Ըմբշամարտի ֆեդերացիան փող չունի. Ծառուկյանը չի՞ կատարում խոստումը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ֆինանսական խնդիրներ ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ըմբիշներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում: Հայտնի է նաեւ, որ աշխարհի 2017 թ. մինչեւ 23 տարեկանների առաջնությանը մարզիկները գնացել են սեփական միջոցներով՝ վճարելով, մոտավորապես, հազարական ամերիկյան դոլար: Ֆեդերացիայի գումարը չի բավականացնում նաեւ, որ կարողանան նախատեսված ծրագրով՝ հավաքներ անցկացնել, օրինակ 2017-ի դեկտեմբերին Ծաղկաձորում հավաք չանցկացրին, ինչպես սովորաբար անում են: Գյումրիում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց կառուցելու խոստումները երկար ժամանակ է՝ միայն գեղեցիկ ճառերում են (նրա անվան գործող մարզադպրոցը վերանորոգել հնարավոր չէ):

Մարզաձեւի հետ կապ ունեցող մարդիկ նախընտրում են խնդիրների մասին խոսել անձնական զրույցներում, սակայն ոչ հրապարակային: Հրապարակային խոսքում նրանք հերքում են: Օրինակ, 2017-ի ամռանը «Հայկական ժամանակ»-ն իր աղբյուրներից տեղեկացել էր, որ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի՝ հավաքականից հեռանալու իրական պատճառը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից խոստացված նյութական միջոցները չստանալն էր, տեղեկությունը «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատել էր ինքը՝ Մկրտչյանը, սակայն, երբ այդ մասին հրապարակում եղավ, մասնագետը տեսանյութ տարածեց՝ հերքելով ինքն իրեն:

Ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնյաներից մեկը չցանկացավ պաշտոնական մեկնաբանություն տալ վերը նշված խնդիրների մասին, սակայն մասնավոր զրույցում նշեց, որ տեղեկությունները, որ գումար չունեն մրցումների ու հավաքների համար, որ մարզիկները ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել, որ մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը մարզիկներն իրենց հաշվին են գնացել, չեն համապատասխանում իրականությանը: Իսկ դեկտեմբերի ծաղկաձորյան հավաքը չեն անցկացրել, քանի որ ձյուն չի եղել, իսկ այդ շրջանում իրենց անհրաժեշտ է դահուկային սպորտով զբաղվել: Ֆեդերացիայի նորանշանակ գլխավոր քարտուղար Վաղինակ Գալուստյանը նույնպես հրաժարվեց մեկնաբանություն տալ, ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկությունները՝ ասելով, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հետ ժողովի է ու չի կարող խոսել:

Ըմբշամարտի ֆեդերացիայում ֆինանսական խնդիրներից սկսել են խոսել այն պահից, երբ 2017-ի մայիսին ռուսաստանցի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանը հրաժարվեց նախագահի պաշտոնից: Նշվում էր, որ պատճառը նրա լարված հարաբերություններն էին Ծառուկյանի հետ. Կարապետյանը դեմ է եղել, որ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնա, իսկ վերջինս 2016-ի ապրիլին ընտրվեց ԱԺ պատգամավոր: Ծառուկյանը իր վրա վերցրեց մարզաձեւը ֆինանսավորելու պատասխանատվությունը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն էլ վստահեցրել էր, որ մարզաձեւը ֆինանսի խնդիր չի ունենա:

«ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական աջակցությունը հնարավորություն կտա պահպանելու ֆեդերացիայի բնականոն աշխատանքը՝ ապահովելով մեր մարզիկների ուսումնամարզական հավաքների անցկացումը, նրանց մասնակցությունը միջազգային մրցաշարերին, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին»,- ասել էր Ռոստոմյանը:

Անկախ այս խոստումներից՝ Հայաստանի հենակետային մարզաձեւերից մեկը, որը երկրին պարբերաբար օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ ու մրցանակակիրներ է տալիս, ֆինանսական ճգնաժամի մեջ է: Ի՞նչ կլինի, եթե այսպես շարունակվի: Օրինակ, երբ 1996 թ. հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը Ատլանտայի օլիմպիական խաղերից վերադարձավ ոսկե մեդալով, նրան «Երազ» մակնիշի ավտոմեքենա են նվիրել: Ընդամենը: Համապատասխան թոշակ չեն նշանակել, որպեսզի կարողանա գոնե մարզումների հաճախել ու ապահովել ընտանիքի հոգսերը: Հետագայում Բուլղարիայի հավաքականը նրան նյութական միջոցներ է առաջարկել, հասել նրան, որ Նազարյանը սկսի հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո, ու 4 տարի անց՝ 2000 թ.-ին, հայ ըմբիշը նորից օլիմպիական չեմպիոն դարձավ, 2004-ին էլ բրոնզե մեդալակիր:

Հ.Գ. Ֆինանսավորողի փոփոխությունից հետո ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայում պարբերական են նաեւ ղեկավար պաշտոնները զբաղեցնողների փոփոխությունները, պաշտոնների համար պայքար կա: 2017-ի աշնանը հեռացավ հունահռոմեական ոճի համակարգող, փոխնախագահ Արսեն Բադալյանը, որը հետագայում հարցազրույցներից մեկում նշել է, որ իրեն մտերիմ որոշ մարդիկ շատ են ցանկացել ստանալ իր պաշտոնը: Օրերս էլ հայտնի է դարձել, որ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում Արայիկ Բաղդադյանին փոխարինել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը: Փոփոխությունը տեղի է ունեցել ավելի քան 1 շաբաթ առաջ, սակայն պատասխանատուները ձգձգում են ու բացատրություն չեն տալիս պատճառների մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5977 դիտում

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը