10 հազար դրամ ընտրակաշառք վերցրած մարդն էլ փողոց դուրս կգա. Արամ Սարգսյան

Այսօր ԱԺ հերթական նիստին լրագրողների հետ զրույցում ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ասաց, որ խորհրդարանում հնարավոր չէ թանկացումների խնդիրը լուծել, քանի որ ՀՀԿ-ն մեծամասնություն է, ԵԼՔ-ը՝ փոքրամասնություն։

Լրագրողի այն հարցին թե՝ ինչո՞վ է բացատրում այն հանգամանքը, որ արտախորհրդարանական ուժերը չեն միանում ԵԼՔ-ի երթին, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենակ մնալու խնդիր չկա, ԵԼՔ-ը բացարձակ խնդիր չի դրել, որեւէ ուժի հրավիրելու, եւ ԵԼՔ-ն իր 9 պատգամավորով ԱԺ-ում անում է այն հնարավորը, ինչի համար ինքն աշխատավարձ է ստանում, եւ ինչի համար 120 հազար մարդ ձայն է տվել։ Մենք այստեղ աշխատում ենք օրնիբուն բացակա չենք ունենում, մեր տեսակետներն ասում ենք, անկախ նրանից, իշխանությանը կամ արտախորհրդարանական ուժերին դո՞ւր է գալիս դա, թե՞ չէ։ Խորհրդարանում այդ խնդիրը չենք կարողանում լուծել, քանի որ իշխանությունը հստակ ասում է, դուք 9 հոգի եք, մենք մեծամասնություն ենք, հանրությունը քվե է տվել մեզ, եւ հետեւաբար, հանրությունը վստահել է մեզ, մենք էլ այս օրենքը բերել ենք լավ ենք արել, մենք իրավունք ունենք այս օրենքը բերելու՝ թանկացումների հարկային օրենսգիրքը»։

Նա նաեւ նշեց. «Մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, եթե դու չես կիսում այդ մոտեցումը, դա կարող է լինել իմ ընտրողը կամ այլ մարդ, մեր ընտրության հարցը չի, ԵԼՔ-ին քվե տալու հարցը չի, մենք ասում ենք՝ եթե համարում եք, որ այս թանկացումները ի վնաս ձեզ են, ամսի 19-ին դուրս եկեք փողոց, որ մենք կարողանանք ասել, որ բացի այդ 9 պատգամավորից, ունենք նաեւ հանրային աջակցություն»։ 

Ըստ Արամ Սարգսյանի, իրենց կոչը ոչ թե արտախորհրդարանական ուժերին է վերաբերվում, այլ Հայաստանի Հանրապետության հասարակությանը, որը կարող է ԵԼՔ-ի ընտրողն էլ լինել, իշխանության ընտրողն էլ լինել, 10 հազար դրամ վերցրած ընտրողն էլ լինել։ Մենք մի քանի հարց ուղղեցինք Արամ Սարգսյանին. 

- Պարոն Սարգսյան, արդյո՞ք 10 հազար դրամ վերցրած մարդը դուրս կգա փողոց։

- Իհարկե՝ կգա, 10 հազար դրամ վերցրածը փողոց չի գա ընտրությունից հետո, որովհետեւ վերցրել է փողը, ընտրել է, բայց ինքը նաեւ այսօր հասկանում է, որ այդ 10 հազար դրամն այս գների թանկացումներով իրենից տասնապատիկ հանում են: Եթե մարդը ընտրությունների ժամանակ 10 հազար դրամ է վերցրել, դա չի նշանակում, որ 5 տարի պետք է խելոք նստի, ինքն իրավունք ունի իր տեսակետը փոխել, եւ ասել՝ իշխանություն, դու ինձ խաբեցիր, իշխանություն դու այս բաները խոստացար, չարեցիր, եւ վերջիվերջո դու էդ 10 հազար դրամը, որ տվել ես, հիմա ինձնից 30 ես ստանում։

- Կան արդյո՞ք ՀՀԿ-ում այնպիսի մարդիկ, որոնք թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում այնպիսի հեղինակություն ունեն, որ կարողանան ՀՀ նոր նախագահ դառնալ։

- ՀՀ նախագահի թեկնածուն կարող է լինել ոչ կուսակցական: Ինչ վերաբերվում է քաղաքական քննարկումներում ԵԼՔ դաշինքի քվեին, նման բան հնարավոր չէ, որովհետեւ նույն Հանրապետականը կարող էր չէ՞ ստորագրել, որ մեր թեկնածուն մասնակցեր: Իր թեկնածությունը դներ Արտակ Զեյնալյանը, ով նախագահի  համար թվարկված բոլոր արժանիքներին համապատասխանում էր, թե՛ իր անցած ուղով, թե՛ իր գիտելիքով, թե՛ իր տարիքով ամբողջությամբ համապատասխանում էր, թող Արտակ Զեյնալյանն էլ մասնակցեր: Իրենք ստորագրեին, ասեին՝ մենք ստորագրում ենք, որ մրցակցություն լինի, որ Կոմունիստական կուսակցության նման մի թեկնածու չլինի ու բոլորով դրան կողմ քվեարկեն: Ես չեմ հասկանում կոմունիստական կարոտախտի՞ն են մնացել իրենք։ Իմ համար նախագահի ամենահարմար թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, գուցե ես սուբյեկտիվ եմ, Արտակ Զեյնալյանն իմ ընկերն է, բայց իմ համար այդ չափանիշներին ամբողջությամբ համապատասխանում է Արտակ Զեյնալյանը։ Մենք իրենց բերած ցանկացած թեկնածուին կողմ չենք քվեարկելու։

- Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ որպես նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հարցն է քննարկվում:

- Ով քննարկում է, իրեն հարցրեք։                                                                                                           Նիկոլայ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2903 դիտում

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար

«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ

Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում

Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին

Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ

Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում