Երևան
12 °C
Փետրվարի 1-ին կառավարության նիստում հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագիծը եւ ուղարկվեց Ազգային ժողով: Նախագծի համաձայն՝ կառավարության նիստերն ապրիլից դառնալու են դռնփակ: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հետ զրույցում նշել էր, որ դռնփակ նիստերի ժամանակ նախարարներն ավելի ազատ կլինեն կարծիքներ հայտնելու, հարցեր քննարկելու առումով: Ստացվում է, որ կառավարության չինովնիկները լրագրողներից կաշկանդվում են, չեն կարողանում ազատ արտահայտվել, թեեւ միմյանց վիրավորելու, խոսքերով խայթելու համար որոշ նախարարներ ԱԺ ամբիոնից իրենց բավական ազատ են զգում՝ հատկապես ընդդիմադիր պատգամավորներին պատասխանելիս:
«Հայկական ժամանակ»-ը մի քանի նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կաշկանդվում են լրագրողների ներկայությունից, եղե՞լ են կարծիքներ, մտքեր, որոնք չեն ասել միայն այն պատճառով, որ նիստին լրագրողներ են հետեւում: Պարզվում է, այս որոշման նախագիծը դեռ ԱԺ չմտած, լիագումար նիստերում չքննարկված, արդեն կան նախարարներ, որոնք դարձել են զգուշավոր եւ նախընտրում են սույն թեմայով հարցերին չպատասխանել, թերեւս, նախագիծը ներկայացրած արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ վատամարդ չլինելու համար:
Պատահականության սկզբունքով վերոնշյալ հարցը ուղղել էինք գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին եւ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Թեմայի շուրջ իր կարծիքը հայտնեց միայն ֆինանսների նախարար Վարդան Արամյանը եւ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Ես ասելիքս ներկայացնելու բարդույթներ երբեւէ չեմ ունեցել: Սակայն հարցն այստեղ միայն իմ կաշկանդված լինել-չլինելու մասին չէ: Խոսքը կառավարության ամբողջ կազմի աշխատանքային քննարկման պահը բաց եւ հրապարակային ներկայացնելու նպատակահարմարության մասին է: Քննարկումները ենթադրում են ակտիվ հարցուպատասխան, անգամ բանավեճ՝ լավագույն որոշումներին հասնելու համար: Անվիճելին այն է, որ այդ քննարկումների արդյունքները պետք է հանրայնացվեն մաքսիմալ՝ հանրությանը իրազեկելով կառավարության որոշումների մասին»,- ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
ԲՆ Արծվիկ Մինասյանն էլ կարծում է, որ նիստերի լուսաբանումը ձեւական բնույթ է երբեմն կրում:
«Երբևիցե չեմ կաշկանդվել: Ցանկալի կլիներ, որ լրատվամիջոցները կառավարության նիստերը լուսաբանեին ըստ էության․ հաճախ է պատահում, որ լուսաբանումը ձևական բնույթ է կրում և կառավարության նիստերին ներկայացված հարցերն ընթերցողին կամ հեռուստադիտողին չեն ներկայացվում ըստ էության»,- մեր հարցին ի պատասխան ասաց Արծվիկ Մինասյանը։
Օրենքի նախագծի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ՝ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որեւէ հարցի քննարկման ընթացքի մասին: Կառավարության նիստերն արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել:
«Հայկական ժամանակ»-ը մամուլի տարբեր տարիների հրապարակումներից փոքրիկ ծաղկաքաղ է արել՝ եւս մեկ անգամ արձանագրելով, որ Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք կառավարության, իշխանության մաս են կազմել, բայց երբեւէ չեն կաշկանդվել լրագրողներից, նրանց վիրավորել, հայհոյել են տեսախցիկի առջեւ:
Ոչ վաղ անցյալում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդարանում լրագրողներին անտակտ անվանեց, երբ վերջիններս փորձում էին նրանից ճշտել՝ տվյալ պահին հակամարտության շփման գծում ի՞նչ իրավիճակ է տիրում:
«Դուք անտակտ եք»,- այսպես պատասխանեց Սարգսյանը լրագրողի հարցին, թե «Ինչու՞ են Ձեր ախրանիկները մեզ հրում»:
2016 թվականի դեկտեմբերի 23-ի ԱԺ արտահերթ նիստի ընթացքում լրագրողների հասցեին հնչեցրած իր հայհոյանքներով լի արտահայտությամբ աչքի ընկավ հերթական ՀՀԿ-ականը: ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, նիստի ընթացքում ակցիա իրականացնող լրագրողներին մատնացույց անելով` գոռում էր. «ս...արեք դրանց»:
2011-ին «Հետք»-ի լրագրողին հայհոյել էր ՀՀԿ-ական, արդեն նախկին պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, երբ վերջինս զանգահարել էր նրան եւ փորձել հարց տալ: Հայրապետյանը սեռական բնույթի հայհոյանքներ էր տվել լրագրողին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT