Երևան
12 °C
Գնաճը Հայաստանում չի դադարում: Անցած հանգստյան օրերին մասնավորապես Երեւանի բենզալցակայաններում բենզինը կրկին թանկացավ 10 դրամով: Եվ դա այն դեպքում, երբ Ռուսաստանում, որտեղից ներկրվում է բենզինի հիմնական մասը, գնային փոփոխություններ չեն եղել, իսկ ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը չէր կարող այսպիսի ազդեցություն թողնել:
Հայաստանում արձանագրված գնաճը ռեկորդային ցուցանիշներ ունի, եթե դիտարկենք այն այլ երկրների համեմատության մեջ: Օրինակ, նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ Հայաստանում կյանքը թանկացել է 2 տոկոսով, որը ամենաբարձրն է աշխարհում:
Այսպիսի տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ այդմ, մասնավորապես Եվրամիությունում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կյանքը թանկացել է միջինը 0.1 տոկոսով: Ամենաբարձր գնաճը արձանագրվել է Ռումինիայում եւ կազմել է 0.6 տոկոս: ԱՎԾ-ի հրապարակած տեղեկանքում բերված տվյալների համաձայն՝ այլ երկրներից ամենաբարձր գնաճը եղել է Թուրքիայում՝ 1.5 տոկոս եւ Վրաստանում՝ 1.1 տոկոս:
Դեկտեմբերի այս ցուցանիշը ԱՎԾ-ն դեռ չի հրապարակել, բայց կարելի է կռահել, որ այդ դեպքում մենք նույնպես կլինենք ռեկորդակիր:
Եվ իրոք, արձանագրվող գնաճը իրեն ամբողջ սրությամբ սկսեց դրսեւորել հենց անցած տարվա նոյեմբերից սկսած: Թե որն էր դրա պատճառը, մինչեւ հիմա պաշտոնապես չի պարզաբանվել: Մեկ- երկու ապրանքների գծով, իհարկե, համաշխարհային շուկայում կտրուկ թանկացումներ եղան, բայց ընդհանրապես գների շատ կտրուկ փոփոխություններ անցած տարեվերջին չեն արձանագրվել:
Այս տարվա սկզբից արձանագրվող թանկացումները ԵՏՄ-ին անդամակցելով եւ Հարկային նոր օրենսգրքով բացատրելը միայն մասամբ է արտացոլում իրականությունը: Շատ ապրանքների գծով, օրինակ, ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանում կարող էր կտրուկ գնանկում արձանագրվել, ինչը տեղի չի ունենում: Լայն սպառման բազմաթիվ ապրանքներ ռուսաստանյան խանութներում 10-30 տոկոսով ավելի էժան են, քան Հայաստանում: Իսկ դա ուղղակիորեն հակասում է միասնական տնտեսական տարածքի բովանդակությանն ու էությանը: Իսկ դա խոսում է այն մասին, որ նույնիսկ ՌԴ-ից Հայաստան ներկրումների ոլորտը նույնպես մոնոպոլիզացված է, եւ այստեղ չեն գործում շուկայական կանոնները:
Հայաստանում արձանագրված գնաճի մասին պնդումներին իշխանության ներկայացուցիչները հակադարձում են, թե ճիշտ է, շատ ապրանքներ թանկացել են, բայց շատ ապրանքներ էլ կան, որ էժանացել են: ԱՎԾ-ն, ի դեպ, ներկայացրել է թե՛ էժանացած եւ թե՛ թանկացած ապրանքների ցանկը: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը վերլուծել էր այդ ցանկերը եւ հանգել եզրակացության, որ գործնականում գնաճը մեզ մոտ երկնիշ ցուցանիշ ունի:
Ո՞րն է խնդիրը: Օրինակ, ամենաշատ թանկացած ապրանքը, ըստ ԱՎԾ-ի, կարագն է, որը դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, թանկացել է 41 տոկոսով: Բայց այդ մթերքի տեսակարար կշիռի մեր սպառման զամբյուղում մոտ 1.1 տոկոս է: Իսկ ահա ամենաշատ էժանացած ապրանքը խառը կանաչին է, որը էժանացել է 48.5 տոկոսով: Խառը կանաչիի տեսակարար կշիռը, սակայն, մեր սպառման մեջ ընդամենը 0.2 տոկոս է կամ 6 անգամ ավելի քիչ, քան կարագինը: Այլ կերպ ասած, եթե նույնիսկ խառը կանաչին էժանացած լիներ, ասենք, 5 անգամ, դա մեր ծախսերի էական նվազման չէր հանգեցնի:
Ամենաշատ ազդեցությունը մեզ վրա, ըստ ԱՎԾ-ի ցանկի, ունեցել է տավարի միսը, որը թանկացել է 17.1 տոկոսով, սակայն տեսակարար կշիռը ավելի քան 3.6 տոկոս է:
Սխտորի ավելի քան 22 տոկոս էժանացումը շոշափելի որեւէ ազդեցություն թողնել չի կարող, քանի որ նրա տեսակարար կշիռը ընդամենը 0.04 տոկոս է: Բայց, ասենք, ձվի ընդամենը 10 տոկոս թանկացումը ավելի ծանր է մեզ համար, քանի որ դրա տեսակարար կշիռը 32 անգամ ավելի մեծ է մեր «զամբյուղում»՝ մոտավորապես 1.3 տոկոս է:
Մի խոսքով, թանկացել են այն ապրանքները, որոնք մենք ավելի շատ ենք սպառում, դրանց թանկացումը ավելի մեծ ազդեցություն է ունենում մեր դրամապանակի վրա, իսկ էժանացած ապրանքների վրա մենք առանց այդ էլ քիչ էինք ծախսում, եւ դրանց էժանացումը մեր ծախսերի նվազման գրեթե չի հանգեցնում:
Ըստ ԱՎԾ-ի, անցած տարվա դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել են հետեւյալ ապրանքները.
ԱՊՐԱՆՔ թանկացում (%) տեսակարար կշիռ(%)
Կարագ սերուցքային 41.0 1.082
Խոզի բուդ`թարմ, պաղեցրած 38.3 0.122
Միս խոզի`թարմ, պաղեցրած 36.9 0.513
Լոլիկ 31.1 0.893
Միս գառան`թարմ, պաղեցրած 28.9 0.057
Կարտոֆիլ 28.0 0.938
Իշխան`թարմ կամ պաղեցրած 23.4 0.507
Միս տավարի և հորթի` ոսկորով 17.1 3.656
Ընկույզի միջուկ 16.1 0.166
Միս տավարի և հորթի`անոսկր (ֆիլե) 12.4 0.159
Պանիր կովի կաթից 12.3 1.299
Միս տավարի և հորթի` աղացած 12.0 0.250
Հավի ձու 10.1 1.312
Պանիր տնական 9.1 0.776
Գինի կիսաքաղցր 8.0 0.364
Սիգարետ ֆիլտրով (արտասահմանյան) 7.0 0.724
Ծխագլանակներ ֆիլտրով (տեղական) 6.0 1.002
Դիզելային վառելիք 18.9 0.040
Բենզին 18.2 0.414
Վառելափայտ 6.6 0.386
Իսկ էժանացած ապրանքները՝ սրանք են.
ԱՊՐԱՆՔ թանկացում (%) տեսակարար կշիռ(%)
Խառը կանաչի -48.5 0.195
Խնձոր -30.8 0.686
Սխտոր -22.2 0.044
Հնդկացորեն -21.9 0.357
Կանաչ սոխ -18.2 0.125
Տաքդեղ (կանաչ, կարմիր) -12.1 0.249
Ոսպ -11.9 0.227
Ադամաթուզ -10.7 0.228
Կաղամբ -8.9 0.214
Շաքարավազ -6.0 0.868
Ոլոռ -5.1 0.098
Բուսական յուղ արևածաղկի -5.0 0.997
Կակաո -4.2 0.063
Բրինձ -4.0 0.472
Մակարոն -2.9 0.335
Սմբուկ -2.4 0.325
Վերմիշել -1.2 0.189
Հավի միս -1.1 0.410
Ալյուր բարձր տեսակի -0.7 1.262
Գազ սեղմված -1.6 0.200
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT