Պոչանքների արտանետումները բազմաթիվ առողջական խնդիրների կհանգեցնեն. մասնագետ

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից պարբերաբար Դեբետ գետ ու քաղաք թափվող պոչանքները լուրջ սպառնալիք են դարձել ոչ միայն բնության, այլ նաեւ` բնակիչների համար: Հիշեցնենք, որ օրեր առաջ վթար էր տեղի ունեցել Ախթալայի թիվ 2 դպրոցի տարածքով անցնող պոչատարում, ինչի արդյունքում շրջակա տարածքը պատվել էր մոխրագույն պոչանքով: Սա դեռ միակը չէ: Պարբերաբար քաղաքի հեղեղատարներով բաց թողնվող պոչաքներն ամեն օր շնչում են տարածքի բնակիչները, իսկ պոչանքով ողողված Դեբետ գետի ջրերը ոռոգում են Թումանյանի ու Նոյեմբերյանի համայնքների այգիները: Բնակիչները բազմիցս են ահազանգել, որ առողջական խնդիրներ ունեն, ինչն առավել նկատելի է երեխաների շրջանում: Ծանր մետաղների առկայությունը փոքրիկների  ու նշված տարածաշրջանների բնակիչների մոտ ապացուցվել է նաեւ բազմաթիվ ուսումնասիրություններով:

Ախթալայի առողջության կենտրոնի ընտանեկան բժիշկ Անահիտ Ղազարյանը եւս փաստում է, որ առանց այդ էլ իրենց տարածաշրջանում երեխաների արյան մեջ կապարի պարունակությունը նորմայից բավականին բարձր է: 2 տարի առաջ էլ Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահության ֆակուլտետն է ուսումնասիրություն կատարել եւ պարզել, որ երեխաների արյան ու հողի մեջ ծանր մետաղների, հատկապես մկնդեղի ու կապարի պարունակությունը մինչև 13 անգամ գերազանցում է թույլատրելիի սահմանը: Բժշկուհու խոսքով՝ վթարի հետեւանքով արտանետված թափոնը կկրկնապատկի այդ ցուցանիշը. «Պոչամբարը պատրաստված է, որպեսզի այդ վնասակար նյութերի տարածվելը շրջապատի վրա մինիմալի հասցվի, ու եթե հիմա վթարի հետեւանքով պոչանքը դուրս է եկել մթնոլորտ, ուրեմն իր հետ վնաս է բերում: Իհարկե, շնչառության միջոցով մտնում է արյան մեջ ու օրգանիզմ, ծանր մետաղները կուտակվում են ներքին օրգաններում, եւ դա տարիներ հետո առողջության վրա բացասական ազդեցություն կունենա, ինչն իր հետ կբերի թոքային ավելի բարդ խնդիրներ, ստամոքս-աղիքային տրակտի անմարսության, երեխաների մոտ ավելի շատ արյան հեմոգլոբինի իջեցման»,- ասաց նա:

Armtimes.com-ի հետ զրույցում Ախթալայի մի քանի բնակիչներ, ովքեր առավել մոտ են գտնվում այն հեղեղատարին, որով պոչանքներ են բաց թողնվում, նշեցին, որ իրենք բազմիցս են ԼՀԿ-ից պահանջել, որպեսզի թափոները չլցնեն հեղեղատարներն ու իրենց այգիները, սակայն ինչպես բնակիչներն են պնդում, իրենց ձայնը ոչ լսող կա, ոչ էլ իրենց առողջությամբ մտահոգվող. «Գործարանից պատասխանում են, թե ում ուզում եք բողոքեք, մեկ է, ով էլ գա, հարցերը լուծելու ենք` ճանապարհենք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3834 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան