Երևան
12 °C
Հունվարի 13-ին հայկական ԶԼՄ-ները, հղում անելով livejournal-ում «diana_mihailova» հեղինակի բլոգին, հայտնեցին, որ Ադրբեջանը 50 միավոր հակատանկային հրթիռ է գնել Ուկրաինայից։ Ասված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի տարածած հոդվածում:
Համաձայն հրապարակված լուրերի՝ նախորդ տարվա ապրիլին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերության միջոցով Կիեւի «Լուչ» կոնստրուկտորական պետական բյուրոյից 25 միավոր РК-2С եւ 25 միավոր РК-2ОФ հակատանկային հրթիռներ է գնել։ Բաքվին սպառազինություն վաճառելու համար Կիեւը քննադատության է արժանացել պաշտոնական Ստեփանակերտի կողմից։
Մոսկվային կարելի է, Կիեւին՝ ոչ
Մեկնաբանելով Ադրբեջանին ուկրաինական սպառազինության վաճառքի գործարքը՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն Ուկրաինային մեղադրել է ահաբեկչությանը սատարելու մեջ։
«Բայց մի բան իր [խմբ․ Դավիթ Բաբայանի] համար հստակ է` Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը նշանակում է սատարել ահաբեկչությանը»,- գրում է «Առավոտը»` անուղղակի մեջբերելով արցախցի պաշտոնյայի խոսքը։
Մյուս կողմից, երբ 2017-ի հուլիսին Ռուսաստանից Բաքու ժամանեց սպառազինության հերթական խմբաքանակը, Բաբայանը Մոսկվայի գործողություններն ահաբեկչության սատարում չորակեց։ Ավելին, նախագահի մամուլի քարտուղարը «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանության մեջ փորձել էր արդարացնել Ռուսաստանի նման քայլը։ Պաշտոնյան հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը չմատակարարի զենքը, «այլ պետություն է մատակարարելու»։
«Այս գործարքը մենք չենք դիտարկում որպես հայության դեմ ուղղված գործարք։ Սա պարզապես բիզնես է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը կրկնում եմ, մենք կարծում ենք, որ ճիշտ չէ, եւ Ադրբեջանն այն պետությունը չէ, որին պետք է մատակարարվի նման զենք, բայց դա արդեն Ռուսաստանի ներքին գործն է․․․», - ասել էր Բաբայանը։
Այսինքն՝ Ստեփանակերտը երկակի չափանիշներ է կիրառում միեւնույն հարցի վերաբերյալ՝ արդարացնելով Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենքի մատակարարումը եւ որեւէ այլ երկրի նույն քաղաքականությունն անվանելով «ահաբեկչության սատարում»։ Մինչդեռ այս տրամաբանությամբ, կարծում ենք Կիեւի որոշումը եւս պետք էր դիտարկել որպես երկրի «ներքին գործ»։ Հատկապես, հաշվի առնելով հանգամանքը, որ ի տարբերություն Ռուսաստանի, Ուկրաինան Հայաստանի հետ ռազմավարական նույն դաշինքում չէ եւ ընդհանուր անվտանգության որեւէ պարտավորություն չունի Հայաստանի նկատմամբ։
«Անհասկանալի տրամաբանությո՞ւն»
Բաբայանը հայտարարել է նաեւ, որ Կիեւի գործողությունների մեջ «անհասկանալի փիլիսոփայություն եւ տրամաբանություն կա» եւ Ուկրաինան քայլեր է անում, որոնք հօգուտ Ադրբեջանի են։
Հարկ է հիշեցնել, որ 2014 թվականից սկսած, երբ Ռուսաստանը բռնակցեց Ուկրաինայի մաս հանդիսացող Ղրիմի թերակղզին Հայաստանը մշտապես դեմ է քվեարկել Ռուսաստանի անօրինական գործողությունները դատապարտող օրինագծերին՝ փաստացի աջակցելով Ղրիմի բռնակցումը։ Միջազգային հարթակում ՌԴ-ին աջակցող նման երկրների թիվը երկու տասնյակ է։ Հայաստանը նման քվեարկություններին հիմնականում հայտնվում է այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Բելառուսը, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան եւ Հյուսիսային Կորեան։
Մեղադրանքի հիմքն ու հիմնական հասցեատերը
Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ Բաբայանը Կիեւին մեղադրել է ահաբեկչությանը սատարելու մեջ, հիմք ընդունելով livejournal-ում հրապարակված մի գրառում։ Թեեւ «Ուկրսպեցէքսպորտը» տարիներ առաջ՝ 2011 թվականին, իր կայքէջում հրապարակել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի հայտարարությունը «Լուչ»-ի հետ համատեղ հակահրթիռային արդյունաբերության վերաբերյալ բանակցությունների մասին, սակայն այժմ որեւէ այլ վստահելի աղբյուր Ուկրաինայից Ադրբեջան զենքի մատակարարման մասին տեղեկատվությունը չի հրապարակել։
Այնուամենայնիվ, առաջնորդվելով Արցախի նախագահի մամուլի քարտուղարի տրամաբանությամբ, կարելի է ասել, որ փաստացի Ադրբեջանին զենք մատակարարելով՝ Ռուսաստանը 85 տոկոսով «ահաբեկչություն սատարող» երկիր է։ Համաձայն Միջազգային խաղաղության Ստոկհոլմյան ինստիտուտի տվյալների՝ 2010-2014թթ. ընթացքում Ադրբեջանի գնած հարձակողական զինամթերքի ռուսական բաժինը կազմել է հենց 85 տոկոս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT