Ջիգարխանյանի կնոջ ներկայացուցչին ծեծել են (տեսանյութ)

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ, արդեն նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչ Էլինա Մազուրին ծեծել են: Նա այդ մասին ասել է Անդրեյ Մալախովի «Прямой эфир» հաղորդման հերթական թողարկման ընթացքում: Պատմել է, որ իրեն զանգել ու խնդրել են գնալ եւ Ջիգարխանյանի ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի մասին իր արած հայտարարությունների մասին ցուցմունք տալ: Նրա պատմածի համաձայն՝ ճանապարհին 2 մեքենա կանգնեցրել են իր մեքենան, համազգեստով մարդիկ իրեն ուժով տեղափոխել են իրենց մեքենա, իսկ իր վարորդին թույլ չեն տվել պաշտպանել իրեն:

«Ինձ ասացին, որ նստեմ մեքենան, ես խնդրեցի փաստաթղթեր ներկայացնել, ինձ անհասկանալի ինչ-որ բան ցույց տվեցին: Ձեռքերս ոլորեցին, ուղեկցեցին մեքենա, ու փաստաթղթեր ուզեցին... քանի որ հրաժարվեցի մեքենա նստել, ձեռքերս ոլորեցին, մի քանի անգամ խփեցին ռետինե մահակներով»,- պատմել է նա:

Ծեծի հետեւանքով Մազուրը կապտուկներ եւ կողոսկրի կոտրվածք է ստացել: Նա նշում է, որ բղավել է, սակայն անցորդներն անտարբեր են եղել, իսկ ոստիկանություն այդպես էլ չի եկել: Մազուրը ենթադրում է, որ կազմակերպիչը Արթուր Սողոմոնյանն է: Ըստ նրա՝ այսպիսով իրեն փորձում են հեռու պահել ստեղծված իրավիճակից:

Մազուրը նաեւ վստահեցրել է, որ շաբաթներ առաջ Ջիգարխանյանին իսկապես առեւանգել է Արթուր Սողոմոնյանը եւ նրան պահել է հիվանդանոցում: Նա հայտարարել է, որ դերասանի առողջական վիճակը լավ չէ, եւ ինքն ու Վիտալինան շարունակելու են պայքարել նրա համար:

Ջիգարխանյանի եւ Վիտալինայի շուրջ այս սկանդալն առաջացել է այն բանից հետո, ինչ այս տարի հոկտեմբերի 10-ին արտիստը հայտնվեց հիվանդանոցում: Դրանից հետո նա հայտարարեց, որ չի ներելու կնոջը՝ իրեն ցավ պատճառելու համար: Դերասանը նաեւ ասում էր, որ կինը գող է, եւ հափշտակել է իր ունեցվածքը: Իր հերթին Վիտալինան իր ու ամուսնու լարված հարաբերությունների մեջ մեղադրում է վերջինիս ընկերներին, մասնավորապես՝ Արթուր Սողոմոնյանին: Նոյեմբերի 27-ին, նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3759 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան