Երևան
-3 °C
Մի խումբ հանրային եւ քաղաքական գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ՝ նվիրված Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ զորքերի կարգավիճակի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման 25-ամյակին:
Հայտարարության մեջ, որ տարածվել է ընդդիմադիր գործիչ Դավիթ Սանասարյանի էլեկտրոնային հասցեով, մասնավորապես, ասվում է. «1992 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրվեց ՀՀ տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու ծառայության պայմանները սահմանող համաձայնագիրը: Ըստ այդմ, ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի հոգածությանը հանձնվեց Թուրքիայի եւ Իրանի հետ ՀՀ պետական սահմանի պահպանությունը, ինչը կարեւոր էր Հայաստանի համար հատկապես արցախյան գոյամարտի տարիներին, քանի որ թույլ էր տալիս առկա ռեսուրսները ծառայեցնել բացառապես պատերազմում Արցախի հաղթանակն ապահովելու խնդրի լուծմանը, իսկ ռուսական կողմի համար՝ ԱՊՀ արտաքին սահմանների պահպանման հարցում սեփական վերահսկողությունն ապահովելու տեսանկյունից:
Այսպիսով, պատմական ծանր մի ժամանակահատվածում, Հայաստանն իր դաշնակցին ժամանակավորապես զիջեց սեփական պետական սահմանի երկու հատվածները պահպանելու իր ինքնիշխան իրավունքն ու նաեւ որոշակիորեն սահմանափակեց սեփական պատասխանատվությունը՝ Թուրքիայի եւ Իրանի հետ լիարժեք ուղիղ եւ չմիջնորդավորված հարաբերություններ կառուցելու համար: Անցած տարիների ընթացքում իրավիճակը փոխվել է` 1994 թվականին ավարտվել է արցախյան պատերազմի ակտիվ փուլը, իսկ 2009 թվականին դադարեցվել է Վրաստանի անդամակցությունն ԱՊՀ-ին: Այդուհանդերձ, ՀՀ գործող իշխանություններն այդպես էլ առ այսօր ոչ մի քայլ չեն ձեռնարկել երկրի ինքնիշխանությունն այս մասով լիարժեք վերականգնելու եւ միջազգային հարաբերությունների համակարգում ինքնիշխան երկրին բնորոշ պատասխանատվությունը հավուր պատշաճի ստանձնելու ուղղությամբ: Ավելին՝ տարիներ առաջ ՌԴ ԱԴԾ տնօրինության տակ է անցել նաեւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանապահ անցակետերի գործունեությունը, ինչը վերը հիշատակված պայմանագրով նախատեսված չէ եւ կարող է դիտարկվել որպես այս մասով երկրի ինքնիշխանության ապօրինի հանձնում օտար, թեեւ դաշնակից, մի պետության: Ելնելով վերը ասվածից եւ առաջնորդվելով ՀՀ պետական ինքնիշխանության վերականգնման հրամայական անհրաժեշտությամբ, նպատակահարմար ենք գտնում առաջարկել ներկայումս ի պաշտոնե այս խնդրի լուծման համար պատասխանատու ՀՀ վարչական մարմիններին`
Այս խնդրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսել ՀՀ 2020 թվականի բյուջեում:
Իրանի հետ ՀՀ պետական սահմանի հսկողությունը ՀՀ ազգային սահմանապահ զորքերի տնօրինությանը հանձնելը նպատակ ունի ոչ միայն վերականգնելու Հայաստանի ինքնիշխան պարտավորությունների կատարումը, այլեւ ամրապնդելու Մեղրիի ռազմավարական շրջանում մեր պաշտպանական հնարավորությունները՝ Նախիջեւանի կողմից ադրբեջանական զինուժի հարձակման դեպքում: Այսինքն, հայ սահմանապահ ուժերն այդ հատվածում կդառնան մեր զորքի թիկունքապահ ռեզերվը, ինչը ռուս սահմանապահների առջեւ դրված խնդիրների պարտադիր մաս չի կազմում:
Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքական ուժերին ու ԶԼՄ-ներին միավորելու իրենց ուժերը հանուն ՀՀ ինքնիշխանության լիարժեք հաստատման գաղափարի իրականացման: Եթե այս խնդրի հետ կապված մեր առաջարկն անտեսվի հասցեատիրոջ կողմից ու մնա անարձագանք, մենք մեզ իրավունք կվերապահենք անցնել բողոքի ակտիվ արտահայտման ակցիաների իրականացման, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք մեր հանրությանը»:
Ալբերտ Բաղդասարյան
Արման Մելիքյան
Դավիթ Սանասարյան
Եղիշե Պետրոսյան
Կարապետ Ռուբինյան
Հովսեփ Խուրշուդյան
Պետրոս Մակեյան
9 մլն պարտք Արցախի հյուրանոցին. 2015-ին նկարահանված Եվա ֆիլմի գումարը հայկական կողմը մինչեւ օրս չի վճարել
«Ժպիտների քաղաք» հիմնադրամը քաղցկեղով հիվանդ 100 երեխաների բուժման համար գործունեության 5 ամիսներին ծախսել է 70 մլն դրամ
«Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին իր գործունեության վեց ամսվա ընթացքում մուտք է եղել 859 մլն 55 հազար դրամ․ Ա․ Հակոբյան
ԵՊՀ-ում կատարած բացահայտումների ամբողջ ծավալը չէ, որ ներառված է հետաքննության այս փուլում. ՊՎԾ
Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Աննա Նաղդալյան
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ալիեւի հետ քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները
Պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որ մեր դատավորները սրա-նրա ձեռքին նայելու անհրաժեշտություն չունենան․ վարչապետ
Գարեգին Բ-ն հանդիպում է ունեցել վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ
Կառավարությունը որոշեց․ դատավորներն ու ԲԴԽ անդամները կներառվեն սոցփաթեթի շահառուների շրջանակում
ԱՆ-ը հրապարակել է չարորակ հիվանդությունների բուժումն անվճար իրականացնող բուժհաստատությունների ցանկը
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նախագահ է նշանակվել Արսեն Միքայելյանը
Վարչապետի որոշմամբ Արմինե Մարգարյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
Փակ է լինելու «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը․ պայթեցման աշխատանքներ են ընթանում
Գործադիրը հավանություն չտվեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ «Արհմիությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին
30 փամփուշտ, պարկուճներ, վնասված Lexus․ ինքնաձիգի գործադրմամբ սպանության փորձ՝ Տավուշում
Արամ Սիմոնյանն ասել է, որ եթե իր դեմ քրգործ հարուցվի, ԵՊՀ-ն պետք է պաշտպանվելու համար․ նախարար (տեսանյութ)
Գեղեցիկ ու դրամատիկ խաղեր Չեմպիոնների լիգայում. «Սիթիի» ու «Ատլետիկոյի» օրն էր (տեսանյութ)
Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում զարգացման երկու կենտրոն է բացվել
Վարչապետն ու նախարարները կառավարության նիստում գրքի տոնի առթիվ նվերներ ստացան
Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 19-ը՝ չզեկուցվող
© 2019 Հայկական ժամանակ