ՌԴ-ից խոշոր քանակությամբ զենք գնող Ադրբեջանն ու ՀՀ-ն կարող են զրկվել այդ գնումներից. Բլանկ

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից: Այս մասին ասել է Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը, գրում է «Ամերիկայի Ձայն»-ը: 

«Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»,- ասել է Բլանկին եւ հավելել, որ թեեւ, հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողներըը, այդ թվում՝ Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել. «Ընդհանրապես, հնարավոր է պատժամիջոցների ենթարկել ամբողջ մի կառավարություն»:

Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը նույնպես փոքր է գնահատում պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը, սակայն ավելացնում է. «Պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունների հետ գործարքներ կնքողները պետք է պատրաստ լինեն որոշակի հետեւանքների»:

Հերբսթի կարծիքով, նոր պատժամիջոցներն անհրաժեշտ են, հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Խորհրդային Միության վերականգնման փորձերը. «Եթե Պուտինը ցանկանում է վերանայել անցյալը, մեր գործն է թուլացնել նրան՝ նվազեցնելով ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար նրա ռեսուրսները»:

Վերլուծաբանների կարծիքով, պատժամիջոցներն իրականում թողնում են իրենց ազդեցությունը Ռուսաստանի վերնախավի վրա, նույնիսկ եթե պաշտոնական Մոսկվան դա չի ընդունում:

«Եկեք պարզ խոսենք, պատժամիջոցները նրանց կործանում են»,- Սթիվեն Բլանկի խոսքով, Հայաստանի շահերից է բխում ձերբազատվել Մոսկվայի ճնշումներից եւ հավասար հարաբերություններ հաստատել բոլորի հետ. «Կատարյալ կլիներ Հայաստանի համար, եթե այն կարողանար մազապուրծ լինել ռուսական տնտեսական ճիրաններից եւ ի վիճակի լիներ հավասարազոր համագործակցություն զարգացնել բոլորի՝ Ռուսաստանի, Եվրամիության, մյուսների հետ։ Սակայն դա տեղի չի ունենա, քանի դեռ կարգավորված չէ ղարաբաղյան խնդիրը, քանի որ Թուրքիան Հայաստանից շրջափակումը չի հանելու մինչեւ դա տեղի չունենա»:

Դեսպան Հերբսթն, ով եղել էր Հայաստանում դեռեւս խորհրդային տարիներին, հիշում է՝ Հայաստանը Խորհրդային Միության վերջին տարիներին ազատության եւ ինտելեկտի կղզյակներից էր. «Խորհրդային տարիներին բոլորը գիտեին, որ ԽՍՀՄ-ում առավել դինամիկ վայրը Հայաստանն էր՝ թե՛ տնտեսապես, թե՛ ազատ արտահայտման, թե՛ մտավոր կյանքի տեսանկյունից: Հետխորհրդային ժամանակահատվածում դա այլեւս այդպես չէ, պատճառը՝ իշխանությունը խոնարհվել է Կրեմլի առջեւ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4346 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը