Ծաղկաձորում քիչ ձյան պատճառով բազմաթիվ տուրիստներ չեղարկել են հյուրանոցների ամրագրումները

Հայաստանում ձյան նվազ տեղումների պատճառով էական վնաս են կրում զբոսաշրջային գոտի համարվող Ծաղկաձորի հյուրանոցներն ու հյուրատները: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, բազմաթիվ հյուրանոցներում նախապես իրականացված ամրագրումները չեղարկվել են: Դա բերել է ֆինասական հոսքերի նվազման, քանի որ Ծաղկաձորն առանց ձյան գրավիչ չի եղել զբոսաշրջիկների համար:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանից հետարքրվեցինք՝ ճի՞շտ են մեր տեղեկությունները, թե՞ ոչ: «Լեռնադահուկային սպորտով հետաքրքրվողների համար խոչընդոտ չկա: Սարում ձյուն կա եւ հյուրանոցներում այդ պատճառով չեղարկում չկա: Եթե գնացել են այնտեղ դահուկ քշելու, դահուկ քշում են»,- պատասխանեց Մեխակ Ապրեսյանը:

Հյուրանոցներից, սակայն, իրավիճակն այլ կերպ է ներկայացվում: Այս տարի նախորդ տարվա համեմատ հյուրերը քիչ են: Ամենախոշոր հյուրանոցներում առցանց հարթակների միջոցով օտարերկրացի զբոսաշրջիները համարներ են ամրագրել ու հետո չեղարկել են: Ծաղկաձորում ձյուն չլինելու մասին տեղեկությունը կայծակնային արագությամբ տարածվում է նույն հարթակներում: Զբոսաշրջիկները զանգահարում են հյուրանոցներ, հետաքրքրվում՝ ձյուն կա՞, թե՝ չէ: Ստանալով բացասական պատասխան՝ նրանք չեղարկել են իրենց նախկին պատվերները:

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի մարկետինգի բաժնից հաստատեցին այն տեղեկատվությունը, որ իսկապես եղել են նման դեպքեր: «Եղել են նման դեպքեր, մանավանդ ամանորի տոներից հետո: Կապված է եղել ձյան հետ, թվերի լեզվով չխոսենք, բայց եթե համեմատենք նախորդ տարվա զբաղվածության հետ, ապա այս տարի համարների զբաղված լինելու թիվը քիչ է: Դեկտեմբեր ամսից մարդիկ ծրագրավորում են իրենց հանգիստը: Բավականին մեծ արձագանք կար, որ ձյան տեղումները քիչ են եւ դա բերել է նման իրավիճակի»,- փոխանցեցին հյուրանոցային համալիրից:

«Ծաղկաձորի մարիոթ» հյուրանոցից, չնայած նրան, որ պնդեցին, թե իրենց մոտ նման խնդիր չի եղել, բայց այս խնդիրը համատարած է գրանցվել եւ չկա գրեթե մի հյուրանոց, որ չի բախվել այս խնդրին:

Հյուրանոցային համալիրներում հույս ունեն, որ փետրվար ամսին գոնե ձյան տեղումները առատ կլինեն եւ զբոսաշրջիկներին կրկին կփորձեն գրավիչ դառնալ: Այդուհանդերձ, Ծաղկաձորի հյուրանոցային համալիրներում գների տատանում չի գրանցվում: Ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար հյուրանոցները չեն էլ փորձում նվազեցնել մատուցվող ծառայությունների գները:

Տիրայր Մուրադյանի նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 8-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3854 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը