Երևան
12 °C
Այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը կրքոտ ելույթ ունեցավ, որտեղ կոչ էր անում սիրել հայրենիքը եւ բանակը: Միանգամայն պարզ էր, որ այն ուղղված էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին քննադատողներին՝ վերջին դրամահավաքի ֆեյսբուքյան սկանդալային գրառման հետ կապված:
Թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Շուշան Պետրոսյանի հետ:
-Տիկին Պետրոսյան, Ձեր ելույթը ու՞մ էր ուղղված, ի՞նչ ենթատեքստ ուներ այն:
-Հասկացողը հասկացավ:
-Անուններ կտա՞ք:
-Պարտադիր է անուններ տա՞լ: Համընդհանուր հարց էր բարձրացված, որ հնարավորինս լուրջ վերաբերվել ազգ-բանակ արտահայտությանը:
-Քանի որ խոսեցինք ազգ-բանակ ծրագրի մասին, վերջերս ֆեյսբուք սոցիալական ցանցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ քաղաքացիներից մեկի միջեւ տեղի էր ունեցել կոշտ երկխոսություն՝ նախարարի քայլն անվանվել էր «բոշություն», որին ի պատասխան Վիգեն Սարգսյանը ասել էր՝ «բոշան դու ես»: Ինչպե՞ս եք վերաբերվում այս երեւույթին:
- Վստահ եք, որ ինքն է գրե՞լ: Իր ձեռագիրը եւ բառապաշարը ես շատ լավ գիտեմ: Չափազանց բարեկիրթ մարդ է ինքը: Չեմ տեսել, դրա համար ոչ մի կարծիք հայտնել չեմ կարող, բայց քայլը, որն ինքը արել է, շատ հզոր քայլ է:
- Իսկ չեք կարծու՞մ, որ նախարարի ֆեյսբուքի էջը չլիներ, ապա նախարարությունը պաշտոնապես կհայտարարեր այդ մասին:
- Քանի որ գիտեմ միայն նյութի մասին, թե ինչ է արել, շատ եմ սիրել այդ քայլը: Դա իսկապես սրտացավ նախարարի, սրտացավ հայի քայլ է: Մնացածի մասին չեմ կարող խոսել, քանի որ տեղյակ չեմ:
- Տիկին Պետրոսյան, խոսում ենք հայրենասիրության, ազգ-բանակի մասին, սակայն ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները շքեղ մեքենաներ են վարում՝ թանկարժեք, իսկ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ՝ անգամ կոռուպցիա...
- Սա հա՞րց էր, թե՞ բամբասանք: Շատ բան են ասում, իմ մասին էլ ինչ ասես լսում եմ՝ զարմանում եմ:
- Վիգեն Սարգսյանը միշտ սկանդալների կենտրոնում է: Նախ, Զինծառայության մասին օրենքը, որով սահմանափակվեց տարկետման իրավունքը, իսկ քննարկումների ընթացքում ուսանողներին կոշտ պատասխաններ տվեց, ապա լրագրողներին անտակտ անվանեց, իսկ հիմա էլ այս ֆեյսբուքյան սկանդալը: Սրանք նախարարին վայել արարքնե՞ր են:
- Ինչու նախարարը Հիսուս Քրիստո՞սն է: Նախարարը մեր պես մարդ է: Շատ ավելի համբերատար: Սովարաբար, ով լինում է էպիկենտրոնում, ավելի շատ է ուշադրության կենտրոնում եւ թիրախ: Շատ լավ նախարար է, հրաշալի աշխատում է: Ես, որ քիչ թե շատ առնչվում եմ բանակի հետ, գիտեմ: Տեսնում եմ արդյունքները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT