Երևան
12 °C
Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել եւ տեղեկացրել, որ բուհում աուդիտ են անցկացնում ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանին մտերիմ անձիք: Դասախոսն այս փաստը մատնանշելով՝ բարձրաձայնում է այն մասին, որ այս աուդիտի արդյունքները չեն կարող ճշգրիտ լինել:
«Շիրակի պետհամալսարանում անցկացվող աուդիտը կանխավ կեղծված է
Ինչպես տեղեկացրել էի, Շիրակի պետհամալսարանում ռեկտորի անօրինականությունները և հանցագործությունները ոչ միայն չեն պակասել, այլև ավելի լկտի բնույթ են կրում... Պատճառը՝ ռեկտոր Սահակ Մինասյանի անպատժելիությունն է կատարած նախորդ հանցագործությունների համար: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների կողմից ՇՊՀ-ին վերաբերող հարցերին ի պատասխան նշում էր, որ բուհում պետք է անցկացվի ԱՆԿԱԽ աուդիտ: Այդ իսկ պատճառով բուհի գիտխորհուրդն անցյալ տարվա նոյեմբերին որոշել էր, որ աուդիտ պետք է անցկացվի և՛ 2016 թ-ի, և՛ 2017 թ-ի համար: Սակայն ՇՊՀ պաշտոնական կայքում 2017 թ-ի նոյեմբերի 21-ին զետեղված հայտարարությունն այն մասին, որ բուհը մրցույթ է հայտնում 2016 թ-ի աուդիտ անցկացնելու համար, և հաղթողը պետք է պարզ լիներ դեկտեմբերի 2-ին, որը մինչև դեկտեմբերի 25-ը պետք է աուդիտի արդյունքները ներկայացներ, այդպես էլ մնաց «թղթի վրա»... Ավելին, բուհի կայքից այդ հայտարարությունը մի քանի անգամ հեռացվել էր և նորից տեղադրվել... Երևի արդեն պարզ է, թե ինչ նպատակով և ում հրամանով է այն հեռացվել...
Միայն այն բանից հետո, երբ ես սույն թվականի հունվարի 10-ին գրառում կատարեցի ռեկտորի հերթական ապօրինության վերաբերյալ, չգիտես որտեղից և ինչ նպատակով բուհում հայտնվեցին աուդիտորներ... Զարմանալի է, եթե նոյեմբերի 21-ին հայտարարված մրցույթում նշված ժամկետները չեն պահպանվել, ապա ռեկտորը նոր մրցույթ պետք է հայտարարեր 2016 թ-ի բուհի ֆինանսական աուդիտ ակցկացնելու վերաբերյալ, որը չի արել... Սակայն հայտնի կեղծարար Սահակ Մինասյանը գնաց իր սիրելի ճանապարհով. անհայտ աուդիտորները բուհում հայտնվեցին գրառումիցս մեկ օր անց (https://web.facebook.com/gagik.hambaryan/posts/1591266080957335)... Ինչ մրցույթի հիման վրա են նրանք հայտնվել բուհում ևս ոչ ոք չգիտի, քանի որ բուհի պաշտոնական կայքում որևէ տեղեկություն զետեղված չէ...
Անցկացնելով փոքրիկ հետաքննություն` շատ արագ պարզել եմ,որ բուհի 2016 թ-ի ֆինանսական աուդիտ անցկացնող մարդիկ ռեկտոր Սահակ Մինասյանի հետ շատ սերտ կապեր ունեցող աուդիտորներ են, որոնք գրեթե նույն կազմով բուհում աուդիտ են անցկացրել, չզարմանաք, 2016 թ-ի հուլիսի վերջերին, երբ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Սահակ Մինասյանը... Նրանք կատարել են 2016 թ-ի հունվարից մինչև 2016 թ-ի հունիսն ընկած ժամանակահատվածի աուդիտ և դրա դիմաց վարձատրվել են 1,5 միլիոն դրամով...Հետաքրքիրն այն է, որ այդ աուդիտորական խմբի մեջ է եղել նաև ՇՊՀ-ի ներկայիս գլխավոր հաշվապահ Րաֆֆի Քալաջյանը... Հետաքրքիր է,թե ի՞նչ ծառայություններ մատուցելու դիմաց է պարոն աուդիտորը ընդունվել ՇՊՀ որպես գլխավոր հաշվապահ 350 հազար դրամ ամսական աշխատավարձով...
Իսկ հիմա, Սահակ Մինասյանն իր անձնական օգտագործման աուդիտորներին կրկին բերել է բուհ և փորձում է ներկայացնել որպես ԱՆԿԱԽ աուդիտորական մրցույթի հաղթող և բուհի հաշվին բավական կլորիկ գումար է տալու դրանց... Այս հանգամանքը հաշվի առնելով կարելի է բացահայտ ասել, որ բուհում այժմ աշխատող աուդիտորներն ԱՆԿԱԽ ՉԵՆ, շատ վաղուց կապ ունեն Սահակ Մինասյանի հետ և նրանց կողմից կազմված եզրակացությունը չի կարող պարունակել արդար տեղեկատվություն...Այսինքն` Շիրակի պետհամալսարանում 2016 թ-ի վերաբերյալ անցկացվող ֆինանսական աուդիտը կանխավ ոչ միայն կեղծված է, այլև ամեն ինչ անելու են կրթական գործի Կոլումբոսի աուդիտորները, որ Սահակ Մինասյանին հանրությանը ներկայացնեն որպես արդար մարդ...
ԿԳՆ հաշվետվության մեջ նշված էր, որ գնումների մասին օրենքն ու ընթացակարգերը չեն պահպանվել, իսկ հիմա նախարարի թողտվությամբ ևս աուդիտորները կեզրակացնեն, որ ամեն դեպքում համալսարանում ֆինանսական չարաշահումներ չկան...Այնինչ, բուհում բոլորին է հայտնի,թե ինչ ահռելի գումարներ է ծախսել պարոն ռեկտորն իր աշխատասենյակը, սանհանգույցը, հանգստասենյակը, բուհի մարզադահլիճները վերանորոգելու նպատակով... Հենց սրանով է պայմանավորված, որ Սահակ Մինասյանը չի ցանկանում, որ բուհում աշխատեն ԱՆԿԱԽ աուդիտորներ, քանի որ կբացահայտվեն նաև 2016 թ-ին ռեկտորի կողմից գործած ֆինանսական մեքենայությունները...
Հ.Գ.Հունվարի 10-ի գրառմանս մեջ նշել էի Սահակ Մինասյանի անձնական օգտագործման որոշ աուդիտորների անունները...Զարմանալի չէր, որ այդ մարդկանցից մեկը հիմա որպես անկախ աուդիտոր ներկա է ՇՊՀ-ում...»,- գրել է Համբարյանը:
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT