Երևան
12 °C
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի` երեկ Հունաստանում արված հայտարարությանը, որ 2018թ գարունը հայերը կդիմավորեն առանց հայ-թուրքական արձանագրությունների:
«Չնայած հայկական կողմի բացասական դիրքորոշմանը, Թուրքիան հավատարիմ է մնում հարաբերությունների կարգավորման արձանագրությունների հիմնական դրույթներին: Այդ արձանագրությունները նախկինի պես գտնվում են Թուրքիայի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում եւ նրանց վավերացման համար կարեւոր է ապահովել Հարավային Կովկասում բարենպաստ քաղաքական մթնոլորտ եւ խաղաղություն»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Նաեւ նշվում է այն մասին, որ արձանագրությունների շրջանակներում Թուրքիայի միակ նպատակը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է այնպիսի եղանակով, որը կապահովի Հարավային Կովկասում լիարժեք խաղաղություն` չվնասելով երկրների շահերին:
Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ որպես պատճառ նշվում էր հանգամանքը, որ չկա որեւէ դրական առաջընթաց` այդ արձանագրությունների վավերացման գործում ու Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի եւ մենք 2018թ. գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների:
Թուրքիայի ԱԳՆ-ն, նորից շեշտելով, որ իր նպատակը միայն խաղաղությունն է Կովկասում, հայտարարության տեքստում ասում է. «Խաղաղության համար պետք է առաջընթաց գրանցել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա` համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ցանկացած դեպքում Հայաստանը պետք է վերջ դնի ադրբեջանական տարածքների օկուպացմանը: Նալբանդյանը ճիշտ չի արտահայտվում անգամ «եղեռն»-ի մասին: Ինչպես սահմանել է մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, 1915 թվականի դեպքերը ազատության ձգտման օրինական միջոցներ են եղել: Իրենց միակողմանի կարծիքը համաշխարհային հանրությանը ներկայացնելն ու այդ մտքերով նրա վրա ճնշում գործադրելը, բարոյական եւ իրավական տեսանկյունից սխալ է եւ չի նպաստում մեր տարածաշրջանում խաղաղության պահպանմանը»,-ասված է տեքստում:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի ԱԳՆ-ում ելույթի ժամանակ անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերություններին, իսկ թուրքական կողմի` Ադրբեջանին ԼՂՀ-ն հանձնելու առաջարկներին պատասխանել`«Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «Գրողի ծոցը վավերացնեք»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT