Երևան
12 °C
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ նախկին կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից, ոստիկանությունը քաղաքից չբացակայելու ստորագրություն է վերցրել: Այս մասին Անդրեյ Մալախովի «Прямой эфир» հաղորդման հերթական՝ դեկտեմբերի 11-ի թողարկման ընթացքում հայտարարել է դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը: Նա նշել է, որ Վիտալինայի դեմ քրեական 2 գործ է հարուցվել՝ մեկն անձնական կյանքի իրավունքը խախտելու, մյուսը՝ փաստաթղթեր գողանալու համար: Ավելի վաղ, Ջիգարխանյանի թատրոնի աշխատասենյակից տեսախցիկներ էին գտել, որոնք տեղադրվել էին առանց նրա թույլտվության, իսկ իր՝ անձը հաստատող փաստաթղթերը նա տանից հեռանալուց հետո չէր կարողացել ստանալ: 2 դեպքերում էլ նրա կողմը մեղադրում է Վիտալինային: Վերջինս հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները, եւ քրեական գործերի վերաբերյալ եղած տեղեկությունները:
«Չգիտեմ՝ ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, եւ ընդհանրապես ինչ նկատի ունեն: Ինչպես հասկանում եմ, ինձ մոտ ոչ մի փաստաթուղթ չեն գտել խուզարկության արդյունքում, թեեւ իրերս 1 ամսից ավելի է չեն վերադարձվում, հետեւաբար՝ ինձ նման մեղադրանքներ, որոնց մասին խոսում է Ջիգարխանյանի փաստաբանը, չեն առաջադրվել»,- ասում է նա:
Հաղորդման ընթացքում Վիտալինան նաեւ իր դժգոհությունն է հայտնում հանրության վերաբերմունքից: Ըստ նրա՝ ինքը լիովին անմեղ է, իսկ մարդիկ իրեն մեղադրում են տարատեսակ հանցագործությունների մեջ: Մալախովի հաղորդումների ընթացքում նա ներկայանում է որպես զոհ, որը երիտասարդ տարիները նվիրել է իր կուռքին, եւ հիմա ստիպված է քննադատություններ լսել:
Ջիգարխանյանի եւ Վիտալինայի շուրջ այս սկանդալն առաջացել է այն բանից հետո, ինչ այս տարի հոկտեմբերի 10-ին արտիստը հայտնվեց հիվանդանոցում: Դրանից հետո նա հայտարարեց, որ չի ներելու կնոջը՝ իրեն ցավ պատճառելու համար: Դերասանը նաեւ ասում էր, որ կինը գող է, եւ հափշտակել է իր ունեցվածքը: Իր հերթին Վիտալինան իր ու ամուսնու լարված հարաբերությունների մեջ մեղադրում է վերջինիս ընկերներին, մասնավորապես՝ Արթուր Սողոմոնյանին:
Նոյեմբերի 27-ին, նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT