ԱԱԾ-ն Ռուբեն Հայրապետյանի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցել. մանրամասներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է ԱԱԾ: Նա հաղորդում է ներկայացրել, որ ՈՒԵՖԱ-ն ուսումնասիրություն է ներկայացրել, ըստ որի, կասկածվում է, որ 2017 թ. նոյեմբերի 20-ին կայացած Հայաստանի Առաջին խմբի 2017-18 մրցաշրջանի առաջնության 12-րդ տուրի «Լոռի»-«Էրեբունի» հանդիպման հաշիվը, հնարավոր է, պայմանավորված է եղել: Այդ խաղում «Լոռին» հաղթել է 5:0 հաշվով: ՈՒԵՖԱ-ի մոտ կասկած են առաջացրել հանդիպման վրա արված խաղադրույքները:

«Հայկական ժամանակի»-ին հայտնի է դարձել, որ 2017 թ. դեկտեմբերին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածի 1-ին կետի 3-րդ մասի հատկանիշներով (Արհեստավարժ մարզամրցումների եւ հանդիսադիր առեւտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը, ինչպես նաեւ հանդիսավոր առեւտրային մրցույթների կազմակերպիչների ու մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամների կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ այդ անձանց կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իրենց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը):

2018-ի հունվարի 8-ի հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին: Քրեական գործի շրջանակներում դեռ կասկածյալներ չկան:

«Լոռի» եւ «Էրեբունի» ֆուտբոլային ակումբերը հերքում են, որ հաշվի շուրջ պայմանավորվել են: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Լոռիի» հիմնադիր-սեփականատեր Թովմաս Գրիգորյանը ընդգծեց, որ իրենց մարզական հաջողությունները բացառապես ազնիվ ջանքերի շնորհիվ են:

«Ինչ վերաբերում է այդ խաղին, «Լոռին» խաղացել է իր ֆուտբոլը, հաղթել է 5:0 հաշվով, եւ «Լոռին» երբեւիցե ոչ մեկի հետ պայմանավորվածություն ձեռք չի բերել եւ չի բերելու, եւ դա հավաստիացնում եմ: ՈՒԵՖԱ-ի կասկածի պատճառը չեմ կարող ասել՝ ինչն է, ինձ թվում  է, մոնիտորինգի արդյունք է: ՈՒԵՖԱ-ն խաղերի վերաբերյալ մոնիտորինգ է անում, եւ խաղադրույքների՝ խելամիտ քանակից ավելի լինելու դեպքում կասկած է առաջանում, ընդհանրապես եմ ասում, այս խաղի վերաբերյալ չեմ ասում, հնարավոր է՝ դրա արդյունքում է»,- ասաց նա:

«Էրեբունու» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը նույնպես հերքեց տեղեկությունը: Նախ՝ նա անակնկալի եկավ, որ նման հաղորդում է եղել, հետո ընդգծեց, որ իր թիմը միշտ խաղում է միայն հաղթանակի համար, եւ երբեք գումարի դիմաց հաղթանակը չէր զիջի:

Այժմ Առաջին խմբի առաջնությունում ձմեռային դադար է: 14 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռին» 32 միավորով: 2-րդ տեղում ընթացող «Արցախին» գերազանցում է 1 միավորով: «Էրեբունին» 6-րդ տեղում է՝ 16 միավորով:

ՀՀ-ում պայմանավորված ֆուտբոլային խաղերի վերաբերյալ սկանդալ էր հասունացել նաեւ 2015 թ. վերջին: Կիզակետում «Ուլիս» ֆուտբոլային ակումբն էր: «Ուլիսի» գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, պաշտպան Հայկ Հունանյանը, «Ուլիս 2»-ի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը ձերբակալվել էին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4873 դիտում

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը