Երևան
12 °C
Ռուսաստանի տարբեր հեռուստաալիքներով սփռվող հակահայկական հիստերիային հայկական հեռուստաալիքները գրեթե չարձագանքեցին: Համարժեք պատասխան չեղավ, հակառուսական տրամադրություններ առանձնապես չառաջացան: Ճիշտ է, հայկական մեդիադաշտում դրանք աննկատ չմնացին, բայց այստեղ սահմանափակվեցինք ընդամենը արձանագրային լրատվությամբ եւ որոշ չափով նաեւ վերլուծություններ եւ կարծիքներ ներկայացնելով, թե ինչով կարող էր ռուսական տգեղ աղմուկը պայմանավորված լինել: Ոչ մի վիրավորանք, միջպետական հարաբերություններին անհարիր ոչ մի արտահայտություն կամ համեմատություն, ոչ մի բողոքի ակցիա Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց, ասենք՝ «Լյուբիմայա ժենան ինքդ ես», «Սիրեկանի գիրկը թռնողն էլ մամադ ա» բովանդակությամբ պաստառներով:
Այնպես չէ, որ ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ չեն բարձրացել կամ բողոքի ակցիաներ չեն եղել: Վերջին տարիներին մի քանի նման հաջող փորձ է եղել, ինչից ՌԴ-ում էապես տպավորվել էին: Ստացվում է, որ այս անգամ նման անհրաժշտություն Երեւանում չեն տեսել, այլապես մի երկու ակցիա հաջողությամբ կկազմակերպվեր:
Հայաստանի ԱԳՆ-ն երեկ տեղեկատվական արտահոսք էր կազմակերպել, համաձայն որի ՌԴ ԱԳՆ-ից զանգահարել են իրենց եւ հայտնել, որ կապ են հաստատել HTB-ի ղեկավարության հետ եւ նկատողություն արել Հայաստանին վիրավորող հեռարձակման համար: Չենք կարող, իհարկե, վստահ լինել նման զանգ եղե՞լ է իրականում, թե՞ ոչ: Եթե նույնիսկ եղել է, դա արդեն հետաքրքիր էլ չէ: 10 օր առաջ էլ ՌԴ ՊՆ-ի պաշտոնական «Զվեզդա» հեռուստաալիքով եթեր հեռարձակված աղմկոտ նյութի համար էր «Զվեզդա»-ի ղեկավարությունը ՌԴ-ում ՀՀ դեսպանության միջոցով ներողություն խնդրել: «Զվեզդա»-ի ղեկավարությունը տեղի ունեցածը բացատրել էր թյուրիմացությամբ եւ անվանել էր իրենց կողմից բացթողում: HTB-ի թոք շոուի դեպքում չի խոսվում թյուրիմացության մասին: Ռուս վերլուծաբաններն ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները լծված են հայ հասարակությանը բացատրելու գործին, թե թոք շոուի ժամանակ հնչած կարծիքները ոչ մի դեպքում չի կարելի համարել Ռուսաստանի պետական քաղաքականություն, դրանք ընդամենը մասնավոր կարծիքներ են, որոնք անվերահսկելի են նման հաղորդումների ժամանակ, եւ ընդհանրապես ՌԴ կառավարությունը չի կարող վերահսկել հեռուստատեսային բոլոր հաղորդումները եւ դրանց բովանդակությունը: Այստեղ ասում են՝ եփած հավի ծիծաղն էլ եկավ:
Վերջին տասը օրվա մեջ երեք հեռուստաընկերությամբ ՀՀ նկատմամբ գրոհ տեղի ունեցավ՝ «Զվեզդա», «Առաջին ալիք», HTB: Ինչպես երեկ «ՀԺ»-ին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան, REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, ՀՀ-ն ՌԴ-ի համար առաջնային կարեւորության պետություն չէ, ուստի միանգամից 3 ալիքի ուշադրության պատվին արժանանացնելու համար ՌԴ-ն պետք է ծանրակշիռ պատճառ ունենար: Եվ դա բնականաբար կար՝ ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը: Որպես կանոն ՀՀ հետ մանր-մունր հարցերի դեպքում ՌԴ-ում բավարարվում են մի քանի էլեկտրոնային կայքում կամ թերթում հոդվածներով: Հեռուստատեսությանը բանը չի էլ հասնում, որովհետեւ եթերային րոպեները շատ թանկ են, որպեսզի ծախսվեն Հայաստանի վրա, դրանք պահպանվում են ԱՄՆ-ի, ԱՄՆ-ի եւ կրկին ԱՄՆ-ի դեմ խոսելու համար:
Եվ այն, որ այս անգամ հանձնարարությունն իջեցվել է հեռուստատեսություններին, նշանակում է` Հայաստան-ԵՄ համաձայնագիրը իրականում այնքան էլ Ռուսաստանի ղեկավարության սրտով չի եղել, ինչպես որ փորձ է արվում ներկայացնել: Ի դեպ, ռուսական Էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցներում զարմանալիորեն որեւէ մեկը չի վերլուծել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, այդտեղ Ռուսաստանի հանդեպ դավաճանություն չի գտել, Հայաստանին չի վիրավորել. ստացվում է, որ հեռուստաեթերից էնտուզիազմով արտահայտվող անկախ փորձագետներից բացի, ՌԴ-ում չեն գտնվել մարդիկ՝ լրագրողներ, վերլուծաբաններ, որ ուզենային նաեւ այլ հարթակում այդ թեմայով արտահայտվել:
Երեկ Ռուսաստանի հայերի միության անունից այնուամենայնիվ հայտարարություն տարածվեց, որով ըստ էության զգուշացվում էր ռազմավարական դաշնակցին, որ ժամանակն է կանգ առնել: Հայտարարությունը ակնհայտորեն գրված էր ՀՀ ԱԳՆ շենքում, պարունակում էր քողարկված սպառնալիքներ, հեգնական արտահայտություններ՝ ուղղված պետական կառույցներին եւ վիրավորական գնահատականներ՝ նշյալ լրատվամիջոցների եւ լրագրողների հասցեին: Բայց դրա հիմնական տողատակն այն էր, որ պետք չէ անհանգստանալ, ՀՀ-ն չի պատրաստվում նետվել ԵՄ-ի գիրկը՝ այդպիսով հարված հասցնելով իր դարավոր բարեկամին եւ ռազմավարական դաշնակցին: Ենթադրվում է, որ այս հայտարարությունից հետո հակահայկական հիստերիան ՌԴ-ում կմարի: Ամեն դեպքում արժե նշել, որ այդ հիստերիայից Հայաստանում իրականում ոչ թե վիրավորվում էին, այլ հաճույք ստանում: Որովհետեւ նախկինում իսկապես վիրավորվելու առիթներ շատ են եղել, երբ ՌԴ-ում Հայաստանի մասին խոսել են որպես ֆորպոստի եւ ենթակայի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT