25-ամյա Կամոյի եւ 20-ամյա Հռիփսիմեի ընտանիքում եռյակ է ծնվել՝ Գոհարը, Աշոտը եւ Ալենը

Երեւանում՝ վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինելոգիայի հանրապետական ինստիտուտում («Հանրապետական ծննդատուն») հունվարի 12-ին եռյակ է ծնվել:

Փոքրիկներն Արագածոտնի մարզի Թաթուլ համայնքում բնակվող երիտասարդ ծնողների՝ 25-ամյա Կամոյի եւ 20-ամյա Հռիփսիմեի առաջին երեխաներն են: Նրանց պապ Աշոտը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ թոռներից երկուսը տղա են, մեկը՝ աղջիկ: Տղաների քաշը 1.5 կգ է, աղջիկը կշռում է 1.4 կգ: Երեխաների հասակը մոտավորապես 40 սմ է: Նորածիններն ու նրանց մայրը դեռեւս գտնվում են բժշկական կենտոնում: «Երկու անգամ բժիշկներին հարց եմ տվել, պատասխանել են՝ մինչեւ երեխաների քաշը տեղը չգա, չենք տա ձեզ»,- ասաց Աշոտ Անտոնյանը: Նրա տեղեկացմամբ, թոռնիկներին կկարողանան տուն տանել, երբ արդեն 2 կգ քաշ ունենան: Մոր առողջական վիճակը բավարար է, եւ նա իրեն լավ է զգում:

Երեխաները դեռ պաշտոնապես անուններ չունեն, բայց հարազատները որոշել են, որ նրանք կկոչվեն Աշոտ, Գոհար, ինչպես պապ ու տատի անուններն, եւ Ալեն: Սա էլ պապի սիրած անունն է: Թաթուլցի այս ընտանիքը ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, ընտանիքում ոչ ոք աշխատանք չունի, միայն հողագործությամբ են զբաղվում, դա էլ բավական բարդությունների հետ է կապված, որովհետեւ, ինչպես նշեց Աշոտ Անտոնյանը, կինը հաշմանդամություն ունի արդեն գրեթե 15 տարի եւ մշտական խնամքի կարիք է զգում: Նա, սակայն լիահույս է, որ միանգամից բազմազավակ դարձած ընտանինքն ապրելու միջոցներ կգտի: «Աստված, որ այդքան երեխաներ կամեցել է, մի բան կանենք»,- ասաց նորածինների պապը:

Թաթուլ համայնքի ղեկավար Ալբերտ Հարոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղապետարանն անպայման կաջակցի այս ընտանիքին: «Երեք երեխա է նվիրել, երկուսը՝ ապագա զինվոր, ինչպես չենք օգնի: Խնդրել եմ, մարզպետը նույնպես պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել»,- նշեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9180 դիտում

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան