Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 15-ի համարում
Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրահում ստորագրվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքի պայմանագիրը: Եւ միայն այդ ժամանակ պաշտոնապես հայտարարվեց, որ կոմբինատը վաճառվել է 132 մլն դոլարով: Հիշեցնենք, որ անցած շաբաթ կոմբինատի մասնավորեցման մասին կառավարության նիստում ընդունված որոշումը ներկայացնող պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ստացվում էր այնպես, որ պղնձամոլիբդենայինը վաճառվել է 38-40 մլն դոլարով:
«Հիմք ընդունելով... «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (Զանգեզուրի ՊՄԿ) մասնավորեցման միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության արդյունքները, գործադիրը որոշել է նշված ընկերության պետական սեփականություն հանդիսացող 957 334 հատ բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 20 հազար դրամ անվանական արժեքով, որոնք կազմում են Զանգեզուրի ՊՄԿ կանոնադրական կապիտալի 100 տոկոս բաժնետոմսերը, մասնավորեցնել «Քրոնիմետ» ընկերությանը (Գերմանիա), «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին, «Արմենիան Մոլիբդենիում Փրոդաքշն» ՓԲԸ-ին, «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ին՝ բաժնետոմսերի համապատասխանաբար 60,15, 12,5 եւ 12,5 տոկոս հարաբերակցությամբ...»,-ասվում էր այդ տեղեկատվության մեջ:
Ինչից ուղղակիորեն հետեւում էր, որ վաճառքի գինը կազմել է 19 մլրդ146 մլն 680 հազար դրամ (957 հազար 334 x 20 հազար) կամ 38-40 մլն դոլար՝ կախված այդ պահին դոլար-դրամ փոխարժեքից: Պաշտոնական մամուլում տպագրված այս տեղեկատվությունը սխալ չէ, բայց թերի է: Այդտեղ նշված չէր կառավարության նույն որոշման 3-րդ կետը, որի համաձայն՝ պայմանագրի գինը կազմում է 132 մլն դոլար: Այդ գումարից 45 մլն դոլարը վճարվելու է մինչեւ ընթացիկ տարվա վերջը, մնացածը՝ հաջորդ տարի: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ընկերությունը առաջիկա ութ տարիներին պետք է կոմբինատում կատարի 150-200 մլն դոլարի ներդրում, որի արդյունքում Հայաստանում պետք է ավարտվի մաքուր մոլիբդենի արտադրության ցիկլը, կազմակերպվի հանքանյութից այլ մետաղների կորզումը եւ այլն:
Այս նպատակին հասնելու համար նոր սեփականատերը պետք է ներդրումներ կատարի ոչ միայն կոմբինատում, այլեւ հանքաքարի մշակման մյուս օղակներում, մասնավորապես՝ «Մաքուր երկաթ» գործարանում, որը դարձավ այս կոմբինատի 15 տոկոս փայատեր: Ի դեպ, «Մաքուր երկաթի» 51 տոկոս բաժնեմասի սեփականատերը եւս գերմանական «Քրոնիմետն» է: Մի խոսքով, այս գործարքում հիմնական, եթե չասենք՝ միակ խաղացողը «Քրոնիմետ» ընկերությունն է: Վերջինիս չի կարելի դասել այս ոլորտում ամենախոշոր ու ամենահայտնի ընկերությունների շարքը, սակայն, դատելով ինտերնետում առկա տեղեկատվությունից, այս ընկերությունը բավական լուրջ է. տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 2 մլրդ դոլար: Ինչպես եւ ինչ համամասնություններով են կոմբինատի նոր սեփականատերերը իրականացնելու ներդրումները, պայմանագրի ստորագրման արարողությանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ չմանրամասնվեց:
Հայտնի է միայն, որ նոր սեփականատերերը կհիմնեն մի ընկերություն, որին կֆինանսավորի մասնավորապես «Դոյչէ բանկը»: Մի խոսքով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վաճառվեց: Այդուհանդերձ, օրակարգից թերեւս երբեք դուրս չի գա այն հարցը, թե արդյո՞ք կոմբինատը վաճառվեց հնարավոր լավագույն պայմաններով: Այս հարցին միանշանակ պատասխանել հնարավոր չէ: Մեր պաշտոնյաները պնդում են, որ սա կոմբինատի վաճառքի լավագույն պահն էր, քանի որ աշխարհում մոլիբդենի գինը աննախադեպ բարձր է, բացի այդ՝ կոմբինատի համար ավելի բարձր գին առաջարկող չի եղել, չնայած այս ոլորտի աշխարհում բոլոր հայտնի ընկերությունները քաջածանոթ են եղել կոմբինատը վաճառելու՝ Հայաստանի կառավարության մտադրության մասին:
Դա՝ գուցե այսպես է: Բայց կան նաեւ այլ տեսակետներ: Հայտնի է, որ, օրինակ, անցած տարի կոմբինատը ունեցավ մոտ 20 մլն դոլարի մաքուր շահույթ: Սակայն կոմբինատի շահույթները չծախսվեցին կոմբինատը նորացնելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու ուղղությամբ: Շահույթների մի զգալի մասը փոխանցվեց հայկական գեներալիտետի հիմնած «Հայրենիք» հիմնադրամին, մի մասը ծախսվեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի համար ծառայողական «Պրադո» մակնիշի ջիփ գնելու համար եւ այլն: Հայտնի օրենք է. եթե ուզում ես բնակարանդ թանկ վաճառել, ապա պետք է նորոգես, վերելակի, ջրի, գազի հարցը լուծես: Պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում այդպես չարվեց:
Բացի այդ, կոմբինատի աշխատանքի արդյունավետությունը կտրուկ կբարձրանար, եթե Հայաստանը չգտնվեր երկաթուղային շրջափակման մեջ: Կոմբինատի արտադրանքը՝ մոլիբդենի խտանյութը, արտասահման տեղափոխելիս ներկայումս օգտագործվում է բացառապես ավտոմոբիլային տրանսպորտ, որի մատուցած ծառայության ինքնարժեքը շատ ավելի բարձր է, քան երկաթգծինը: Այսինքն, կոմբինատի վաճառքի համար շատ ավելի նպաստավոր կլիներ սպասել մինչեւ երկաթուղային շրջափակման վերացումը: Նման փաստարկներ կարելի է շատ թվարկել: Մի խոսքով, կասկածները, որ կոմբինատը կարելի էր շատ ավելի լավ պայմաններով վաճառել, թերեւս՝ հիմնավոր են: Այնպես որ, պղնձամոլիբդենայինի մասնավորեցման շուրջ վեճերը, ամենայն հավանականությամբ, չեն դադարի: Եւ այդ վեճերին անդրադառնալու առիթներ դեռ կլինեն:
Հայկ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT