Խայտառակեցին խեղճ Մոսիին, բա էլ զինվորը ո՞նց կհարգի իր Գլխավոր շտաբի պետին. Սեյրան Սարոյան

Այս տարի լրանում է Արցախյան շարժման 30-ամյակը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում շարժման մասնակից, գեներալ, պատգամավոր Սեյրան Սարոյանը մանրամասներ է պատմել, թե ինչպես է կամավոր մեկնել կռվի դաշտ, ինչպես է կարողացել որսորդական հրացանը թաքցնել կոշիկի մեջ եւ խուսափել զինվորականների շրջափակումից:

«88 թվականին ես 21 տարեկան էի, շարժումը, որ սկսել է, մենք ամենաակտիվ մասնակիցներից ենք եղել, առաջին օրերից գնացել եմ Արցախ: Արցախն այդ ժամանակ շրջափակման մեջ էր, վերտայլոտով էինք կարողանում անցնել: 88 թվականին ռուսական լրատվությունով սաղիս անունները կարդացին, որ վայեննի վերտայլոտ էինք բռնել, որ գնանք Ղարաբաղ: Վայեննիները, որ եկան մեզի բռնելու, ժողովրդին կանչինք, եկան, խառնեցինք իրար, չթողեցին, որ մեզի բռնեն: Ես իմ հրացանն առա փախա, չթողեցի ընձի բռնեին: Հրացանս քանդել, դրել էի սապոգներիս մեջ, որ չտեսնեին: Ուզում եմ ասել, որ սովորական հրացանով սկսել ենք: Էնքան հզոր է եղել մեր մեջ մեր երկիրը պաշտպանելու ուժը, ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք մենք, այդ ցեղասպանությունը էնքան ուժ է տվել մեզ, որ երկրորդ անգամ իրավունք չունեինք նույն բանը թույլ տալու: Ցուրտ, մութ տարիներ, բայց ժողովրդի վեջը չէր, շարժումն այնքան հզոր էր, որ մարդիկ ամեն ինչի դիմանանում էին: Հիմա մի քիչ թանկացում է լինում, իրար ենք խառնվում, բայց էն ժամանակ մարդիկ իրենց ամուսնության մատանին էին վաճառում, որ փայտ առնեն, վառեն, տաքանան: Այսօր տեսնում ես, թե ինչ Արցախ ունենք, էն ժամանակ լրիվ ռմբակոծված էր, մարդիկ պադվալներում էին ապրում, որպեսզի սնարյադներից պաշտպանվեն: Այսօր գնում ես Արցախ, տեսնում ես, որ մի գողտրիկ անկյուն է: Այն դեպքում, երբ մենք ոչ գազ ունենք, ոչ նավթ ունենք, իսկ մեր պետությունն օրեցօր ծաղկում է: Ես չեմ ասում, որ մեր ժողովուրդը լավ է ապրում, բայց վատ էլ չենք: Էն ժամանակ քաղաքում հատուկենտ ավտո կարայիր տենայիր, իսկ հիմա քաղաքում ման գալ էլ չի լինում: Միասնությունն  է, որ մենք այսօր հզոր ենք, ուժեղ ենք, մեզ միասնություն է պետք, երբ մեր ազգը համախմբված է ու մի տեղից է ղեկավարվում, մեր ազգի դեմը խաղ չկա: Հենց սկսում ենք իրար փնովել, պառակտվել, սկսում ենք իրար ուտել, միշտ թուրքը դրան է սպասում: Կարեցել են մի հայի գտնել, որը ծախվել է, առել են՝ ոսկով, փողով, պաշտոնով ու թուրքը եկել գրավել է, բայց ծախվողին առաջինն է սատկացրել, քան նամուս թասիբով մարդկանց: Ինչքա՞ն կարելի է նույն սխալը կրկնել: Պիտի միշտ կանգնած լինենք Արցախի մեջքին, արցախցի ժողովուրդը լավ ժողովուրդ է, մեր ժողովուրդն է: Ի՞նչ տարբերություն Մարտունի, Արցախ, թե Լեննական: Այս հոգեբանությունը, որ մեր մեջից հանենք շատ լավ կլինի: Տեսնում եք Արցախում գյուղատնտեսությունը ոնց է զարգացել, մարդկանց դեմքին ժպիտ կա, իրանք սնարյադները չեն տեսնում, կյանքը փոխվել է»,- ասում է Սեյրան Սարոյանը:

«ՀԺ»-ն գեներալից հետաքրքրվեց, թե այժմ  կա՞ն ծախված հայեր՝ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների շրջանում, ովքեր սրտացավություն չեն ցուցաբերում հայրենիքի, բանակի նկատմամբ: Նշենք, որ բավականին վերջերս մամուլը գրեց, որ գենշտաբի պետ Մովսես Հակոբյանը ռուսական ընկերություններից ապրանքներ է գնում ու իր ընկերությունների միջոցով թանկ գնով վաճառում է բանակին: Այս մասին Սարոյանն ասաց.

«Էդ ո՞վ է ասում, էդ ո՞վ է մոգոնում: Բա էլ բանակը ո՞նց են քանդում: Նախ՝ Մովսես Հակոբյանը կապ չունի առեւտրի հետ: Դեպարտամենտ գոյություն ունի, որն առեւտուրն անում է...ոչ նախարարը կապ ունի, ոչ՝ ԳՇ պետը: Հատուկ դեպարտամենտ գոյություն ունի, որը նախարարության ամբողջ էղածացն առնում են, տալիս են բանակին: Այդ բաշխումն անում է գենշտաբի պետը: Այ, խայտառակ անելը ո՞նց է լինում, բանակ քանդելը ո՞նց է լինում, այ սենց: Գլխավոր շտաբի պետին սարքում են առեւտուր անող, կաշառակեր, խայտառակեցին խեղճ Մոսիին, բա էլ զինվորը ո՞նց կհարգի իր Գլխավոր շտաբի պետին, որն ամբողջ բանակն է գլխավորում: Էդ նույն սայթերը կարդում է նաեւ Ադրբեջանը, մեր զինվորները: Այս սենց մարդիկ՝ գրողներն են, որ ասում եմ՝ թուրքի կողմից ծախված են: Իրանք առեւտրի մեջ կա՞ն, էդ որտեղի՞ց իմացան եւ մարդուն խայտառակում են: Բա կարելի՞ է: Մեզնից բեթար էդ սայթերը թուրքերն են կարդում, ոնց որ մենք իրանցը: Ես մի անգամ չտեսա մի սայթ, որ իրանց բանակին, նախարարին կամ գենշտաբի պետին փնովեր, բայց մերոնք ինչ ուզում՝ խոսում են: Հասկացանք, որ ժողովրդավարություն է, բայց ամեն ինչի համար պետք է պատասխան տաս: Ամենահեշտ բանը պրովոկացիա անելն է, ամենասխալ բանն է, որ պետության հաշվին սենսացիա են անում»,- նշեց նա:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 13-ի համարում:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8977 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում