Մազուրը Ջիգարխանյանի նախկին կնոջը մեղադրում է դերասանի դստեր մահվան մեջ. կինը հերքում է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Տատյանա Վլասովան, հերքել է նրա արդեն նույնպես նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ու նրա ներկայացուցչի մեղադրանքները: Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ռուսական եթերում ցուցադրվել է Վլասովայի մասնակցությամբ Դմիտրի Բորիսովի «Пусть говорят» հաղորդման հերթական թողարկումը: Նրան հարցրել են Վիտալինայի ներկայացուցիչ Էլինա Մազուրի խոսքերի մասին: Վերջինս իր հարցազրույցում մեղադրել էր Վլասովային՝ Ջիգարխանյանի դստեր մահման մեջ:

«Իրականում առաջին անգամ չէ, որ սա լսում եմ: Արդեն սովորել եմ: Այս ամենից արդեն կուշտ եմ: Նա, ով կապ ունի այդ ահավոր դեպքի հետ, գիտի այդ մասին»,- ասել է նա:

Մինչդեռ Էլինա Մազուրը դեպքի հետ կապված իր տարբերակն ունի: Նրա խոսքով՝ Ջիգարխանյանի դուրստրը (առաջին կնոջից)՝ Ելենան, ինքնասպանություն է գործել սիրելիի հետ, քանի որ, երբ նրան տուն է բերել՝ ընտանիքի հետ ծանոթացնելու, Տատյանա Վլասովան նրանց վռնդել է: Ըստ Մազուրի՝ նրանք էլ որոշել են ավտոտնակում միացրած թողնել մեքենայի շարժիչը մեծերին դաս տալու համար:

Հաղորդման երեկվա թողարկման ընթացքում Վլասովան Վիտալինայի կողմի եւս մի քանի պնդում է հերքել: Նախ նա ասել է, որ այն, թե Վիտալինան 16 տարի եղել է Ջիգարխանյանի կողքին, մինչդեռ ինքն ապրել է ԱՄՆ-ում, սուտ է: Վլասովան ընդգծել է, որ Ջիգարխանյանն ապրել է ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Ռուսաստանում:

«Այդ ամենը կարդում եմ ու մտածում, որ նա գալիս էր իր սիրելի ԱՄՆ, շրջում էինք նահանգներով, այնտեղ հասարակական ակտիվ գործունեություն էր ծավալում»,- ասում է նա՝ ավելացնելով, որ կասկածելու առիթ չի ունեցել, որ ամուսնու կյանքում ուրիշ կին կա:

Անդրադարձել է նաեւ Վիտալինայի այն խոսքերին, թե այն բանից հետո, ինչ Ջիգարխանյանն առաջին անգամ ուղեղի արյան զեղում է ստացել, միայն ինքն է նրա կողքին եղել: Երիտասարդ կնոջ պնդմանը, թե արտիստը եւս մեկ անգամ է ուղեղի արյան զեղում ստացել, Վլասովան ընդհանրապես չի հավատում:

«2002 թ. նա առաջին անգամ ուղեղի արյան զեղում ստացավ: Ինձ զանգահարեցին, ասացի՝ գալիս եմ: Հետո նա ինքը զանգեց, նրա մոտ թեթեւ խնդիր էր, միայն խոսքի վրա էր ազդել, ասաց՝ ոչ մի դեպքում չգաս, ես ուզում եմ ԱՄՆ գալ: Եկավ, հիանալի ժամանակ անցկացրինք, մենք լուսանկարվում էինք, բժշկին էի ուղարկում՝ ինչպես ենք սրճարանում նստած, ինչպես էինք օպերային ներկայացումների գնում... եւ հիմա ում հարցնում եմ, ասում են՝ չգիտենք՝ երբ է նա 2-րդ անգամ ուղեղի արյան զեղում ստացել»,- ասել է նա:

Տաղավարում է եղել նաեւ Ջիգարխանյանի ընկերը՝ հայտնի կինոքննադատ, պրոդյուսեր, դերասան Մարկ Ռուդինշտեյնը: Նա ընգծել է, որ 2-րդ անգամ ուղեղի արյան զեղում ստանալու պատմությունը Վիտալինայի հորինվածքն է,եւ չի համապատասխանում իրականությանը:

Տատյանա Վլասովայի հետ Ջիգարխանյանն ամուսնացած է եղել գրեթե կես դար՝ 48 տարի՝ 1967-2015 թթ.: Նրանց ամուսնալուծությունից հետո Ջիգարխանյանը 2016 թ. փետրվարին ամուսնացել է Վիտալինայի հետ: Այս տարվա հոկտեմբերին նրանց շուրջ ծագած աղմուկից հետո նրանք ամուսնալուծվել ենն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3415 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան