Երևան
12 °C

Մկրտության տոնը Գյումրում Ռուս ուղղափառ եկեղեցին առաջին անգամ 9 տարի առաջ է տոնել: Այսօր արդեն այն անխախտ ավանդույթ է դարձել: Հունվարի լույս 19-ի գիշերը Գյումրիում բնակվող ռուսներն իրենց ընտանիքի անդամներով, նաեւ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները, Չերքեզի ձորի ջրերում մկրտվում են եւ օրհնություն ստանում:
Այս տարի եւս ձորը մարդաշատ էր: Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ, վարդապետ Անդրեյ Վացը նախ օրհնեց ջուրն ու ներկաներին տոնի խորհուրդը բացատրեց, համաձայն որի՝ ուղղափառ քրիստոնյաները Աստվածհայտնության տոնակատարությունը նշում են ըստ Հուլիան տարեցույցի: Այն նվիրված է սուրբ Հովհաննեսի կողմից Հորդանան գետում Հիսուսի մկրտությանը:




«Մենք այստեղ ձմեռային լողի չենք եկել, սա հոգեւոր ծես է, դուք պետք է 3 անգամ ամբողջ մարմնով ընկղմվեք ջրի մեջ, մտնելիս եւ ջրից դուրս գալիս պետք է խաչակնքվեք եւ յուրաքանչյուր սուզմանն ասեք. Հանուն Հոր, եւ Որդու, եւ Սուրբ Հոգու: Այստեղ խրախճանքի չենք եկել, տղամարդիկ չմտնեն ջուրն այնպես, կարծես հուլիսին Սոչիում են, ծովափին: Կանայք եւս չմոտենան ջրին ոչ աստվածահաճո տեսքով»,- մինչ օրհնության կարգը սկսելը ներկաներին հորդորեց ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ, վարդապետ Անդրեյ Վացը:

Առաջինը հենց նա մտավ ջուրը, հետո ռուս զինվորներն ու մնացած ժողովուրդը: Չնայած հոգեւոր հովվի հորդորին, շատերն առանց հատուկ հագուստի, լողազգեստով, մտան ջուրը: Հագուստը հենց տարածքում էր վաճառվում, մեծահասակներինը 10.000, իսկ երեխաների համար նախատեսված չափը 5000 դրամ արժեր: Ռազմաբազայի զինվորները դրանք ստացան անվճար, իսկ առաջին անգամ Մկրտությանը մասնակցած զինվորներին նաեւ խաչեր և աղոթագիրք տրվեց:







Տեղացող ձյան տակ եւ սառնամանիքին ջուրը մտնելու համարձակություն շատերն ունեցան: Անգամ մանկահասակ երեխաներ մկրտվեցին: Ջրից դուրս եկողներին առաջարկվեց օղի, տաք թեյ եւ ընթրիք:





Ռուսներին նաեւ շատ հայ առաքելականներ էին միացել: Ոմանք հետաքրքրությունից, ոմանք էլ իրենց պնդմամբ, կոփվելու նպատակով մտան սառն ավազանը: Զգացողությունների մասին խոսել չկարողացան: Ասացին բառերով արտահայտել հնարավոր չէ, պետք է միայն զգալ: Բայց բոլորը միաբերան փաստեցին. ջուրը սառը չէր, չեն մրսել:
Նախորդ տարիներին եւս Քրիստոսի Մկրտությունը ռուս ուղղափառները 102-րդ ռազմաբազայի զինվորականների մասնակցությամբ նշել էին նույն Չերքեզի ձորակում: Բացառություն էր միայն 2015-ի հունվարը, երբ սպանվեցին Ավետիսյանները: Այդ տարի տոնը ռուսները նշեցին իրենց պատկանող փակ տարածքում: Այս տարի մեկ նորություն կար: Մինչ ձոր հասնելու ճանապարհին ու արդեն ձորում իրականացվում էր զինված հսկողություն ռուս զինվորականների կողմից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT