Հենոն չէր եկել ՀՀ տարվա 10 լավագույն մարզիկների մրցանակաբաշխությանը. դիմել է տեսաուղերձով

«Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր կարողացել գալ Հայաստան եւ ստանալ ՀՀ տարվա 10 լավագույն մարզիկների թվում ընդգրկվելու համար իրեն հատկացված մրցանակները: Ֆուտբոլիստն իր ակումբի տրամադրության տակ է: Նրա փոխարեն այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած մրցանակաբաշխության ժամանակ նրա պարգեւները հանձնվեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին: Ինքը՝ Մխիթարյանը, տեսաուղերձով դիմեց հայերին:

«Շնորհակալություն եմ հայտնում ջերմ վերաբերմունքի համար: Ձեր աջակցությունն ինձ համար կարեւորագույն շարժառիթներից է միշտ հանդիսացել: Ուրախ եմ ներկայացնելու Հայաստանը միջազգային հաթակում եւ կշարունակեմ նորանոր հաջողություններով ուրախացնել բոլորից: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել հայ ազգի գալիք Ամանորը եւ Սուրբ ծնունդը՝ ցանկանալով բոլորիդ ուրախություն եւ բարեկեցություն»,- ասաց նա տեսանյութում:

Որպես պարգեւ Մխիթարյանը, ինչպես տասնյակի մյուս մարզիկները, ստացավ խորհրդանշական արձանիկ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենա:

ՀՀ 2017 թ. լավագույն մարզիկների տասնյակը հայտնի է դարձել դեկտեմբերի 25-ին: Այն կազմվել է հանրության SMS քվեարկության եւ հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքում: SMS քվեարկությունը կայացել է դեկտեմբերի 11-25-ը, լրագրողների քվեարկությունը՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-18:00-ն:

Լրագրողների քվեարկությամբ Մխիթարյանը 4-րդ տեղում էր, SMS քվեարկությամբ՝ առաջին: Հանրագումարով նա միավորներով առաջ անցավ բոլոր մարզիկներից, սակայն այս տասնյակում 1-ին, 2-րդ, 3-րդ հորիզոնականներ չեն առանձնացվում՝ բոլորը հավասար են:

Առաջին անգամն է, որ մարզիկների տարվա լավագույն տասնյակի ընտրությունը կատարվում է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Մարզական լրագրողների ընտրության ու հանրության SMS քվեարկության համադրությամբ լավագույններին ընտրելու ձեւաչափը նույնպես նորույթ է: Նախկինում լավագույնների ընտրությունն անց է կացրել ՀՀ մարզական լրագրողների ֆեդերացիան:

Տեսանյութը՝ Հայկական ժամանակի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4224 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին