Երևան
12 °C
Կրակովում հունվարի 18-ին կայացած Մամեդյարով-Նալբանդյան հանդիպումից հետո Մամեդյարովը ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել էր, որ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել էին մի շարք կրեատիվ մտքեր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ կապված։ Մասնավորապես՝ նա ասել էր հետեւյալը․ «Հակամարտության կարգավորման մեջ առաջընթացի հասնելու համար պիտի շարունակվեն ավելի ինտենսիվ, սուբստանտիվ եւ տրամաբանական բանակցությունները»։
Ըստ քաղաքագետ Լեւոն Շիրինյանի, եթե Մամեդյարովը ճիշտ է խոսում, ապա բանակցություններն իրենց օգտին են եղել։
«Իրենք ունեն մի տեսակետ. Արցախը վերադարձնել Ադրբեջանի կազմ եւ, ընդհանրապես, չեն ընդունում Արցախի ժողովրդի ինքնորոշման որեւէ իրավունք։ Ուրեմն, եթե բանակցությունները գնահատենք էդ տեսակետից, ուրեմն իրենց օգտին են եղել»,- մեր զրույցում նշեց քաղաքագետը։
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վերջին մատակարարման մասին խոսելիս Շիրինյանը նշեց հետեւյալը․ «Հայաստանի արտգործնախարարը պիտի հայտարարություն անի․ առաջինը դիմի Ռուսաստանին՝ հերիք է զինեք էդ պետությանը: Եվ երկրորդը՝ նաեւ բանակցությունների ընթացքը հասկանանք։ Եթե զինվում են պատերազմի համար, ապա ինչու՞ ենք բանակցում»։ Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը ժամանակ է շահում, որ իր հարցերը լուծի։
«Ստացել են զենքի ահռելի ռազմաքանակ, զինվում են ու միանշանակ պատերազմի համար»,- ասաց Լեւոն Շիրինյանը։
Անդրադառնալով վերջին մի քանի օրերին ադրբեջանական բանակում եղած զոհերի մասին տեղեկատվությանը՝ Լեւոն Շրիրնյանը նշեց, որ ոչ խաղաղություն է եւ ոչ էլ պատերազմ, այդ դեպքում զոհեր կան ու կլինեն՝ ինտենսիվության տարբեր աստիճաններով։
«Եթե մենք իմանայինք, որ հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում Ռամիլ Սաֆարովն է պատժվել, եթե Վարազաթումբը (Լելե Թեփե բլուրի մասին է խոսքը) գրոհող հրամանատարներից մեկն է պատժվել, ապա արժեք կունենար։ Զոհեր միշտ էլ լինում են»,- նշեց քաղաքագետը։
Քաղաքագետի համոզմամբ՝ բանակցություններն Ադրբեջանի համար զուտ քող են զինվելու ու պատերազմի պատրաստվելու համար։
Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը երեկ «ՀԺ»-ին տված հարցազրույցում խոսել է առաջնագծում զոհված ադրբեջանցի գնդապետի մասին:
«Նշյալ գնդապետն ադրբեջանական կորպուսներից մեկի ինժեներական ծառայության պետն էր, գործել է հարավային ուղղությամբ, այդ ժամանակ գտնվել է առաջնագծում, ենթադրում եմ մարտական խնդիր լուծելիս: Նաեւ տեղեկություն եղավ, որ նա բավական ակտիվ է եղել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ: Անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է եղել, ամեն դեպքում վերոնշյալ սպան արդեն չկա, շարքից դուրս է հանվել: Այս պահին դժվար է ասել, մարտական խնդիր լուծել է նոր հարձակվողական հնարավարություններ ստեղծելո՞ւ նպատակով, թե՞ օրինակ հետախուզական դիվերսիոն խմբերի համար, ամեն դեպքում գտնվել է առաջնագծում, եւ ամեն դեպքում իր գործողություններով վտանգ է ներկայացրել»,- ասել է նա:
Էմմա Չոբանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT