Երբեք իմ ստամոքսը իմ աստվածը չեմ դարձրել. Արմեն Էլբակյան

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ընթանում են դրամատուրգ Ժորա Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» կատակերգության բեմադրման աշխատանքները: Պիեսը նվիրվելու է դրամատուրգի 90-ամյակին, նաեւ՝ Վարդան Աճեմյանի հիշատակին: Օգտագործվելու է Առնո Բաբաջանյանի՝ հատուկ այս գործի համար գրված երաժշտությունը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ բեմադրվող պիեսը նպատակ ունի հիշատակելու ոչ միայն մեր մեծերին, այլեւ՝ ստեղծելու կապ իրականության եւ անցյալի միջեւ, այն իրականության, որ ունեցել ենք: «Նպատակ ունենք ապացուցելու, որ ժամանակները կարեւոր չեն, այլ կարեւոր է սերը մարդու, մերձավորի, միմյանց հանդեպ»,- ասում է Արմեն Էլբակյանը:  

Գեղարվեստական ղեկավարի հետ խոսեցինք նաեւ թատրոնի խնդիրների, աշխատանքային դժվարությունների, երկրում տիրող սոցիալական վիճակի մասին.

- Թատրոնը միշտ ունի նույն խնդիրները, միշտ պետք է փորձի կերպարի մեջ մտնել եւ փորձի փոխանցել այն գեղարվեստական խոսքը, որի միջոցով ներկայացվում է 21-րդ դարում անհատին, հասարակությանը անհանգստացնող խնդիրները:

- Պարոն Էլբակյան, ժամանակի հետ փոխվում է դերասանական կազմը, համալրվում նոր մարդկանցով, երիտասարդներով, արդյո՞ք չի դժվարանում ձեր աշխատանքը՝ որպես գեղարվեստական ղեկավար:

- Թատրոնի գեղարվեստական ղեկավարի աշխատանքն ինքնին շատ բարդ, ամենօրյա, երկարատեւ ու տքնաջան աշխատանք  է: Ինչ վերաբերում է երիտասարդությանը, նրանք էլ իրենց հետ բերում են նոր խնդիրները, իրենց ցանկությունները, որովհետեւ մարդ արարածը ցանկություններով է առաջնորդվում: Սակայն ես զգում եմ, որ գնալով նրանք հզորանում են, ավելի համարձակ են դառնում: Համոզված եմ, որ վաղվա օրը նրանցն է:

- Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում տիրող աղքատության, սոցիալական բազում խնդիրների վերաբերյալ, արդյո՞ք երկրի սոցիալական ծանր վիճակն իր հերթին խոչընդոտ չի հանդիսանում մշակույթի զարգացմանը:

- Փոքր տղա էի, երբ քարի վրա կարդացի՝ «100 ձուն արժե 1 լումա, վա՜յ մեզանից հետո եկողներին»: Այս պարագայում, մարդիկ ապրում են ուտելու համար, այլ ոչ թե ուտում ապրելու համար: Այս ամբողջ ուրբանիզացիան եւ այս չհայտարարված պատերազմները տանում են համաշխարհային աղետի: Իմ կարծիքով, երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, պարզապես հայտարարված չէ: Պատահական չէ, որ աշխարհի տարբեր ծայրերում բախումներ են, կրակոցներ, ինչը նաեւ նպաստում է սոցիալական վիճակի ծանրացմանը, սակայն դրա արդարացումները ես չեմ ուզում տալ:

Ըստ ձեզ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ո՞ր մեկն են անում այս պարագայում, ուտում են ապրելու համա՞ր, թե՞ ապրում են ուտելու համար:

- Ես այդ տեսակ գնահատական չեմ կարող տալ, որովհետեւ իմ ուղեղը դրանով չի զբաղված, եթե լինի էլ, դա համատարած չի կարող լինել: Երբեք իմ ստամոքսն իմ աստվածը չեմ դարձրել, դրա համար գնահատականներ չունեմ տալու: Այս կամ այն մարդու դատածով երբեք չի կարելի ընդհանուր դատողություն անել, նրանք, ովքեր այդպես են ապրում, միեւնույն է, պատժվելու են թե՛ այս, թե՛ այն աշխարհում: Մեզանում ինչքան պրիմիտիվ, անգրագետ, կամ կիսագրագետ մարդ կա, գալիս են գնահատականներ տալու, դեռ ոչինչ չստեղծած, ոչինչ չարարած ինչ-որ բանի գնահատականներ են տալիս:

Քաղաքականությամբ հետաքրքրվու՞մ եք, հետեւո՞ւմ եք երկրում տիրող իրադարձություններին:

- Քաղաքականությունն ի՞նչ է, որ չհետաքրքրվեմ, սա մի ընթացք է, ինչպես կյանքն է ընթանում իր հունով, այնպես էլ քաղաքականությունը, քաղաքականության մեջ ամեն մեկն իր անձնական ստամոքսի հաշիվն ունի, ամեն մեկն իր անձնական հաշիվն ունի, իր աթոռի կռիվը: Միշտ էլ այդպես է եղել՝ Սոկրատեսից մինչեւ մեր օրերը: Թատրոնն այս աշխարհի փոքր մոդելն է եւ դրա համար շատ ծիծաղելի է, որ արվեստագետները քաղաքականությամբ են զբաղվում: Այս պահին իմ կոլեգաներից շատերը բարձրանում են ամբիոններ, հնչեցնում քաղաքական հարցեր, սակայն ես աշխատում եմ հեռու մնալ:

Աղունիկ Հովհաննիսյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46327 դիտում

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել