Թուրքերի քայլերը էֆեկտիվ են դառնում, երբ նրանց հետ համագործակցում են հայերը․ թուրքագետ

Օրերս Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Պոլսո Հայոց պատրիարքարանին նամակ էր ուղղել, որով հայտնում էր, որ քանի դեռ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ողջ է, նոր պատրիարքական ընտրություններ չեն կարող անցկացվել: Բացի այդ, նշվում էր, որ պատրիարքի բացակայության պայմաններում միակ պաշտոնական ներկայացուցիչը շարունակում է մնալ պատրիարքական փոխանորդը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Իսկ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի կողմից պատրիարքական տեղապահ ընտրվելը և դրանից հետո ընդունած բոլոր որոշումներն անվավեր են համարվում: 

Փետրվարի 7-ին, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այս հարցը քննարկելու համար հանդիպել էր Պոլսի հայ համայնքի 20 հոգանոց խմբի հետ։ Ստեղծված իրավիճակը պոլսահայ համայնքում լուրջ մտահոգություններ է առաջացրել։

Պոլսո պատրիարքարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրուցեցինք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։ Նա նշեց, որ պատրիարքությունը կրոնական կառույց է, և թուրքական պետությունն այնտեղ կարող է ունենալ որոշակի օրենսդրական միջամտություն: Այնուամենայնիվ, պատրիարքությունը ղեկավարվում, կառավարվում է Հայ առաքելական եկեղեցու կարգի, օրենքների միջոցով։ Այդ օրենքներով էլ Գարեգին Բեքչյանը ընտրվել է տեղապահ, որին ճանաչում են Մայր աթոռն ու անձամբ Վեհափառը։ «Թուրքական իշխանությունները արհամարհում են Հայ առաքելական եկեղեցու օրենքները։ Ստեղծվել է քաոսային իրավիճակ, որ եկեղեցական օրենքը պաշտպանում է Բեքչյանին, բայց թուրքական պետությունը դեմ է դուրս գալիս դրան։ Թուրքիան օգտագործում է հայերի մեջ եղած երկպառակությունը, հայ համայնքում եղած անձնական շահախնդրություններով պայմանավորված տրամադրությունը ու միջամտում հայ համայնքի ներքին գործերին»,- ասաց թուրքագետը։ Ըստ նրա՝ համագործակցելով հայ համայնքի որոշ շրջանակների հետ, թուրքական իշխանությունները փորձում են լեգիտիմություն հաղորդել իրենց անօրինական քայլերին։

«Թուրքական իշխանությունների քայլերն ավելի էֆեկտիվ են դառնում, երբ նրանց հետ համագործակցում են հայ համայնքի որոշ շրջանակներ՝ պատրիարքարանի հոգևորականներ, լրագրողներ։ Օրինակ, նույն «Ժամանակ» օրաթերթը գրեթե ամեն օր իր հոդվածներով Է՛լ ավելի է խորացնում այն անվստահության մթնոլորտը, որ տիրում է համայնքում և կոչ է անում ենթարկվել թուրքական իշխանություններին։ Վերջիններիս ցանկությունը մեկն է՝ միջամտել համայնքի խնդիրներին և թույլ չտալ, որ այնտեղ միասնականություն լինի»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։ Ըստ թուրքագետի՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարության նամակին պիտի հետևի Մայր աթոռի սաստիչ ու կանխարգելիչ պատասխան հայտարարությունը՝ ուղղված թուրքական իշխանություններին և պոլսահայ համայնքի այն անձանց, որոնք ոտնահարում են Հայ առաքելական եկեղեցու օրենքները։ «Երբ լինի պաշտոնական հայտարարություն, (այս հայտարարությունը մամուլի միջոցով է տարածվել) ես վստահ եմ, որ Էջմիածնից կհետևի համապատասխան արձագանք։ Եկեղեցին պիտի տեր կանգնի իր օրենքներին, այն կարգավիճակին, որով ընտրված է Գարեգին Բեքչյանը: Հայտարարի, որ ըստ եկեղեցական կարգի՝ Բեքչյանը համարվում է ընտրյալ տեղապահ, անկախ նրանից՝ թուրքական իշխանությունները կընդունեն, թե չեն ընդունի»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Նրա համոզմամբ՝ թուրքական սցենարի կողմնակիցները կշարունակեն համայնքի ներսում իրենց թուրքամետ քարոզը, իսկ այն հատվածը, որը դեմ է թուրքական կամայականություններին ու ամենաթողությանը, կշարունակի իր պայքարը։ «Այդ պայքարը պիտի լինի ոչ միայն պոլսահայ համայնքի, այլև համայն հայության ու առաջին հերթին Էջմիածնի ուշադրության կենտրոնում, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»,- իր խոսքը եզրափակեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3043 դիտում

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Ձգտում եմ մշտապես խիղճս մարզել Աստծո պատվիրաններով. գյումրեցի գրչանկարիչը` KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ