀՀ պետական սահմանի պահպանությունը վստահված է օտարերկրյա պետություն Ռուսաստանի Դաշնությանը` ի դեմս ՀՀ տարածքում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության զորամասերի:

Պայմանագրի ոգուն եւ տառին համապատասխան՝ այն ժամանակավոր է՝ մինչեւ ՀՀ-ն կստեղծի իր սահմանապահ կառույցները եւ փոխարինելով ՌԴ սահմանապահ կառույցներին, կստանձնի Իրանի եւ Թուրքիայի հետ իր սահմանի պահպանությունը։

Ինքնիշխան պետությանը ոչ հարիր եւ արդեն 25 տարի շարունակվող՝ աշխարհում թերեւս բացառիկ այս երեւույթի հիմնական հատկանիշները եւ ՀՀ-ի համար դրա վտանգավորությունը բնութագրվում են հետեւյալ պարամետրերով.

  1. Սահմանների անձեռնմխելիության ապահովումն իշխանության իրականացման, պետական կառավարման գործառույթ է: Օտարերկրյա պետությանն այդ գործառույթի զիջումը ոչ այլ ինչ է, եթե ոչինքնիշխանության զիջում տվյալ պետությանը:
  2. ՀՀ ինքնիշխանության հաշվին «ՀՀ սահմանների անձեռնմխելիությունն ապահովող» ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունը օտարերկրյա պետության հատուկ ծառայության ստորաբաժանում է: Վերջինս ՀՀ-ում բացահայտ ու իրավազոր կերպով ի շահ ՌԴ-ի հետախուզական եւ հակահետախուզական համալիր գործունեություն իրականացնելու առարկայական հնարավորություններ ունի: Ընդ որում, այդ գործունեությունը բացարձակապես անվերահսկելի է մեր կողմից: Բնական է, որ անհրաժեշտության դեպքում նման գործունեությունը կիրականացվի նաեւ ի վնաս ՀՀ-ի: Անխուսափելի է ինչպես ՀՀ ներքին գործերին միջամտելը ՀՀ-ում գործակալական ցանց ստեղծելու եւ այն այլազան ձեռնածությունների ենթարկելու միջոցով, մեր պետության կառավարմանը հայեցողական ու անվերահսկելի կերպով մասնակցելը, մասնավորապես՝ սահմանի գործոնով պայմանավորված հարցերում ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդելու եւ այն վերահսկելու, այդ թվում՝ սահմանի հետ կապված մեր ելումուտը եւ մնացյալ քայլերը մոնիթորինգի տակ պահելու միջոցով, այնպես էլ ուրիշ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ ՀՀ-ի շահերի հաշվին գործակցելը:
  3. ՀՀ-ն անմիջական, կենդանի շփում չունի տարածաշրջանի հիմնական սահմանակից դերակատարներ Թուրքիայի եւ Իրանի հետ: Այս հանգամանքը Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանային հարցերի ու դրանց հետ որեւէ առնչություն ունեցող ոլորտների մասով հարաբերվելու գործում ՀՀ-ին զրկում է սուբյեկտությունից, քանի որ հայկական կողմը ստիպված է լինելու որպես միջնորդ ու դատավոր հրավիրել ռուսական կողմին, որն էլ գործելու է ի շահ իր նպատակների:
  4. Իր հատուկ ծառայութան ստորաբաժանման ուժերով ՀՀ սահմանը պահելու հանգամանքը որպես գործիք ու գործոն օգտագործելով, ՌԴ-ն օբյեկտիվորեն հնարավորություն է ձեռք բերում ՀՀ-ին վերաբերելու որպես ֆորպոստի, իսկ հայ ժողովրդին` որպես քաղաքականապես ապասուբյեկտային համայնքի:
  5. ՌԴ-ի համար դա ըստ էության ծառայում է որպես կայսրության վերարտադրողական տարրերի պահպանման ռեզերվացիա, որպես կայսրության վերականգնման ռեսուրս: Սա հնարավոր է հատկապես այն հիմնարար պատճառով, որ ՀՀ-ի սահմանները պահելու ձեւաչափը կառուցված է Ադրբեջանի ու Վրաստանի հետ սահմանը «ներքին», իսկ Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանը «արտաքին» համարելու մեկնակետերի վրա:

Դրանով նաեւ շարունակում է կենսունակ մնալ այն կարծրատիպը, որ մենք չենք կարող մեր սահմանը պահել, որ առանց ռուսի հնարավոր չէ, ինչը ոչ միայն նվաստացուցիչ է ազգային արժապատվության համար, այլեւ թույլ չի տալիս, որ մենք անձնային ու ազգային առումներով հոգեբանորեն անկախանանք, ազատվենք բարդույթներից, ժամանակակից քաղաքական ազգի վերածվենք ու, հասնելով լիարժեք հոգեբանական ինքնիշխանության` ստեղծենք ռեալ ինքնիշխան պետություն:

ՌԴ սահմանապահների ներկայությունը ու նրանց մեր սրբություն-սահմանը, մեր տան մուտքն ու ելքը վստահելը մեր ազատության, անկախության եւ ինքնիշխանության` ՀՀ տարածքում գտնվող առաջնային ու անվերահսկելի օտարերկրյա խոչընդոտն ու սպառնալիքն է:

Ուստի ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու առաջնահերթ գործողությունների ծրագիրը հարկավոր է սկսել ՀՀ տարածքից ՌԴ Սահմանապահ զորամասերը դուրս բերելուց եւ դրանք ՀՀ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներով փոխարինելուց։

Դրա շնորհիվ նաեւ կթուլանա ու կսահմանափակվի մեր ինքնիշխանության մյուս ռազմական խոչընդոտի ու սպառնալիքի՝ ՌԴ Ռազմակայանի գործոնային դերն ու նշանակությունը։

ՌԴ Սահմանապահ զորքերը կարող են դուրս բերվել Պայմանագրի 4-րդ հոդվածի 4-րդ պարբերությանը համապատասխան․  «ՀՀ-ն իր Սահմանապահ կառույցների ստեղծմանը զուգահեռաբար՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ղեկավարության հետ համաձայնեցնելով հաջորդաբար իր պահպանության տակ է առնում Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի հատվածները․․․ »։

Մինչդեռ՝ մինչեւ ՀՀ Սահմանապահ կառույցների ստեղծումը գործելու համար կնքված այս ժամանակավոր պայմանագիրը փաստորեն վերածվել է անորոշ ժամկետով, ըստ էության՝ անժամկետ պայմանագրի, քանի որ Ռուսաստանը մինչ օրս չարաշահում է այն, իսկ հայաստանյան գաղութային վարչակազմը դավաճանաբար չի կատարում նրա պահանջները։

Նշված կարգով ՀՀ սահմանի  համապատասխան հատվածների նկատմամբ ՀՀ Սահմանապահ զորքերի վերահսկողության  տակ առնելու գործընթացը պետք է տեղի ունենա հարավ-հյուսիս ուղղությամբ՝ մեկնարկելով Իրանի հետ սահմանի հատվածից։

ՀՀ Սահմանապահ զորքերի համալրումը, հանդերձավորումը եւ գործառումը պետք է իրականացվի ժողովրդի իշխանության յուրացման համար ստեղծված Ոստիկանության զորքերի, ՊՊԾ գնդի եւ ոստիկանության այլ ստորաբաժանումների նյութաֆինանսական ու հաստիքային ռեսուրսների հաշվին, ինչպես նաեւ ՌԴ Սահմանապահ զորքերում ծառայող կամ աշխատող ՀՀ քաղաքացիների ներգրավմամբ։

Գործընթացը ցանկալի է ավարտել մինչեւ մեկամյա ժամկետում։ Միեւնույն ժամանակ՝ հարկավոր է պատրաստ լինել նաեւ այն սցենարին, երբ ՌԴ Սահմանապահ զորքերը հեռանան միանգամից ամբողջ կազմով»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12330 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ