Երևան
12 °C
Երեկ եւ այսօր Ազգային ժողովում ընտանեկան բռնության թեմայով քննարկմանը պատգամավորները գրեթե շնչակտուր էին ելույթ ունենում: Մտքերի փոխանակման համար հերթագրված 16 պատգամավորներին տրված ժամանակը բավարար չէր իրենց տեսակետները լիարժեք հայտելու համար: Նրանք պետք է տեղավորվեին մեկ րոպեի մեջ ու բնականաբար չէին հասցնում խոսքն ավարտել: Բարձրախոսն անջատվելուց հետո նրանք դեռ շարունակում էին բոցաշունչ ելույթ ունենալ: Իսկ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հրամայող տոնով շեշտակի ընդհատում էր ելույթ ունեցողներին, թույլ չտալով իրենց խոսքը լսելի դարձնել անգամ դահլիճում գտնվողների համար:
Մինչ կխոսեին պատգամավորները, արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Սա դահլիճում դժգոհություն առաջացրեց, քանի որ արտահերթ ելույթը իրենց՝ առանց այն էլ քիչ ժամանակից էր տանելու: Շարմազանովի վստահեցմամբ հիմնական խնդրահարույց կետերը քննարկումների շնորհիվ դուրս են հանվել սույն օրենքի նախագծից: Նա ներկայացրեց ավանդական ընտանիքի իր պատկերացումները, և նշեց որ ավանդական ընտանիք ասելով նկատի ունի կնոջ և տղամարդու կողմից ստեղծված համատեղ ընտանիք և պետք չէ սրա տակ այլ ենթատեքստ փնտրել: Նա ասաց, որ ինքն իրեն համարում է պահպանողական:
Տեղի ունեցած քննարկմանը պատգամավորները մի շարք հարցեր ուղղեցին ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին, սակայն ոչ բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:
Պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, թե ինչպես պետք է հոգա իր կեցության հարցն, այն անձն ով բռնություն գործադրելու պատճառով հեռացվում է ընտանիքից, Վիգեն Քոչարյանը պատասխանեց, որ մտահոգիչ է այդ փաստը, հույս ունենալով, որ շատ դեպքերում ընտանիքից օտարված անձը կհայտնվի դատական գործընթացի մեջ: Վիգեն Քոչարյանն այստեղ միակ լուծումը տեսնում է անձին ձերբակալելու որոշման մեջ, ընդ որում բանտը դիտարկելով որպես ապաստարան: Ալկոհոլից, թմրամոլությունից ազատվելու պարտադիր բուժման ուղարկվող անձանց համար գումարի տրամադրման, ինչպես նաև մի շարք այլ հարցերի պատասխաններ կամ շրջանցվում էին, կամ էլ ժամանակը չէր բավարարում դրանց պատասխանելու համար:
Նիկոլ Փաշինյանն հարց ուղղեց, թե արդոք կառավարությունն ունի սահմանած մեր ընտանեկան ավանդույթների և արժեքների հստակ ցանկը, քանի որ ավանդական ընտանեկան արժեքներ ասելով շատերի խոսքի կոնտեքստից նկատվում են աբսուրդ բաներ, օրինակ, որ « ընտանիքները որտեղ միայն մայրն ու երեխան են, կամ տատիկն ու թոռնիկը դրանք ընտանիք չեն»: Վիգեն Քոչարյանը չհամաձայնեց Փաշինյանի կողմից հնչեցրած այդ եզրակացությանը: Իսկ ընդհանուր առմամբ, թե Նիկոլ Փաշինյանի և մնացած բոլորի կողմից հնչեցված կարծիքները որակեց որպես առողջ քնննարկումներ և բանավեճեր, ասելով, որ դրանք ոչ թե մտահոգվելու առիթ են, այլ կարող են նպաստել մեր կյանքում գոյություն ունեցող այդ խնդրի բարելավման գործընթացին:
Անդրադառնալով հնչեցված տարակարծիք այն հայտարարություններին, որ օրենքի ընդունումը կարգավորելու է ընտանեկան հարաբերությունները՝ մտնելով ընտանիքներ, Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նման բան չի կարող լինել: Վերջինս հայտնեց, որ կիսում է Նիկոլ Փաշինյանի կարծիքն ավանդական հայկական ընտանիք ասվածի հետ կապված, և որ ընտանեկան հարաբերություններում չկա սահմանված կարգ և չի էլ կարող լինել, ասելով, որ յուրաքանչյուր անձ ընտանիքում ունի իր անհատական բանաձևումը: Ըստ Արփինե Հովհաննիսյանի, օրենքը կարգավորելու է ընտանեկան այն հարաբերությունները, որոնք շեղվել են բնականոն հունից և որտեղ պետության աջակցությունն իրականում մարդը զգում է:
Օրենքի ընդունմանը դեմ պատգամավորներից Գևորգ Պետրոսյանը ելույթ ունենալու համար հեռախոսով մոտեցավ ամբիոնին և վրդովված ընթերցեց օրենքի պիտանելիության և ընդունմանը կողմ հնչած մի քանի հայտարարություններ, որակելով դրանք ահաբեկչություն և խայտառակություն: «Ուզում եք կանխարգելել ընտանեկան բռնությունը, արգելեք խուլիգանական բովանդակությամբ հեռարձակումները հեռուստատեսությամբ, ամենօրյա սպանություն, բռնաբարություն, ավազակություն»,- ասաց նա: Մնացած օրինակները չլսեցինք հերթական անգամ Արփինե Հովհաննիսյանի ընդհատումի պատճառով:
Օրենքի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց պատգամավոր Հրայր Թովմասյանն ասելով, որ օրենքի հետ կապված հասարակությունը երկու ծայրահեղ կարծիքներ է հնչեցնում, մի մասը համարում է, որ վերջինս բոլոր ընտանիքները քանդելու է, մյուս մասը, որ փրկելու է: Արձանագրեց, որ ոչ մեկն է լինելու, ոչ մյուսը, ասելով, որ որոշ ընտանիքներում կնոջը ծեծելը առավոտյան ատամները լվանալու պես բան է դարձել, և որ օրենքի գլխավոր նպատակն է նման հարցերը լուծելը:
ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նույն թեմայով այսօրվա իր ելույթում հիշեցրեց, որ դահլիճում գտնվող անձանց մեծամասնությունը դրական է արձագանքել երեկվա իր դիրքորոշմանը: Նա կոչ արեց օրենքի վերաբերյալ չհնչեցնել այնպիսի կարծիքներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում և կրկին շեշտեց, որ օրենքը չի հավակնում և մտադրություն էլ չունի մտնելու մարդկանց ընտանիքներ: Վերջինս վստահեցրեց, որ օրենքին դեմ դահլիճում ներկա գտնվողներից ոչ ոք երբևէ չի հանդուրժի այն ամենը, ինչի դեմ պայքարելու է այս օրենքի նախագիծը:
ՀՀ Արդարադատության նախագահի տեղակալ Վիգեն Քոչարյանն իր եզրափակիչ զեկույցում նշեց, որ այն պատգամավորներն, ովքեր օրենքի հետ կապված այլ առաջարկներ ունեն հանձնաժողով ներկայացնեն մինչև երկուշաբթի, որպեսզի համապատասխան աշխատանքներ տարվեն: «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքն առաջին ընթերցմամբ կքվեարկվի վաղը:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT