Երևան
12 °C
Ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը հավանական չի համարում «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Միլանի «Ինտեր»: Այս մասին նա ասաց այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ: Մի քանի շաբաթ է՝ Մխիթարյանը պարբերաբար դուրս է մնում ՄՅՈՒ-ի հայտացուցակից, եւ ԶԼՄ-ները նրան տարբեր թիմեր են ուղարկում: Վերջին շրջանում հաճախ է խոսվում հենց իտալական թիմի մասին: Առուստամյանը ՌԴ-ում մենաբանում է A Սերիայի խաղերը, գիտի, որ «ներաձուրիներին» Մխիթարյանի դիրքում բարձրակարգ ֆուտբոլիստ է պետք, բայց միեւնույն ժամանակ ուշադրություն է գրավում այն փաստի վրա, որ այս պահին իտալական թիմը ֆինանսական առումով դժվար թե պատրաստ է նման տրանսֆերի:
«Այն դիրքը, որում խաղում է Հենրիխը, «Ինտերում» ըստ էության թափուր է: Կան ֆուտբոլիստներ, բայց ինձ համար ակնհայտ է, որ Հենրիխն ավելի ուժեղ է, եւ ես տեսնում եմ, որ «Ինտերը» Հենրիխի նման խաղացողի կարիք ունի: Բայց Մխիթարյանը թոփ խաղացող է, շատ թանկ արժե, եւ վստահ չեմ, որ « Ինտերը» հիմա նման հնարավորություններ ունի: Գուցե ունի, բայց նա նրանց համար ամենամատչելի, ամենաէժան տարբերակը չէ, ամեն դեպքում նա եվրոպական ֆուտբոլի աստղ է»,- ասաց նա:
Առուստամյանը տարբեր մասնագետների հետ է զրուցել հայ ֆուտբոլիստի մասին, եւ բոլորն էլ նրան բնորոշել են որպես սուպերխաղացող: Մեկնաբանն ընդգծում է, որ եթե «Յունայթեդում» չստացվի, ապա միեւնույն է միշտ էլ բազմաթիվ բարձրակարգ թիմեր կլինեն, որոնք կցանկանան իրենց կազմում տեսնել նրան, նա էլ կարող է իրեն գտնել ցանկացած առաջնությունում ու ցանկացած թիմում: Սակայն մյուս կողմից, ըստ Առուստամյանի, Մխիթարյանը հեշտությամբ չի հանձնվի, եւ այս իրավիճակը նրա վրա չի ազդի:
«Հենրիխը պատրաստ է մարզվել, նա պատրաստ է հաղթահարել դժվարությունները, եւ սա դժվար թե խանգարի նրան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վստահ է, որ Մխիթարյանն իր հայ երկրպագուներին դեռ շատ կուրախացնի իր հեղինակած գոլերով ու կարեւոր հաղթանակներով:
Մխիթարյանը «մանկունյանցիների» մեկնարկային կազմում չի եղել նոյեմբերի 5-ին կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Չելսիի» դեմ խաղից սկսած: Դրանից հետո միայն 20 րոպե խաղաժամանակ է ստացել 13-րդ տուրի «Բրայթոնի» դեմ խաղում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT