Երևան
12 °C
Բրիտանական լրատվամիջոցները կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեստեր Յունայթեդից» հեռանալու մասին արդեն ավելի վստահորեն են խոսում: Նրա ապագայի վերաբերյալ տարբեր վարկածներ էին շրջանառվում, սակայն արդեն հայ ֆուտբոլիստին փոխարինելու հիմնական թեկնածու են համարում «Ինտերի» պորտուգալացի կիսապաշտպան Ժուաու Մարիուին: Այս մասին խոսում են նաեւ իտալական լրատվամիջոցները:
Նշվում է, որ թիմերը կփոխանակեն ֆուտբոլիստներին: Հնարավոր է նաեւ, որ նրանք կես տարի վարձակալական հիմունքներով փոխանակեն նրանց: Ավելի վաղ հայտնում էին, որ «Ինտերը» պորտուգալացու փոխարեն ցանկանում է ստանալ «Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատային, սակայն Մոուրինյոն առաջարկել է հայ ֆուտբոլիստին:
Ըստ լրատվամիջոցների՝ Մոուրինյոն իր թիմի կազմում իրականում ուզում է տեսնել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին, սակայն նրան ձեռք բերելը բավական բարդ է: «Զինագործները» չեն ցանկանում հրաժարվել Գերմանիայի հավաքականի խաղացողից, եւ այդ պատճառով Մոուրինյոն ուշադրությունը կենտրոնացրել է Ժուաու Մարիուի վրա:
Բացի Մարիուից՝ «Յունայթեդի» տրանսֆերային թիրախում եւս մեկ ֆուտբոլիստ կա: Ըստ լուրերի՝ «մանկունյանցիները» հետաքրքրված են «Հոֆենհայմի» կիսապաշտպան Նադիմ Ամիրի ծառայություններով:
Լրատվամիջոցները չեն բացառում նաեւ, որ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»: Գերմանական թիմը հեռացած ֆուտբոլիստներին հետ բերելու փորձ ունի: Օրինակ, թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը հետ եկավ 2014 թ.՝ 2011-ին «Ռեալին» վաճառվելուց ու դրանից հետո «Լիվերպուլում» վարձավճարով հանդես գալուց հետո: Կիսապաշտպան Մարիո Գյոտցեն էլ վերադարձավ 2013-16 թթ. «Բավարիայում» խաղալուց հետո: Կիսապաշտպան Սինձի Կագավան «Բորուսիայից» ՄՅՈՒ էր տեղափոխվել 2012 թ., իսկ 2014-ին վերադարձավ գերմանական ակումբ:
Ամեն դեպքում, ըստ ԶԼՄ-ների, Մխիթարյանն արդեն գիտի՝ ինչ է իրեն սպասվում հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ: Անցած հանգստյան օրերին նա հանդիպել է Ժոզե Մոուրինյոյի հետ եւ խոսել իր ապագայի մասին:
Մխիթարյանը «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում չի եղել նոյեմբերի 5-ին կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Չելսիի» դեմ խաղից սկսած: Դրանից հետո միայն 20 րոպե խաղաժամանակ է ստացել 13-րդ տուրի «Բրայթոնի» դեմ խաղում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT