Երևան
12 °C
Հունվարի 29-ից ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել աշխարհի յուրաքանչյուր պետության ֆիզիկական անձանց, կազմակերպությունների կամ ընկերությունների դեմ, որոնք «էական» ծավալի ռազմական գործարքներ կկնքեն Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ։
Հատկանշական է, որ միմյանց հետ հակամարտող Հայաստանն ու Ադրբեջանը ռուսական սպառազինության գնորդներից են։ Վերջին մի քանի տարում Ադրբեջանը շուրջ 5 մլրդ դոլարի ռազմական գործարք է կնքել ռուսական ձեռնարկությունների հետ, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում ստանում է ռուսական արտադրության սպառազինություն ներքին գներով։ ՀՀ-ը վերջին երկու տարում ՌԴ-ից շուրջ 250 մլն դոլարի ռազմական վարկ ստացավ այդ երկրի արտադրության նորագույն զինատեսակներ ձեռք բերելու համար։
Նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը ԱՄՆ նախագահին ընձեռել է Կոնգրեսը CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքով, որը ստորագրել է Դոնալդ Թրամփն անցյալ տարվա օգոստոսի 2-ին։ Ինչպես հայտնում է РБК-ն, ամերիկյան իշխանությունները հաստատել են, որ նոր պատժամիջոցների թիրախում կարող են հայտնվել ռուսական զենքի արտահանումները։
Այսպիսով, տեսականորեն հունվարի 29-ին ԱՄՆ-ի կառավարությունը կարող է պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների դեմ, որոնք անցյալ տարվա օգոստոսի 2-ից հետո ռազմական գործարքներ են կնքել ռուսական պաշտպանական համալիրի ԱՄՆ-ի Պետքարտուղարության կազմած սանկցիաների ցուցակում հայտնված ձեռնարկությունների հետ։ Այդ ցուցակում են հայտնվել ռուսական պաշտպանական 39 ձեռնարկություն եւ հետախուզական կառույց։
Ցուցակի կեսը զբաղեցնում են «Ростех» ընկերության կազմում ընդգրկված ձեռնարկությունները, այդ թվում՝ սպառազինությունների ներկրման եւ արտահանման պետական մոնոպոլիստ «Рособоронэкспорт»-ը։ Ցուցակում են ընդգրկված նաեւ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը եւ ԶՈւ-ի Գենշտաբի գլխավոր վարչությունը։
Պատժամիջոցների ռիսկի զոնայում են հայտնվում ոչ միայն արտասահմանյան, այլեւ ռուսական այն ընկերությունները, որոնք համագործակցում են ՌԴ-ի պաշտպանական ոլորտի հետ։ Հենց այդ պատճառով, ռուսական բանկային համակարգի խոշոր խաղացողներից մեկը՝ Ալֆա բանկը, հունվարի սկզբին հայտարարեց, որ դադարեցրել է «հայրենական պաշտպանական ձեռնարկությունների» սպասարկումը։
«Մենք, ցավոք, ստիպված ենք սահմանափակել հաճախորդների շրջանակը, որպեսզի պատժամիջոցների թիրախում չհայտնվենք։ Իշխանությունները դա լավ հասկանում են»,- բացատրել էր Ալֆա բանկի համասեփականատեր Պյոտր Ավենը։
ԱՄՆ պետդեպն անցյալ տարի հոկտեմբերին հայտարարել էր, որ ուշադրությամբ հետեւելու է աշխարհում տեղի ունեցող բոլոր գործարքներին, որոնք կարող են հայտնվել պատժամիջոցների դաշտում, սակայն չէր նշել՝ հնարավոր է սկսեն կիրառել նոր պատժամիջոցները հունվարի վերջից։
Միեւնույն ժամանակ փորձագետները հակված չեն մտածել, որ ԱՄՆ-ն միանգամից գործի կդնի նոր պատժամիջոցների փաթեթը։ «Ես չէի սպասի պատժամիջոցների հապճեպ կիրառում, եթե, իհարկե, խոսքը Սիրիայի կամ այլ երկրի հետ իրականացվող ռազմական գործարքների մասին չէ, որոնց իշխանությունների հետ ԱՄՆ-ն հակամարտում է»,- նշում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցների վարչության նախկին խորհրդական, այժմ Atlantic Council-ի փորձագետ Բրայան Օ՛Տուլը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն սկզբից կփորձի դիվանագիտական ճանապարհով համոզել, օրինակ, Աֆղանստանին եւ Հնդկաստանին սահմանափակել կամ դադարեցնել ռուսական զենքի գնումները։ «Եթե չստացվի, ապա մենք կտեսնենք պատժամիջոցների կիրառում»,- նշում է նա։
Նշենք, որ 2017 թ-ին Ռուսաստանն արտահանել է 14 մլրդ դոլարի սպառազինություն։ Ռուսական զենքի խոշորագույն գնորդներն են Հնդկաստանը, Չինաստանը, Ալժիրը, Վիետնամը, Իրաքը, Եգիպտոսը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT