Տոնական օրերին Երեւանում կսահմանվի  շուրջօրյա օպերատիվ հերթապահություն. քաղաքապետ

Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի վարչություններին, քաղաքապետարանի ենթակայության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է Ամանորի տոնական օրերին սահմանել շուրջօրյա օպերատիվ հերթապահություն:

Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանից, տոնական ոչ աշխատանքային օրերին բնակչության կողմից «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվող զանգերին հնարավորին արագ արձագանքելու նպատակով աշխատակազմի քարտուղարին հանձնարարվել է կազմել  հստակ ժամանակացույց` Երեւանի քաղաքապետարանի Արգիշտի 1 եւ Բյուզանդի 1/3 վարչական շենքերում իրականացնելու շուրջօրյա հերթապահություն:

Նույն հանձնարարականը տրվել է նաեւ 12 վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաեւ կենսապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններին:

Կենսապահովման ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է սահմանել շուրջօրյա հերթապահություն` համագործակցելով «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ Արմենիա» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ, տոնական օրերին վթարների մասին ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել եւ կարգավորել առաջացած խնդիրները:

Առողջապահական եւ «Շտապբուժօգնության» ծառայությունների պատասխանատուներին եւս քաղաքապետը հանձնարարել է օպերատիվ հերթապահություն իրականացնել եւ ուժեղացնել հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատություններում:

Հանձնարարվել է հերթապահություն սահմանել նաեւ կրթամշակութային եւ մարզական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման եւ ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:

Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը` քաղաքապետի կողմից հանձնարարական է տրվել խստորեն վերահսկել հասարակական տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը:

Հատկապես տոնական օրերին նկատվող կենցաղային աղբի ծավալների զգալի ավելացումը հաշվի առնելով էլ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը եւ հատուկ օպերատիվ շտաբին հանձնարարվել է վերահսկել այդ ժամանակահատվածում «Սանիթեք» ընկերության կողմից աղբահանության պատշաճ կազմակերպումն ու սանիտարական մաքրման իրականացումը մայրաքաղաքում:

Միաժամանակ, հանձնարարվել է տոնական օրերին ապահովել նաեւ մայրաքաղաքի անխափան արտաքին լուսավորությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2462 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ