Երևան
12 °C
Այսօր լուսադեմին Երեւանի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Նա տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հիշեցնենք, ժամը 04:00-ի սահմաններում իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել է, իսկ ուղեւոր ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել է հիվանդանոց:
«BMW X6»-ի վարորդը, որն ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ՃըվՃվ Արոյի (Արա Վարդանյան) որդին է՝ Սարգիս Վարդանյանը, դիմել է փախուստի: Մի քանի ժամ անց, սակայն նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին: Այս պահին նա դեռ գտնվում է ոստիկանությունում եւ նրա կարգավիճակը դեռ հայտնի չէ:
Մեր զրույցում ԵՊԲՀ լրատվական հարցերով պատասխանատու Շուշան Դանիելյանն ասաց, որ Խաչիկ Գասպարյանը վթարի հետեւանքով ստացել է ծանր աստիճանի գլխի սալջարդ, պարանոցի ողի կոտրվածք, թոքի վնասվածք, կոնքի ոսկորի եւ ազդրի կոտրվածք: Հաշվի առնելով նրա ծայրահեղ ծանր վիճակը, դեռ վիրահատական միջամտություն չի արվել:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Ըստ նրա՝ նախնական տվյալներով լուսադեմին՝ ժամը 04:40-ի սահմաններում Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «BMW X6» մակնիշի եւ «Toyota Corolla» մակնիշի ոստիկանության հաշվառման պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «BMW X6» դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել կանաչապատ տարածքում գտնվող գովազդային վահանակին: Ավտովթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ Արեգ Դավթյանը մահացել է, իսկ ուղեւոր Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել հիվանդանոց:
«BMW X6»-ի մեջ երեք հոգի է եղել, որոնցից մեկը՝ վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել. երկուսը նույնպես մարմնական վնասվածքներ են ստացել, սակայն չեն հոսպիտալացվել:
Դեռ հայտնի չէ, թե ՃՈ տեսուչները «BMW X6» մակնիշի մեքենային հետապնդելի՞ս են եղել, թե՞ ոչ: Բանն այն է, որ վիրավոր ՃՈ տեսուչի վիճակը ծայահեղ ծանր է, նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Վթարի հետեւանքով մահացած ՃՈ տեսուչ Արեգ Դավթյանը համակարգում աշխատում էր 2013 թվականից, կոչումով ավագ լեյտենանտ էր:
Նշենք, որ քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանը ամիսներ առաջ է մահացել՝ գլխուղեղի իշեմիկ ինսուլտից: Նրա երկու որդիները՝ Սերժ եւ Սարգիս Վարդանյանները բազմաթիվ անգամ հայտնվել են մամուլի եւ հատկապես իրավապահների ուշադրության կենտրոնում: Երկուսն էլ բազմաթիվ վթարների մասնակից են եղել, եւ նախկինում դատապարտված:
Մասնավորապես Սարգիս Վարդանյանը նախորդ տարվա մարտի 27-ին դատապարտվել էր տուգանքի: Նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 500.000 դրամի չափով: 2016 թվականի հունվարի 1-ին «Վեյվ» կարաոկե ակումբում Սարգիս Վարդանյանը եւ քաղաքացի Անդրանիկ Շահինյանը միմյանց հասցեին հայհոյանքներ էին հնչեցրել՝ հասարակական կարգը բռնությամբ զուգորդված կոպիտ կերպով խախտելու ուղղակի դիտավորությամբ, բղավել, միմյանց քաշքշել էին, հասցրել փոխադարձ հարվածներ` խաթարելով ակումբի բնականոն գործունեությունը:
Սերժ Վարդանյանը 2016 թվականին վարելով «BMW» մակնիշի ավտոմեքենանան եւ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները` չի ենթարկվել ՀՀ ՃՈ 1-ին գումարտակի 4-րդ դասակի տեսուչ Գևորգ Սարգսյանի օրինական պահանջին` «կանգ» հրահանգին եւ դիմել փախուստի` ստեղծելով վթարային իրավիճակ, ճանապարհին հարվածելով ու վնասելով մի քանի ավտոմեքենաներ: Նա մեղավոր էր ճանաչվել ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար եւ դատապարզտվել ազատազրկման 3 ամիս ժամկետով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT