«Ձեզ նախագահ պետք չէ՞». Լիլիթ Ավագյանի հոդվածը

19/01/2018 schedule14:20

«- Ձեզ նախագահ պետք չէ՞,- հարցրեց Ֆունտը:

- Ի՞նչ նախագահ,-բացականչեց Բենդերը:

- Պաշտոնական: Մի խոսքով՝ հիմնարկի գլուխ:

- Ինքս գլուխ եմ:

- Ուրեմն դուք պատրաստվում եք ինքնե՞րդ նստել: Իսկույն այդպես էլ կասեիք, էլ ինչու՞ եք երկու ժամ զահլաս տանում: …Ես Ֆունտն եմ, իննսուն տարեկան եմ: Ողջ կյանքումս նստել եմ ուրիշների փոխարեն»:

Իսկ Հայաստանին նախագահ պե՞տք է: Սերժ Սարգսյանի պաշտոնավարության ընթացքում առիթներ ենք ունեցել համոզվելու, որ այդ պաշտոնը Հայաստանի բյուջեի համար լրացուցիչ բեռ է:

Գոնե մեր երկրի համար ճակատագրական, բախտորոշ բոլոր իրավիճակներում ՀՀ նախագահը միշտ բացակա է եղել կամ, որ գրեթե նույնն է, լռել է:

Երբ 2013-ին հայտարարվեց, թե մայրաքաղաքում հուլիսի 20-ից բարձրացվելու է միկրոավտոբուսների եւ ավտոբուսների ուղեվարձը 50 տոկոսով, երկրի նախագահը նույն օրը, թողնելով մայրաքաղաքն անհանգիստ, լարված, շփոթված, մեկնեց հանգստանալու:

Բողոքի դուրս եկած մարդիկ անգամ չկենտրոնացան նրա բացակայության վրա: Նախագահի բացակայությունը, ճիշտ՝ ինչպես ներկայությունը, որեւէ ձեւով չնկատվեց: Բողոքի տարերային ալիքը, ինքնակազմակերպված քաղաքացիներն արեցին իրենց գործը. ուղեվարձը չբարձրացավ:

«Ես նստել եմ Ազատարար Ալեքսանդր երկրորդի օրոք, նստել եմ Խաղաղարար Ալեքսանդր երրորդի օրոք, Արյունոտ Նիկոլայ երկրորդի օրոք…Բա ո՜նց եմ նստել նէպ-ի օրերին»…

Սերժ Սարգսյանը լռել է 2015-ի հունվարի 12-ին ու դրան հաջորդած օրերին, երբ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը սպանեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին:

Գյումրիում մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով մարդասպանին չհանձնել ռուսական կողմին: Բախումներ եղան ոստիկանության ու բողոքի դուրս եկած մարդկանց միջեւ, եղան բերման ենթարկվածներ:

Սերժ Սարգսյանն անգամ չդատապարտեց ոճրագործությունը: Երկրում սուգ էլ չհայտարարվեց:

Իսկ ո՜նց լռեց Սերժ Սարգսյանը 2016 թվականի հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռեր» խմբի 30 անդամներ գրավեցին Երեւանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը: Նա լռեց ամբողջ 12 օր:

Երկրի համար չափազանց լարված, պայթյունավտանգ այդ օրերին ամենահաճախ հնչող հարցը հենց դա էր՝ ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը: Այս հարցը հեգնական երանգով ենք տալիս՝ իբրեւ թե ինչպե՞ս կարող է երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդն ասելիք չունենա հուլիսի 17-ից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին: Ինչպե՛ս կարող է անհաղորդ հետեւել ոստիկանների ու քաղաքացիների բախումներին, անհասկանալի հաբեր ընդունած ու ՀՀ քաղաքացիների հանդեպ անհամաչափ ուժ կիրառած ոստիկանների վայրագություններին…

Սերժ Սարգսյանը լռել է նաեւ Ապրիլյան պատերազմի օրերին, երբ հարյուր երիտասարդ զոհվեց Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվերսիայի, ապա եւ՝ հրահրված պատերազմի ժամանակ: Երբ այդպս էլ չհասկացանք՝ ինչպես են հակառակորդի զինվորները կարողացել աննկատ մոտենալ սահմանը պահող հայ զինվորներին: Չհասկացանք, ոչ ոք չպարզաբանեց էլ:

 2017 թ. օգոստոսի 12-ին Խոսրովի անտառ պետական արգելոցում հրդեհ բռնկվեց: Եվ միայն օգոստոսի 16-ին պաշտոնապես հայտարարվեց, թե հրդեհի հիմնական օջախները վերացվել են: Հրդեհի բաժին էր դարձել շուրջ 3 հազար հա տարածք: ՀՀ նախագահը դարձյալ մեջտեղում չերեւաց: Նա կարծես երկրում էլ չէր: Եվ դարձյալ բաց հարցեր մնացին. ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, թե Վայոց ձորում, Խոսրովի անտառում բռնկված հրդեհներն աննախադեպ էին, իսկ կանխարգելիչ միջոցառումների համար էլ անհրաժեշտ տեխնիկա չկա:

Եվ հիմա հանկարծ Սերժ Սարգսյանը մի ռեբուս է ներկայացնում հայաստանյան կուսակցություններին ու քաղաքացիներին, թե, իր կարծիքով, ինչպիսին պիտի լինի Հայաստանի հաջորդ նախագահը. «Խոսքը մի անհատի մասին է, որն անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում եւ՛ երկրի ներսում, եւ՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն, ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները եւ՛ երկրի ներսում, եւ՛ երկրից դուրս: Ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն եւ որ ամենակարեւորն է՝ անկողմնակալ մարդ լինի, որը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել»:

Իհարկե, այս դեպքում անհամեմատ տեղին կլիներ լռությունը:

Առավել եւս, որ ոչ մի կետով չհամապատասխանելով իր երազած նախագահի մոդելին՝ Սերժ Սարգսյանը չափազանց վտանգավոր նախադեպ է ստեղծել:

Անձնական պատասխանատվություն չկրել երկրում տեղի ունեցող արտակարգ իրավիճակների, ապրիլյան պատերազմի կորուստների, ՊՊԾ գնդի գրավման, Ավետիսյանների սպանությունից հետո հայաստանցիների նվաստացման համար: Գումարած այն, որ ՀՀ նախագահի պաշտոնն արդեն հասցրել է արժեզրկվել, քանի որ այն, որպես կանոն, զբաղեցրել են ոչ լեգիտիմ, կեղծված ընտրություններով նախագահ դարձած մարդիկ:

Ու հիմա ակնկալվում է երկնային առաքինություններով օժտված մեկի մուտքը Բաղրամյան 26:

Ամենահավանական թեկնածուն, ըստ մամուլի հրապարակումների,  Արմեն Սարգսյանն է, 1996-ի նոյեմբերի 1-ից 1997-ի փետրվարի 28-ը՝ ՀՀ 5-րդ վարչապետը:

Հայաստան գալով՝ իբրեւ ՀՀ նախագահ, Արմեն Սարգսյանը, իհարկե, տհաճ անակնկալի կգա. «Ու՞ր է մասնավոր կապիտալը: Ու՞ր է փոխադարձ վարկի առաջին ընկերությունը: Ու՞ր է, հարցնում եմ ձեզ, փոխադարձ վարկի երկրորդ ընկերությունը: Ու՞ր են բաժնետիրական ընկերությունները՝ խառը կապիտալով: Ու՞ր են այդ ամենը: Խայտառակություն»…

Հ.Գ. Մեջբերումները՝ Իլֆի եւ Պետրովի «Տասներկու աթոռ»-ից: Թարգմանիչ՝ Ա. Ղազարյան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11818 դիտում

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ