Եթե Հենոյի չխաղալու պատճառները լինեին ֆուտբոլային, նա շանս կստանար. ՄՅՈՒ հայ երկրպագու

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարիերան «Մանչեստեր Յունայթեդում», ըստ ԶԼՄ-ների, մոտենում է ավարտին: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր մեկնաբանություններով ու գործողություններով ցույց է տալիս, որ այլեւս չի ցանկանում ֆուտբոլիստին իր թիմում տեսնել: Նոյեմբերի 5-ից մինչեւ այսօր Մխիթարյանն ընդամենը 20 րոպե խաղաժամանակ է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Բրայթոնի» դեմ խաղում, մյուս հանդիպումներում նույնիսկ պահեստայինների նստարանին չի եղել: «Յուրահատուկը» նրա մասին հարցին պատասխանելով ասել է, որ ցանկացած ֆուտբոլիստից էլ կհրաժարվի համապատասխան գումարի դիմաց:

Կիսապաշտպանի ապագա կարիերայի անորոշությունը մեծ անհանգստություն է առաջացրել հայ երկրպագուների շրջանում: Նախկինում հայաստանցի ոչ մի ֆուտբոլիստ «Յունայթեդի» նման հեղինակավոր ակումբում հանդես չի եկել, իսկ Մխիթարյանը կարծես թե արդեն մոտ է այնտեղից հեռանալուն: Մարդիկ տարբեր տրամաբանական ու անտրամաբանական բացատրություններն են տալիս հարցի շուրջ: «Հայկական ժամանակը» փորձել է ՄՅՈՒ-ի 20 տարվա երկրպագու, ֆուտբոլ մարզաձեւի նրբություններին տիրապետող Հայկ Կարապետյանի հետ վերլուծել ստեղծված իրավիճակը:

Հա՛յկ, ի՞նչ կասեք Հենրիխ Մխիթարյանի մարզավիճակի մասին: Որպես «Յունայթեդի» երկրպագու Ձեզ նրա խաղն ու մարզավիճակը որքանո՞վ են գոհացնում: Թիմի բազմաթիվ երկրպագուներ նրա խաղից դժգոհ են, դժգոհ են նաեւ վերլուծաբանները:

Քանի որ արդեն գրեթե մեկ ամիս է՝ Մխիթարյանին չենք  տեսել խաղադաշտում, դժվար է որեւէ բան ասել նրա ներկայիս մարզավիճակի մասին: Եթե անցած մրցաշրջանում Հենրիխին շատ բաներ կարող էր ներվել, որովհետեւ առաջին մրցաշրջանն էր անցկացնում Անգլիայում, ապա այս տարի երկրպագուները, բնականաբար, պահանջում էին, որպեսզի Հենրիխն արդարացնի իր վրա ծախսված գումարները եւ ուղղակի լավ ֆուտբոլիստից վերածվի թիմի իսկական առաջատարի: Ցավոք, շատ հաջող սկսելով մրցաշրջանը, հետագայում Հենրիխը չցուցադրեց այն ֆուտբոլը, որ նրանից ակնկալում էին: Դրա համար, հավանաբար, կան մի շարք պատճառներ: Չլինելով թիմի ներսում՝ դժվար է ենթադրություններ անել, թե կոնկրետ ինչով է պայմանավորված Մխիթարյանի խաղային անկումը:

Վերջին շրջանում Մխիթարյանի մոտ իրոք խաղային անկում էր: Դա բավարա՞ր պատճառ է, որ խաղացողը ընդհանրապես նույնիսկ հայտացուցակում չլինի տեւական ժամանակ:

Որքան էլ որ Մխիթարյանի՝ վերջին շրջանում ցուցադրած խաղն, իրոք, տպավորիչ չէր, դա բավարար չէ այդպիսի մակարդակի ֆուտբոլիստին նույնիսկ հայտացուցակում չընդգրկելու համար: Իսկ եթե հաշվի առնենք, որ 10 համարի դիրքում Մոուրինյոն ընդհանրապես մեծ ընտրություն չունի՝ հատկապես հաշվի առնելով Պոգբայի վնասվածքը կամ որակազրկումը, պարզ է դառնում, որ խնդիրն այստեղ ամենեւին միմիայն ֆուտբոլային չէ: Կարծում եմ՝ պարզից էլ պարզ է, որ Մխիթարյանը նույնիսկ վատ (եթե  հավատանք Մոուրինյոյին) մարզավիճակում էլ խաղի որոշակի ժամանակահատվածում կարող է ավելի շատ հարց լուծել քան երիտասարդ  եւ անփորձ Մակտոմինեյը, ում Մոուրինյոն շարունակ վստահում է: Բացի այդ՝ տարբեր հանդիպումների ընթացքում խայտառակ ելույթներ են ունեցել նաեւ Մարսիալը, Ռեշֆորդը, Լինգարդը եւ Մատան, բայց նրանք մշտապես տեղ են գտնում եթե ոչ մեկնարկային կազմում, ապա գոնե  հայտացուցակում:

Ինչպե՞ս եք վերաբերվում Մոուրինյոյի հիմնավորումներին, թե ինչու Մխիթարյանը չի խաղում: Նա ասում է, որ հիմա կան ավելի արժանի ֆուտբոլիստներ, ու որ պահեստայինների կազմում ընդգրկում է այնպիսի խաղացողների, որ հանդիպումների ժամանակ խաղային բոլոր դիրքերի առումով իրեն ապահովագրված զգա:

Մոուրինյոյի՝ տարբեր  տարիների մամուլի ասուլիսներին եւ, առհասարակ, լրատվամիջոցների հետ շփման ձեւին ծանոթ լինելով՝ կարելի  է  վստահաբար ասել, որ պորտուգալացին ուղղակի պատճառաբանություններ է բերում, ընդ որում՝ ամեն անգամ տարբեր՝ շատ հաճախ հակասելով նաեւ ինքն իրեն: Առհասարակ, ընդհանրապես կարեւոր չէ, թե ինչ է ասում Մոուրինյոն, քանի որ նա շատ հաճախ դերասանություն է անում ինչպես երկրպագուների, այնպես էլ լրագրողների առջեւ: Ավելի կարեւոր է, թե նա ինչ է մտածում ու ինչ դրդապատճառներով է առաջնորդվում:

Հայ երկրպագուների մոտ թե խելքին մոտ, ու թե աբսուրդի հասնող բացատրություններ կան Մխիթարյանի չխաղալու վերաբերյալ: Անտրամաբանականներից մեկն այն է, որ ՀՀ ազգային հավաքականն է մեղավոր, մյուսը, որ թուրքերը Մոուրինյոյին փող են տալիս, որ Մխիթարյանը չխաղա: Այս պատճառաբանությունների կողքին, երեւի, խելքին մոտ է հնչում այն, որ Մոուրինյոն չի մոռացել, որ Մխիթարյանի՝ տարվա լավագույն մարզիչների եռյակում ինքը չկար:

Դուք ինքներդ նշեցիք, որ բացատրություններից շատերն աբսուրդային  են, ուստի  դրանք նույնիսկ չեմ մեկնաբանի: Ինչ վերաբերում է  Մխիթարյանի՝ լավագույն մարզչի եռյակում  Մոուրինյոյին չընդգրկելուն, ապա, կրկին ծանոթ լինելով Մոուրինյոյի բնավորությանը, կարելի  է հաստատապես ասել, որ դա անպայման դեր խաղացել է մարզչի եւ ֆուտբոլիստի հարաբերությունների սրման հարցում: Մոուրինյոն հիշաչար է  եւ եսասեր եւ, ամենայն հավանականությամբ, չի մարսել Հենոյի այդ քայլը:

Կարծիք կա, որ դե թող Մխիթարյանն այնքան լավը լիներ, որ Մոուրինյոն անգամ նրան չսիրելով չկարողանար չխաղացնել:

Կասեմ այն, ինչ արդեն ասացի առաջին հարցի պատասխանի մեջ: Ոչ ոք չի կարող հերքել, որ Մխիթարյանի մոտ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին խաղային որոշակի անկում սկսվեց: Ինչ պատճառով՝ մինչեւ վերջ ոչ ոք էլ չգիտի: Բայց նորից եմ ասում՝ այդպիսի մակարդակի ֆուտբոլիստին նույնիսկ հայտացուցակում չընդգրկելը չի կարող լինել միմիայն ֆուտբոլիստի խաղային որակների՝ թիմին, իբր, չհամապատասխանելու պատճառով:

Հայ երկրպագուները չեն կարողանում ընդունել, որ Մխիթարյանը միակն ու անկրկնելին է իրենց համար, բայց ոչ իր թիմերի ու մարզիչներին, ու, եթե իրոք վատ է խաղում, նորմալ է, որ մարիզչը նրան փոխարինի: Այդպես լինում է ոչ միայն Մխիթարյանի, այլեւ բոլոր խաղացողների հետ:

Լավ օրից չէ, որ հայ ֆուտբոլային հասարակությունն ապրում-շնչում է միայն Մխիթարյանով: Եթե այդ մակարդակի հայ ֆուտբոլիստները շատ  լինեին, ուշադրությունն էլ կբաժանվեր մի քանի մասի, ինչպես նախկինում էր, երբ Յուրան ու Արասը եւս փայլում էին: Քանի որ այս մակարդակի խաղացողներից այժմ միայն Մխիթարյանն է մնացել, տրամաբանական է, որ երկրպագուները զգայուն են նրա հետ կապված ամեն ինչի վերաբերյալ: Միաժամանակ Մոուրինյոն այն մարզիչն է, որ թքած ունի հեղինակությունների վրա, կամ թե մարդիկ ինչ են մտածում իր մասին: Նա մշտապես արել եւ անում է այն, ինչ ուզում է: Մոուրինյոն հայ չէ եւ հաստատ իրեն վերջին հերթին է մտահոգում, թե ինչ են ակնկալում իրենից Հայաստանում:

Մխիթարյանը Մոուրինյոյի հերթական զո՞հն է:

Վերհիշելով, թե ինչ ֆուտբոլիստների կարիերայի վրա է բացասաբար ազդել Մոուրինյոն՝ կարելի է եւ այդպես ասել: Թե որքանով է Մոուրինյոն իր բնորոշումներում ճիշտ դուրս գալիս՝ կարելի է դատել Դե Բրույնեի եւ Սալահի օրինակներով: Երկու ֆուտբոլիստներին էլ Մոուրինյոն խաղաժամանակ չէր տրամադրում «Չելսիում» աշխատելու տարիներին՝ համարելով հիմնական կազմում խաղալուն անարժան, իսկ հիմա երկուսն էլ Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներն են:

Ընդհանրապես ինչպիսի՞ կերպար է Մոուրինյոն «Յունայթեդի» երկրպագուների համար: Նրան սիրո՞ւմ են, թե՝ ո՛չ: Ինչպե՞ս են վերաբերվում նրան ու նրա որոշումներին:

«Մանչեսթեր Յունայթեդը» պատմականորեն հաղթող ակումբ է, եւ երկրպագուները գոհ են մնում մարզչից, եթե նա տիտղոս է նվաճում ակումբի հետ: Մոուրինյոն այդ տիտղոսը նվաճել է եւ մեկի տեղը՝ երեքը: Թիմն առայժմ առաջնությունում ընթանում է երկրորդ տեղում, իսկ Չեմպիոնների լիգայում վստահորեն դուրս է եկել փլեյ-օֆֆ, ինչը  նորմալ արդյունք է: Բայց «Յունայթեդը» նաեւ գենետիկորեն հարձակողական, դիտարժան, վառ ֆուտբոլ ցուցադրող թիմ է, եւ ինչպես բազմաթիվ երկրպագուների, այնպես էլ ինձ համար ներկայումս այնքան էլ հաճելի չէ թիմի խաղաոճը: Մոուրինյոն այդպիսի խաղաոճ է ներարկել իր բոլոր թիմերին, բայց, օրինակ, ես, լինելով թիմի 20 տարվա երկրպագու, տհաճություն եմ ապրում՝ ամեն անգամ տեսնելով այդ միօրինակությունն ու ստեղծագործական մտքի պակասը «Յունայթեդի» խաղում:

Նա Ուեյն Ռունիից էլ հրաժարվեց: Դրան երկրպագուները ինչպե՞ս են վերաբերվում: Կարեւոր ֆուտբոլիստներից հրաժարվելիս նա սովորաբար դա ներկայացնում է այնպես, իբրեւ մտածում է թիմի ու ակումբի մասին եւ թիմն ու ակումբը խաղացողից վեր է դասում: Ըստ Ձեզ՝ այդպե՞ս է, թե անձնական համակրանք-հակակրանքով, ամբիցիաներով է շարժվում:

Ռունին երկար տարիներ եղել է «Օլդ Թրաֆորդի» կուռքը, առաջատարը, իսկ ակումբի համար լեգենդ է եւ բոլոր հնարավոր ու անհնարին ռեկորդների հեղինակ: Այն, թե ինչ մարզավիճակում է Ռունին, երեւում է «Էվերտոնում» նրա ունեցած ելույթներից: Կարծում եմ, որ, հաշվի առնելով Մխիթարյանի հետ կապված անհասկանալի իրավիճակը եւ ենթահարձակվողների բացակայությունը թիմում, Ռունին այս մրցաշրջանում եւս կարող էր հարց լուծող ֆուտբոլիստ լինել «Յունայթեդում»: Բայց Մոուրինյոն տարբեր տարիների հիմնական կազմից դուրս է թողել կամ ստիպել ակումբներին վաճառել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Շեւչենկոն, Ռաուլը, Կասիլյասը, Շվայնշտայգերը եւ այլն: Դժվար է հիշել որեւէ ֆուտբոլիստի, ում աճեցրել է Մոուրինյոն: Փոխարենը, հակառակ օրինակներն ավելի քան շատ են:

Ի՞նչ պետք է անի Մխիթարյանը, որպեսզի թիմի հիմնական կազմ վերադառնա: Թե՞ ոչինչ անել պետք չէ, որովհետեւ Մոուրինյոն որոշել է ազատվել նրանից:

Կարծում եմ՝ Մխիթարյանն ամեն ինչ արել է դրա համար: Կրկնում եմ՝ եթե նրա չխաղալու պատճառները լինեին միայն ֆուտբոլային, ապա նա դեռ շանս կստանար: Մխիթարյանին անընդհատ չընդգրկելով հայտացուցակում՝ Մոուրինյոն հասկացնում  է, որ հույս չի կապում նրա հետ: Ես հիշում եմ, թե որքան էի ուրախացել, երբ իմացել էի Մխիթարյանի՝ «Մանչեստեր» տեղափոխվելու մասին: Հայաստանի ազգային հավաքականի ավագն ու իմ սիրելի ֆուտբոլիստը տեղափոխվում էր իմ սիրելի ակումբ. իրադարձություն, որի մասին տարիներ առաջ չէի էլ կարող երազել: Այդուհանդերձ, ստեղծված իրավիճակում, կարծում եմ, լավագույն որոշումը ակումբային գրանցումը փոխելն է: Ինչպես հենց իր՝ Մխիթարյանի, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի համար շատ կարեւոր է, որ Հենոն խաղային մշտական պրակտիկա ունենա: Միայն ժամանակը ցույց կտա, թե որ թիմ կտեղափոխվի Մխիթարյանը, բայց ուր էլ որ գնա, կարծում եմ՝ նա կկարողանա ապացուցել, որ նույն բարձրակարգ ֆուտբոլիստն է, որի խաղով տարիներ շարունակ հիացել են ֆուտբոլային երկրպագուները ողջ Եվրոպայում:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4131 դիտում

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու

«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի

Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան

Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ

2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան

Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը

Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը

Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է

Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան

Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը

Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին