Երևան
12 °C
Այսօր Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանի խճուղուն հարող շենքերի բնակիչները ժամը 15:00 սահմաններում հավաքվել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ: Բնակիչները դժգոհում էին, որ քրեակատարողական հիմնարկի կոյուղու վթարը ՔԿ վարչությունը չի վերացնում: Դատապարտյալների պահման վայրից կոյուղին դուրս է գալիս եւ հիմնական կոյուղատարին չի հասնում, քանի որ վթարի պատճառով լցվում է ոչ բնակելի տարածք: Առաջացած տհաճ հոտը տարածվում է եւ ՔԿՀ-ի տարածքում եւ հարակից շենքի մոտ:
Հավաքված քաղաքացիները լրագրողներին ներկայացրեցին խնդիրը եւ րոպեներ անց փակեցին քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը: Նախ՝ քարեր հավաքեցին եւ լցրեցին ճանապարհին, ապա կանգնեցին քարերով ստեղծված փակուղու մոտ: Մոտ 10 րոպեում երկկողմանի փակ ճանապարհին մեքենաների կուտակում առաջացավ:
Մինչ այդ բնակիչները նշեցին, որ դիմել են թաղապետարան, սակայն այնտեղից տեղեկացրել են, որ խնդրի հասցեատերը արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն է: Դրանից հետո դիմել են իրենց ընտրատարածքից պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Հարություն Կարապողոսյանին (Սնխչի Հարութ), որն էլ դիմել է արդարադատության նախարարին: Բնակիչների հավաստմամբ, Դավիթ Հարությունյանը պատգամավորին տեղեկացրել է, որ ավելի շուտ նոր ՔԿՀ կկառուցեն, քան այդ կոյուղին կվերանորոգեն, որովհետեւ խնդիրը շատ լուրջ է: Նշենք, որ կոյուղու վթարի հետեւանքով առաջացած գարշահոտությունից հաճախ դժգոհում են հենց դատապարտյալները, քանի որ վթարված մասն ավելի մոտ է ցմահ դատապարտյալների պահման վայրին (բանտի կլոր շենքին):
Ճանապարհը փակված վիճակում մի մեքենա մոտեցավ, բացատրեց հավաքվածներին, որ ծանրոց է տանում դատապարտյալներից մեկին, սակայն ակցիայի մասնակիցները նրան կարողացան բացատրել խնդրի լրջությունը: Րոպեներ անց ճանապարհի փակ լինելն արդեն անհանգստացրեց քրեակատարողական վարչության աշխատակիցներին, որոնք ծառայողական աշխատանք կատարելու նպատակով դուրս էին եկել ՔԿՀ-ի շենքից, սակայն բնակիչները նրանց էլ թույլ չտվեցին ճանապարհն անցնել: Բողոքի ակցիայի մասնակիցներն անհամբեր սպասում էին էտապին (կալանավորների տեղափոխմանը), որի ճանապարհը փակելն ավելի կլրջացնել խնդիրը: Երկար պետք չեղավ դրան էլ ականատես լինելու համար: Կալանավորներին տեղափոխող մեքենան մոտեցավ խցանված մեքենաներին, ազդանշան տվեց, ու ելք չգտնելով կրկին վերադարձավ «Նուբարաշեն»: Այդ միջադեպից հետո տարածքում մոտ 10 ոստիկան հայտնվեց՝ Էրեբունու բաժնի քրեական վարչության ծառայողների հետ միասին: Հավաքված կանանց եւ ծերերին շրջանցեցին եւ բանակցություններ սկսեցին երիտասարդների հետ: Առաջարկեցին բացել ճանապարհը եւ վստահեցրեցին, որ խնդրի պատասխանատուները շուտով տեղում կլինեն: Երիտասարդներն ընդունեցին առաջարկը, քարերի մի մասը հավաքեցին եւ երթեւեկությունը վերականգնվեց: Միայն այդ ժամանակ դատապարտյալներին տեղափոխող մեքենան կարողացավ անցնել ճանապարհը, իսկ մեքենայի պատուհաններից ներս՝ ճաղավանդակներից այն կողմ երեւացին նաեւ դատապարտյալները, որոնք անհասկանալի հայացքով հավանաբար փորձում էին ընկալել կատարվող իրադարձությունը:
Ոստիկանների խոստմանը համաձայն՝ թաղապետարանից աշխատակից ժամանեց ակցիայի վայր եւ վստահեցրեց, որ կոյուղին վերանորոգելու համար մրցույթ է հայտարարվել: Առաջարկեց սպասել մրցույթն ավարտվի եւ վերանորոգումը կսկսվի: Բնակիչների հարցին, թե ով է պատասխանատուն՝ քաղաքապետարա՞նը, թե՞ քրեակատարողական վարչությունը, թաղապետարանի ներկայացուցիչը չպատասխանեց:
Այդ ընթացքում բողոքի ակցիայի վայր այցելեց Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» Խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա հավաքվածներին տեղեկացրեց, որ ավագանու վաղվա նիստում որոշում է ընդունվելու, որ մոտ կես միլիոն դոլար գումարով բարեկարգվի Մոսկովյան փողոցը, որը բարեկարգ է: Առաջարկեց նրանց, որպեսզի վաղը գան քաղաքապետարանի դիմաց եւ պահանջեն իրենց խնդրի լուծումը, այլ ոչ թե բարեկարգ փողոցը կրկին բարեկարգեն: Բնակիչների մի մասը համաձայնեց նրա հետ եւ պայմանավորվեցին, որ վաղը կայցելեն քաղաքապետարան, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ճանապարհը կրկին կփակեն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT