Մոսկվա-Օրսկ ինքնաթիռն ընկել է չվերթից րոպեներ անց. զոհվել է 71 հոգի (լրացված)

22:40 Հայտնաբերվել է ինքնաթիռի սեւ արկղերից մեկը: Չվերթի պարամետրերը գրանցած արկղի վիճակը գնահատվել է բավարար: Առատ ձյան պատճառով աղետի վայր ժամանող փրկարարները ստիպված են ճանապարհն անցնել ձյունագնացներով:

Մարմինների ճանաչումը տեղի կունենա Մոսկվայի փորձաքննությունների բյուրոյում, իսկ անճանաչելի մարմինները կնույնականացվեն ԴՆԹ անալիզների միջոցով:

Ինքնաթիռի մասնատված կտորները իրարից կիլոմետրերով հեռու են գտնվում: Տեղի բնակավայրերի ականատեսների խոսքերով, ինքնաթիռի ընկնելու ժամանակ ուժգին պայթյուն է եղել, այնուհետ հիմնական մասը բռնկվել է, պայթյունի վայրում 12 մետրանոց փոս է գոյացել:

Որոնողական աշխատանքները կատարվում են բավական դժվարին պայմաններում, խանգարում է քամին, առատ ձյունը, գետինը սառած է, իսկ ինքնաթիռի մասերը՝ տարբեր տեղերում:

20:45 Զոհված 2 հայերն էլ ռուսական քաղաքացիություն ու անձնագիր ունեն, այդ պատճառով էլ հերքվել է ինքնաթիռում զոհված հայերի մասին տեղեկատվությունը: Որպես օտարերկրացի, ինքնաթիռում եղել է միայն 1 անձ՝ ազգությամբ Ադրբեջանցի:

20:35 Զոհերից 2-ը երեխաներ են, ամենափոքրը 5 տարեկան է, երկրորդը՝ 13:

ՌԴ նախագահ Պուտինը հետաձգել է իր այցը Սոչի, ինչպես նաեւ մի շարք հանդիպումներ՝ ավիաաղետի պատճառով: 

Քանի որ շրջանառվում են մի շարք վարկածներ, որոնցից մեկը ինքնաթիռի տեխնիկական անսարքությունն է, անցկացվում է «Սարատովի ավիաուղիներ» ընկերության բոլոր ինքնաթիռների ոչ պլանային արտակարգ  ստուգում:

20:20 ՌԴ տրանսպորտի նախարար Սոկոլովի հաղորդմամբ, զոհերի մարմինները ճանաչելու համար պահանջվելու է գենետիկ հետազոտություն:

20:15 Սոչիի  բնակիչ Մաքսիմ Կոլոմեյցովը վերջին պահին վերադարձրել է այս նույն չվերթի համար գնված իր տոմսը՝ ծագած անձնական խնդիրների պատճառով: Նա պատրաստվել է թռչել Օրսկ՝ ծննդյան տարեդարձն ընկերների հետ տոնելու համար, ստացվում է՝ վերջինս այս ավիաաղետի միակ փրկված ուղեւորն է:

Ինքնաթիռի բոլոր ուղեւորները ապահովագրված են, «Ալֆա-ապահովագրություն» ընկերությունը բոլոր զոհվածների ընտանիքներին կփոխհատուցի 100 հազարական ռուբլի: Եվս 1 միլիոն ռուբլի յուրաքանչյուր ընտանիքին կտրվի որպես պետական աջակցություն:

19:40 Ռուսաստանում վաղը՝ փետրվարի 12-ը ազդարարվել է սգո օր:

19:30 ՌԴ ԱԻ ծառայության կայքը հրապարակվել է զոհերի ամբողջական ցանկը, համաձայն որի, բացի երկրորդ օդաչուից, ազգությամբ հայ է նաեւ ուղեւորներից մեկը՝ Վարսիկ Սեւոյանը: Այսպիսով, ինքնաթիռում 2 հայ է եղել: Զոհվել են նաեւ 2 երեխաներ: Մի քանի լրատվամիջոցներ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում են որոնողական աշխատանքների ընթացքը:

ԶԼՄ-ների փոխանցմամբ, ականատեսները հայտնել են, որ ինքնաթիռի թեւի հատվածում ինչ-որ բան է պայթել, այնուհետ օդանավն ընկել է: Որոնողական աշխատանքների վայրում սաստիկ ձյուն է, քամի ու վատ տեսանելիություն: 

18:45 ՌԴ ԱԻ ծառայությունը հրապարակել է կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների ցուցակը: Նրանցից մեկը՝ ինքնաթիռի երկրորդ օդաչուն, ազգությամբ հայ է՝ Սերգեյ Ղամբարյանը: Քննարկվող վարկածը, թե օդում ինքնաթիռը հարվածել է ՌԴ փոստային ծառայության ուղղաթիռին,  հերքվել է: Փոստային ծառայության փոխանցմամբ, թյուրըմբռնման պատճառը տարածքում թափված հարյուրավոր նամակներն են, որը 20 կգ-ոց ուղեբեռ է եղել նույն Ан-148 ինքնաթիռում:

18:22 ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեվի հրամանով, ՌԴ տրանսպորտի նախարարի գլխավորությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով՝ ինքնաթիռի անկման ու կործանման պատճառների ուսումնասիրման ու քննության համար: Օրսկի ու Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայաններում արդեն հավաքվել են վթարված ինքնաթիռի զոհերի մեծ թվով հարազատներ: Նրանց հետ աշխատում են հոգեբաններ, բժիշկներ, քահանա: Չնայած տեղացող ձյանը, ՌԴ ԱԻ ծառայության ղեկավար Վլադիմիր Պուչկովը հայտնել է, որ զոհերի մարմինների որոնողական աշխատանքները շարունակվելու են շուրջօրյա:18:05 Հայտնի է դարձել, որ ինքնաթիռի 71 զոհվածներից 60-ը Օրենբուրգի շրջանի բնակիչներ են: Օրսկի օդանավակայանում, որտեղ պետք է վայրէջք կատարեր ինքնաթիռը, ստեղծվել է օպերատիվ շտաբ, Մոսկվայում ու Օրենբուրգում գործում է թեժ գիծ, օգնության համար աղետի վայր են մեկնելու նաեւ քաղաքային ու շրջանային բուժաշխատողներ: Ан-148 ուղեւորատար ինքնաթիռը գործարկվել է 2010 թվականին: Քիչ ուշ կհրապարակվի զոհերի ցանկը:

17:35 Հրապարակվել է առաջին տեսանյութը՝ աղետի վայրից, ինքնաթիռը հայտնաբերվել է  մասնատված: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ցավակցություններն են հայտնել զոհերի հարազատներին:

17:20 Որոնողական աշխատանքների համար աղետի վայր է մեկնել ռուսական փրկարար ծառայության մի քանի ուղղաթիռ, ժամանել է Օրենբուրգի շրջանի նահանգապետը, դատախազության կողմից սկսվել է քննություն: Որպես աղետի նախնական վարկած նշվում են վատ եղանակային պայմանները կամ օդաչուի սխալը: Ժամանել է նաեւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, արդեն դեպքի վայրում են Մոսկովյան աղետների կենտրոնի 7 բուժբրիգադ:

Ан-148 ուղեւորատար ինքնաթիռը, օդ բարձրանալով Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից, րոպեներ անց կորել է ռադարների էրկրաններից: Ինքնաթիռն ընկել է ենթադրաբար Ռամենսկի շրջանում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԻ ծառայությունը:

Ինքնաթիռն իրականացրել է թռիչքը դեպի Օրսկ, անկման ենթադրյալ տարածք են մեկնել փրկարար ծառայության ուժերը, տեղում հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորները:

Ռուսական լրատվական կայքերի փոխանցմամբ, «Սարատովի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռում եղել է 71 հոգի՝ 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամներ: Անձնակազմի անդամների հետ կապ հաստատել չի հաջողվում, ԱԻ ծառայության փոխանցմամբ, ինքնաթիռի անձնակազմը չի արձագանքում:

Հայտնվում է նաեւ, որ ուղեւորների շարքում մանկահասակ երեխա կա, ինքնաթիռը շահագործվում է 7 տարի:

Tass գործակալության փոխանցմամբ, ինքնաթիռի ընկնելու հետեւանքով ողջ մնացածներ չկան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16635 դիտում

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար