Երևան
12 °C
Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ կառավարության նիստերը պետք է դռնփակ անցկացվեն, կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ եւ կուղարկվի ԱԺ։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հավաստմամբ՝ ուսումնասիրվել է այլ երկրների փորձը եւ պրակտիկայում գոյություն չունի այնպիսի երկիր, որտեղ կառավարության նիստերն ամբողջությամբ հեռարձակվում են։ Ինչքանո՞վ են սրանով սահմանափակվում լրագրողների իրավունքները, մեր հարցերին պատասխանել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից։
Մասնավորապես, նա նշում է, որ «Այդ օրինագիծն ակնհայտորեն հետադիմական է, եթե գնահատենք տեղեկատվության ազատության տեսանկյունից, կառավարության գործունեության թափանցիկության առումով։ Եւ առհասարակ այդ շեշտադրումը, որ փոխվել է, գործող կարգը այնպիսին է, որ կառավարության նիստերը դռնբաց են, բայց եթե անհրաժեշտ է լինում, այսինքն, պետական գաղտնիք պարունակող հարցեր են քննարկում, դռնփակ են։ Հիմա ճիշտ հակառակ մոտեցումն է, եւ իշխանությունները որոշել են ավելի փակ ռեժիմով աշխատել, քան աշխատել են մինչեւ հիմա։ Դա լուրջ մտահոգիչ հարց է հանրության համար, որովհետեւ իշխանությունը մանավանդ խորհրդարանական կառավարման պարագայում, պետք է շատ ավելի թափանցիկ աշխատի, եւ հաշվետու լինի հասարակությանը։ Այս օրինագծում այդ հաշվետվողականությունը, թափանցիկությունը աշխատանքի եւ հանրության հետ կապ հաստատելը չի երեւում։ Փաստորեն, իրենք իրենցով երկրին եւ հասարակությանը չվերաբերվող հարցեր են քննարկվում»,- ասաց Աշոտ Մելիքյանը։
Մեր այն հարցին, թե օրինակ են բերում, որ այլ երկրներում դռնփակ են նիստերը, իսկ մեզ մոտ ինչ-որ տեղ նախադեպ էր, որ դռնբաց են, արդյո՞ք կառավարությունում մինչեւ հիմա չգիտեին այդ մասին, Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Հայաստանը մինչեւ հիմա մեծ ժողովրդավարությամբ աչքի չէր ընկել, բայց կառավարության նիստերի դռնբաց լինելը լավ օրինակներից մեկն էր։ Իսկ ինչ վերաբերվում է միջազգային փորձին, կան տարբեր օրինակներ՝ եւ դռնբաց նիստերի եւ դռնփակ նիստերի։ Եվ այն զարգացած ժողովրդավար երկրները, որոնք դռնփակ նիստեր են անցկացնում, այլ հնարավորություններ են ստեղծում ԶԼՄ-ների համար, որպեսզի նրանք տեղեկանան այն բոլոր հարցերին, որոնք քննարկվել են եւ որոնք պետական գաղտնիք չեն պարունակում։ Ոչ ոք չի ուզում, որ կառավարությունը պետական գաղտնիք պարունակող հարցերը բաց քննարկի, խոսքը գնում է հանրային հետաքրքրություն առաջացնող հարցերի մասին, որոնք պետք է անպայման հանրությանը հասու լինեն։ Այն, ինչ նախատեսվում է օրինագծում, որ սղագրության այն մասը, որը կորոշի վարչապետը, որ կարելի է հրապարակել, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար մոտեցում է»։
Իսկ այն հարցին, թե կարելի՞ է համարել, որ սա ապագա վարչապետի ցանկությունն է, Մելիքյանը պատասխանեց. «Ենթադրություն չէր անի, նոր վարչապետինն է լինելու, թե գործող, որովհետեւ նույն գործող վարչապետն էլ կարող է այդպիսի ցանկություն ունենալ։ Բայց միանշանակ այդ հետադիմական մոտեցումը իշխանական վերնախավի քաղաքական որոշումն է, եւ դա շատ վատ է»։
Դիտարկմանը, թե կարո՞ղ ենք ասել, որ սա խոսքի ազատության եւ լրագրողի իրավունքների խախտում է, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն արձագանքեց. «Սա տեղեկատվության ազատության անհիմն սահմանափակում է եւ լրագրողների եւ լրատվամիջոցների գործունեության պայմանների բարդացում, որը կարող է բերել նրան, որ կառավարության մոտեցումը հասարակության համար թափանցիկ չլինի»։
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այնտեղ այնպիսի քննարկումներ են սպասվում, դրա համար չեն ցանկանում թափանցիկություն, Աշոտ Մելքոնյանը պատասխանեց. «Չգիտեմ որքանով է դա հնարավոր, բայց որեւէ կառավարություն, որը ձգտել է փակ աշխատաոճի, հաջողության չի հասել, արդյունավետ գործունեություն էլ չի եղել»։
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT