Էրդողանի սկանդալը ֆրանսիացի լրագրողի հետ. ինչո՞ւ է Թուրքիան զենք ուղարկում ահաբեկիչներին

06/01/2018 schedule14:21

Պաշտոնական այցով Փարիզ ժամանած Թուրքիայի նախագահը ֆրանսիացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ստիպված է եղել պատասխանել ֆրանսիացի լրագրողների անհարմար հարցերին: Թուրքական մամուլը գրում է, թե Էրդողանը «տեղն է դրել» ֆրանսիացի լրագրողին:

France 2-ի լրագրողը հարց է ուղղել Թուրքիայի կողմից Սիրայում կռվող ահաբեկիչներին զենք մատակարարելու մասին, ինչին Էրդողանը պատասխանել է. 

«Ո՞վ է զենք ուղարկում Սիրիա: Հիմա Դուք խոսում եք Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության աջակիցների դիրքերից: Նրանք, ովքեր կանգնած են նման գործողությունների հետևում Գյուլենի աջակիցներն են և հիմա ձերբակալված են: Սովորեք այս հարցերում նրբանկատություն դրսևորել, երբ խոսում եք դրա մասին: Այդ ամենը հեշտ կուլ տվող մեկը չէ ձեր դիմաց կանգնած, կուզեմ, որ իմանաք դա: Սովորեք ուրիշի շահերի համար չխոսել, գյուլենականների պես չխոսել»:

Թուրքիայի նախագահը ֆրանսիացի լրագրողին հարցրել է, թե ինչու նա հարց չի ուղղում ԱՄՆ-ի կողմից Սիրիա ուղարկված 4 հազար բեռնատար զենքի մասին: 

Գյուլենն Էրդողանի նախկին գլխավոր համախոհն է, այսօր՝ թիվ 1 թշնամին, որը մեղադրվում է 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու և իրականացնելու մեջ: Գյուլենն այժմ հաստատվել է Միացյալ Նահանգներում և նրա արտահանձնման թուրքական պահանջն ու Վաշինգտոնի մեժումը թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության պատճառներից մեկն է: 

Պաշտոնական այցով Ֆրանսիա ժամանած Թուրքիայի նախագահը, ինչպես և սպասվում էր, ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է Եվրամիությանն անդամակցելու հարցը, սակայն Էրդողանի նախափարիզյան անկնկալիքները չեն արդարացել: Այցին ընդառաջ եվրոպական մամուլը գրում էր, որ Էրդողանը Էլիսեյան պալատ է ժամանում Մակրոնի հետ բանակցությունների՝ նպատակ ունենալով 2017-ի ճգնաժամից հետո նոր տարին սկսել Եվրամիության հետ հարաբերությունները ջերմացնելով:

Սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ներկա իրավիճակում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում առաջընթացի հնարավորություն չի տեսնում: 

 
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5634 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս