ՍԱՍ-ի Արտակի ընկերությանը Տարոն Մարգարյանն է թույլ տվել զավթել մայթը (ֆոտո)

Երեւանի քաղաքապետարանը գտնում է, որ «ՍԱՍ գրուպ»-ը չի սահմանափակել հետիոտների ազատ տեղաշարժը Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայում: Այս մասին ասված է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից armtimes.com-ին տրամադրված պատասխանում:

Դեկտեմբերի 14-ին գրել էինք, որ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի «ՍԱՍ ֆուդ քորթ» սննդի եւ սպասարկման կետը Կոմիտասի պողոստայի հաշվին ընդլայնվել է: Տարածքի բնակիչները նկատել են, թե ինչպես են գիշերային ժամին «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցները մետաղական կոնստրուկցիաներ տեղադրել, միացրել դրանք իրար եւ պոլիէթիլենից տոպրակով պատել: Արդյունքում ստեղծվել է սննդի կետ՝ աթոռներով եւ սեղաններով:

Քաղաքապետարանից մենք հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք նման կառուցապատման թույլտվություն առկա է եւ կարող է ապամոնտաժվել կառույցը: Քաղաքապետարանի գրավոր պատասխանում ասված է.

«Ձեր հարցմանն ի պատասխան աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից տեղեկացնում են, որ Կոմիտասի պողոտայի հ.52 շենքի հ.72 հասցեի հարակից հատվածում «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ի կողմից հանրային սննդի սեզոնային ծառայությունը կազմակերպվում է Երևան քաղաքի ավագանու 21.12.2016թ. հ.648-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի շրջանակներում, որի համար Երևանի քաղաքապետարանի և «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ի միջև կնքվել է նաև համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագիր: Ինչ վերաբերում է այդ հատվածի շահագործման հարցին, ապա այն կրում է ժամանակավոր բնույթ և դրա արդյունքում չի սահմանափակվում այդ մասով հետիոտնի ազատ տեղաշարժը»:

Նշենք, որ Երևան քաղաքի ավագանու 21.12.2016թ. հ.648-Ն որոշման հավելվածի 40-րդ կետում խոսք է գնում մարտի 1-ից մինչեւ նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար, սակայն, ինչպես երեւում է մեզ տրամադրված պատասխանից, քաղաքապետարանում հակառակն են հասկացել:

«Հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ հանրային սննդի օբյեկտին հարակից, Երևան համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի ժամանակավոր-սեզոնային (մարտի մեկից մինչև նոյեմբերի մեկը) ծառայությունների կազմակերպման համաձայնությունը տալիս է Երևանի քաղաքապետը՝ սահմանելով տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները»:

Ավագանու որոշման հավելվածից բխում է, որ «ՍԱՍ գրուպ»-ին նման թույլտվություն է տրամադրել քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3301 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին