Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ին «գործուղում» է Արցախ. Ստեփանակերտը պատասխանում է նույն ոճով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրավիրել է միանալու Արցախում «ադրբեջանական մշակութային հուշարձանների» մոնիթորինգի անցկացմանը եւ ստացել Ստեփանակերտի պաշտոնական պատասխանը:

Արցախն Ադրբեջանին հիշեցրել է հայկական մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքի մասին:

Մամեդյարովն Արցախում ադրբեջանական մշակութային հուշարձանների» մոնիթորինգի անցկացմանը միանալու հրավերի մասին խոսել է օրեր առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանում կազմակերպության ղեկավար Օդրի Ազուլեի հանդիպման ընթացքում:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Մամեդյարովն Ազուլեին հայտնել է, թե իբր հայերի կողմից ոչնչացվում են ադրբեջանական հինավուրց մշակութային հուշարձաններն այն տարածքներում, որոնք «օկուպացրել է Հայաստանը», մինչդեռ Ադրբեջանը «շատ նրբանկատորեն» է մոտենում հուշարձանների պահպանմանը:

Մամեդյարովի խոսքին արդեն արձագանքել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավթի Բաբայանը: Նա նախ հիշեցրել է, որ Արցախի տարածքում բոլոր մզկիթները գտնվում են պետության պաշտպանության ներքո եւ նշել դրանց թիվը:

«Արցախի տարածքում պահպանվել են եղած երեք մզկիթը՝ 2-ը Շուշիում եւ 1-ը՝ Աղդամում: Արցախի տարածքում ադրբեջանական ժառանգության ոչ մի այլ «հուշարձան» չի եղել»,- մեջբերում է Դավիթ Բաբայանի խոսքերը news.am-ը:

Արցախում ադրբեջանական լուրջ պատմամշակութային ժառանգության բացակայության փաստը Բաբայանը բացատրել է զարգացած թյուրք էթնոհանրույթի բացակայությամբ: «Թյուրքական ցեղեր բնակվել են, սակայն ոչ մի «գլուխգործոց» չեն ստեղծել: Եղած երեք մզկիթը վերականգնվել է, դրանք գտնվում են պետության պաշտպանության ներքո»,- ընդգծել Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:

Միաժամանակ նա հիշեցրել հայկական մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքի մասին: Խոսքը, հատկապես միջնադարյան հայկական խաչքարերի՝ Ադրբեջանի կառավարության կազմակերպված ավերման մասին է՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, հատկապես Ջուղա քաղաքում:

Վերջին բնաջնջման դեպքը եղել է 2005-2006 թվականներին, երբ ոչնչացվել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն իր հազարավոր խաչքարերի հետ։ Այնտեղ գտնվող խաչքարները ջարդված են եղել ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածվել է հրաձգադաշտի: Կա նաեւ կատարվածի մասին պատմող տեսագրություն:

Ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ նա հիշեցրել է Ադրբեջանի թեկնածուի, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի ձախողումը: Նա պայքարում էր այդ կազմակերպության ղեկավարի պաշտոնի համար: «Այն, որ նրան գործնականում չհաջողվեց ոչ մի ձայն ստանալ, շատ բանի մասին է վկայում»,- հավելել է Բաբայանը ու նշել, որ Արցախը թաքցնելու բան չունի եւ դեմ չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը: «Սակայն նման մոնիթորինգային առաքելությունները պետք է անցկացվեն նաեւ Ադրբեջանի տարածքում՝ Ջուղայից մինչեւ Բաքու: Ադրբեջանում վիթխարի հայկական մշակութային ժառանգություն կա, որը երկրի իշխանությունների ջանքերով ոչնչացվում է»,- ասել է նա:

Եթե Ադրբեջանը պատրաստ է մոնիթորինգային առաքելություններին, ապա Արցախ եւս պատրաստ է, հավաստիացրել է Բաբայանն ու կասկած հայտնել. «Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանն ամեն կերպ կխոչընդոտի իր տարածքում մոնիթորինգի անցկացմանը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3858 դիտում

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը